Միխայիլ Դոստոևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Դոստոևսկի
Михаил Михайлович Достоевский
Ծնվել էհոկտեմբերի 13 (25), 1820
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհուլիսի 10 (22), 1864 (43 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունգրող, թարգմանիչ և գրական քննադատ
Լեզուռուսերեն
Ազգությունռուս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱզգականներՖյոդոր Դոստոևսկի
 Mikhail Dostoyevsky Վիքիպահեստում

Միխայիլ Միխայլովիչ Դոստոևսկի (ռուս.՝ Михаил Михайлович Достоевский), հոկտեմբերի 13 (25), 1820, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 10 (22), 1864, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս գրող, թարգմանիչ, դրամատուրգ, ամսագրերի խմբագիր։

Ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1820 թվականին Մոսկվայում Մարինոյի հիվանդանոցի շտաբի բուժակի Միխայիլ Անդրեևիչ Դոստոևկու ընտանիքում։ Տանը դաստիարակություն ստանալուց հետո իր եղբոր՝ Ֆյոդորի հետ միասին սովորել է Նիկոլայ Դրաշուսովի և Լ. Չերմակի Մոսկվայի գիշերօթիկ դպրոցներում (1833—1834): 1837 թվականի մայիսին հայրը եղբայրներին տանում է Սանկտ Պետերբուրգ և ընդունում է նրանց Կ. Կոստոմարովի նախապատրաստական գիշերօթիկ դպրոց, որպեսզի նրանք ընդունվեն գլխավոր ինժեներական ուսումնարան։ Մ. Դոստոևսկին չընդունվեց ուսումնարան, քանի որ բժշկական հետազոտությունից հետո պարզվեց, որ նրա մոտ թոքախտ է։

Ամուսնացած էր Էմիլյա ֆոն Դիտմարի հետ։ Նրանք ունենում են 5 երեխա ՝Ֆյոդոր Միխայլովիչը (կրտսեր), Միխայիլ Միխայլովիչը, Եկատերինան, Մարիան և Վարվարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Достоевский Михаил Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Դոստոևսկի» հոդվածին։