Միխայիլ Բաղդասարով (կրկեսի դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բաղդասարով
Ծնվել էմայիսի 23, 1945(1945-05-23)
ԾննդավայրԲաքու, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 3, 2021(2021-05-03)[1] (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[1]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունկրկեսի դերասան
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

Միխայիլ Աշոտի Բաղդասարով (մայիսի 23, 1945(1945-05-23), Բաքու, ԽՍՀՄ - մայիսի 3, 2021(2021-05-03)[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային, ռուսական կրկեսի դերասան, գիշատիչ կենդանիներ վարժեցնող, կրկեսային բազմաթիվ ծրագրերի ստեղծող, Սասունցի Դավիթ «Վագրեր-շոու» կրկեսային համարների ստեղծող և ղեկավար, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1980), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1997)։ Նիժնի Նովգորոդի կրկեսի գեղարվեստական ղեկավարն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Բաղդասարովը մանկության տարիներից շատ է սիրել կենդանիներին։ 13 տարեկանից երազել է դառնալ կենդանիներ վարժեցնող։ 16 տարեկանում դարձել է ունիֆորմիստ այն կրկեսում, որտեղ աշխատում էին հայտնի կենդանի վարժեցնողներ Մարգարիտա Նազարովան և Կոնստանտին Կոնստանտինովսկին։ Գիշատիչների հետ վարվեցողության մեջ ցուցաբերած խիզախության և տաղանդի համար Մարգարիտա Նազարովան Միխայիլ Բաղդասարովին ընդգրկեց իր խմբում, և ինը տարի շարունակ վերջինս աշխատեց նրա ղեկավարությամբ։

1973 թվականից սկսեց հանդես գալ ինքնուրույն ծրագրով։ Առաջին մեծ հաջողությունը գրանցեց 1979 թվականին, երբ ներկայացրեց իր նոր կրկեսային համարը՝ «Սասունցի Դավիթ»-ը, որտեղ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտության ներքո կրկեսային հրապարակ դուրս բերեց առյուծներին, վագրերին, հովազներին, յագուարներին, ընձառյուծներին և պումաներին։

1991 թվականի հոկտեմբերին Միխայիլ Բաղդասարովը ներկայացրեց իր նոր «Վագրեր-շոու» համարը՝ 18 ուսսուրիյսկական վագրերով։ Ծրագրում Բաղդասարովի օգնականի դերում հանդես է գալիս նրա դուստրը՝ Կարինա Բաղդասարովան։

1994 թվականից սկսած՝ այս շոուին մասնակցում է նաև Բաղդասարովի որդին՝ Արթուր Բաղդասարովը։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի բնագավառում մատուցած ծառայությունների համար 1980 թվականին Բաղդասարովին շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստի, իսկ 1997 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում։ 2003 թվականին Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում շնորհվեց Կարինա և Արթուր Բաղդասարովներին։

Միջադեպ շոուի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին՝ ներկայացման ժամանակ, վերահսկողությունից դուրս եկած վագրը հարձակվեց Արթուր Բաղդասարովի վրա և նրան բազմաթիվ վնասվածքներ հասցրեց։ Միայն Միխայիլ Բաղդասարովին հաջողվեց ձայնային հրազենից արձակված կրակոցների միջոցով ստիպել կենդանուն բաց թողնել Արթուրին[2]։ Բժիշկներին դժվարությամբ հաջողվեց փրկել Արթուր Բաղդասարովի կյանքն ու ձեռքը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]