Մեր կյանքը— կարճ մի վերելք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մեր կյանքը— կարճ մի վերելք»
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհավանաբար 1919 թվական
ՎիքիդարանՄեր կյանքը— կարճ մի վերելք

«Մեր կյանքը-կարճ մի վերելք», Հովհաննես Թումանյանի քառյակներից, ստույգ հայտնի չէ, թե երբ է Թումանյանը գրել այս քառյակը։ Ձեռագրից դատելով` կարելի է ենթադրել, որ այն գրված է 1919 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է քառյակի մեկ ինքնագիր։ Առաջին անգամ տպագրվել է Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 844-րդ էջում։ Տպագրվում է ինքնագրից։

Ներկա հրատարակության մեջ ինքնագրի հիման վրա պարզ է դարձել, որ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի չորրորդ տողում սխալմամբ տպագրվել է «անմահացած», բայց այն պետք է լիներ «անմեկ աստված»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 535.