Մեխանիկական թուրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռակնիցի նկարը ցույց է տալիս, թե ինչպես է շախմատիստը մտածում[1]

Մեխանիկական թուրք, հայտնի նաև Ավտոմատ շախմատիստ (գերմ.՝ Schachtürke, հունգ.՝ A Török), կամ պարզապես Թուրք, 1770 թվականին կառուցված խարդախ շախմատային մեքենա, որը, թվում էր, կարող էր ուժեղ շախմատ խաղալ բանական հակառակորդի դեմ։ 84 տարի շարունակ այն ցուցադրվել է տարբեր հյուրախաղերի, փառատոնների ժամանակ որպես ավտոմատ շախմատ խաղացող։

Մինչև 1854 թվականը մեքենան շարունակեց պարբերաբար ցուցադրվել, մինչև այն ժամանակը, երբ հրդեհը ծածկեց այն թանգարանը, որտեղ այն պահվում էր՝ ոչնչացնելով մեքենան։ Այնուհետև մեքենայի սեփականատիրոջ որդու կողմից հրապարակվեցին հոդվածներ, որոնք հանրությանը բացահայտում էին դրա գաղտնիքները. որ դա մշակված կեղծիք էր, որի մասին թեև շատերը կասկածում էին, բայց երբևէ չապացուցվեց հանրության կողմից, քանի դեռ այն գոյություն ուներ[2]։ Ստեղծվել և գործարկվել է 1770 թվականին Վոլֆգանգ ֆոն Կեմպելենի (1734–1804) կողմից՝ Ավստրիայի Մարիա Թերեզա կայսրուհուն տպավորելու համար, թվում էր թե մեխանիզմը, կարող էր ուժեղ շախմատ խաղալ մարդկային հակառակորդի դեմ, ինչպես նաև լուծել ձիու քայլի գլուխկոտրուկը, որը խաղացողից պահանջում է տեղափոխել ձին շախմատի տախտակի յուրաքանչյուր քառակուսին ճիշտ մեկ անգամ զբաղեցնելու համար։

Մեխանիկական թուրքն իրականում մեխանիկական պատրանք էր, որը թույլ էր տալիս ներսում թաքնված շախմատի վարպետին աշխատեցնել մեքենան։ Ունենալով հմուտ օպերատոր՝ մեխանիկական թուրքը հաղթեց Եվրոպայում և Ամերիկայում շուրջ 84 տարի իր հյուրախաղերի ժամանակ խաղացած խաղերի մեծ մասը՝ խաղալով և հաղթելով բազմաթիվ մրցակիցների, այդ թվում՝ պետական գործիչների, ինչպիսիք են Նապոլեոն Բոնապարտը և Բենջամին Ֆրանկլինը։ 1804 թվականին սարքը գնվեց և ցուցադրվեց գերմանացի գյուտարար, ինժեներ և շոումեն Յոհան Նեպոմուկ Մաելզելի կողմից։ Յոհան Ալգայերը, Բոնկուրը, Ահարոն Ալեքսանդրը, Ուիլյամ Լյուիսը, Ժակ Մուրեն և Ուիլյամ Շլումբերգերը այն շախմատիստներն էին, ովքեր գաղտնի խաղում էին սարքի մեջ, սակայն մեխանիզմի օպերատորները, Կեմպելենի սկզբնական շրջագայության ընթացքում, մնում են անհայտ։

Նախագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքը նախագծող Կեմպելենի ստորագրած ինքնանկարը

Կեմպելենը ոգեշնչվում է կառուցել ավտոմատ շախմատիստին, երբ նա այցելում է Ավստրիայի Մարիա Թերեզայի Շյոնբրունի պալատ, որտեղ Ֆրանսուա Պելլետիեն աճպարարություն էր անում։ Մտքերի փոխանակումը հանգեցրեց նրան, որ Կեմպելենը խոստացավ վերադառնալ պալատ մի գյուտով, որը կգլխավորի պատրանքների գլխավոր հորիզոնականը[3]։

Մեխանիզմի պղնձե փորագրանկարը, որը պատկերում է մեխանիզմի բաց դարակները և դետալները

Մարտահրավերի արդյունքը դարձավ ավտոմատ շախմատիստը[4][5]։ Մեքենան բաղկացած էր մարդու սև մորուքով և մոխրագույն աչքերով բնական չափի մոդելից[6], ով կրում էր չալմա և հագած էր օսմանյան հագուստ։ Նրա ձախ ձեռքը հանգստի ժամանակ պահում էր երկար օսմանյան ծխամորճը, իսկ աջը դրված էր մեծ պահարանի վերին մասում[7], որի երկարությունը կազմում էր մոտ 3,5 ոտնաչափ,[Ն 1], լայնությունը 2 ոտնաչափ (61 սմ),իսկ բարձրությունը՝ 2,5 ոտնաչափ (76 սմ)։

Պահարանի ճակատային մասը բաղկացած էր երեք դռներից, իսկ շախմատի քարերը սպիտակ և կարմիր փղոսկրից էին[8]։

Մեխանիզմի աշխատանքը պատկերող նկար[1]

Մեքենայի ինտերիերը շատ բարդ էր և նախագծված էր, որպեսզի մոլորեցնի այն դիտողներին[3]։ Պահարանի ձախ կողմի դռները բացվելիս երևում էր ժամացույցի մեխանիզմը, եթե պահարանի հետևի դռները միաժամանակ բաց լինեին, կարելի էր տեսնել մեքենայի ներսը։ Պահարանի մյուս կողմում տեխնիկա չկար. դրա փոխարեն կար կարմիր բարձ և արույրե որոշ շարժական մասեր։ Այս տարածքը նախագծված էր նաև մեքենայի միջոցով հստակ տեսողության գիծ ապահովելու համար։ Օսմանյան մոդելի հագուստի տակ թաքնված էին ևս երկու դուռ։ Դրանք թույլ էին տալիս անխոչընդոտ տեսարան ապահովել մեքենայի միջով։ Դիզայնը թույլ տվեց մեքենայի պատրաստողին բացել յուրաքանչյուր հասանելի դուռ հանրության առաջ՝ պահպանելով պատրանքը[9]։ Պահարանի վերին մասում գտնվող շախմատի տախտակը բավական բարակ էր, որպեսզի հնարավոր լիներ մագնիսական կապ։ Շախմատային հավաքածուի յուրաքանչյուր խաղաքար ուներ փոքրիկ, ուժեղ մագնիս, որը կցված էր իր հիմքին, և երբ դրանք տեղադրվում էին խաղատախտակի վրա, խաղաքարերը ձգում էին մագնիսը, որը կապված էր տախտակի իրենց հատուկ տեղերի տակ։ Սա թույլ էր տալիս մեքենայի ներսում գտնվող օպերատորին տեսնել, թե որ խաղաքարերը որտեղ են շարժվում շախմատի տախտակի վրա[10]։ Շախմատի տախտակի ներքևի հատվածն ուներ համապատասխան թվեր՝ 1–64, ինչը թույլ էր տալիս օպերատորին տեսնել, թե խաղատախտակի որ տեղերն են խաղացողի քայլից զբաղված լինում[11]։ Ներքին մագնիսները տեղադրված էին այնպես, որ արտաքին մագնիսական ուժերը չազդեին դրանց վրա[12]։ Մեքենային ամուր սեղմված շախմատիստը չէր կարողանում անմիջականորեն հետևել խաղի ընթացքին։ Կեմպելենն այս խնդիրը լուծել է ահազանգման համակարգով։ Շախմատի տախտակի վրա ամրացված ծանր խաղաքարերի հիմքում ուժեղ մագնիսներ են տեղադրվել։ Տախտակի տակ, տուփի ներսում, յուրաքանչյուր դաշտի տակ մետաղյա գնդիկ կար՝ ամրացված ուղղահայաց մետաղալարով։ Երբ քարը բարձրացնում են, գնդակն ընկնում է՝ ազդարարելով դրա շարժը։ Հենց որ գործիչը նոր դաշտում էր, մագնիսը ձգում էր համապատասխան գնդակը։ Իր քայլի ժամանակ անտեսանելի շախմատիստը լծակի միջոցով ձեռքը տեղափոխել է խաղատախտակի ցանկալի քառակուսու վրայով։ Նա մատներով կառավարում էր մանեկենի ձեռքի ճկուն մալուխները։ Լծակի վերջում թեւը պտտելով՝ շախմատիստը կարող էր վերցնել և տեղափոխել խաղաքարը դեպի ցանկալի քառակուսի։ Թագավորին շախ հայտարարում էր երեք անգամ գլուխը խոնարհելով։ Եթե հակառակորդը սխալ քայլ էր կատարում, օրինակ՝ թագուհին ձիու քայլ, սարքը անմիջապես դադարեցնում էր խաղը և անշարժ մնում։ Մեքենայի ներսում գտնվող օպերատորը ուներ նաև գործիքներ, որոնք օգնում էին շփվել դրսի հաղորդավարի հետ։ Պահարանի ներսից և դրսից միմյանց հակառակ դրված էին թվերով հագեցած երկու փողային սկավառակ։ Ձողը կարող էր պտտել սկավառակները դեպի ցանկալի թիվը, որը երկուսի միջև գործում էր որպես ծածկագիր[13]։

Ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատ շախմատիստը իր առաջնախաղը կատարեց 1770 թվականին Շյոնբրունի պալատում՝ Պելլետիեի աճպարարությունից մոտ վեց ամիս անց։ Կեմպելենը ներկայացնելով իր պատրաստածը սկսեց մեքենայի և դրա մասերի ցուցադրությունը, յուրաքանչյուր ցուցադրությունից հետո Կեմպելենը սկսում էր պահարանի բոլոր դռները բացելով՝ հանդիսատեսին թույլ տալ ստուգել մեքենան։ Միայն այս մանրամասն ցուցադրությունից հետո Կեմպելենը հայտարարում էր, որ մեքենան պատրաստ է խաղին, սպասում է մրցակցին[14]։ Կեմպելենը խաղացողին տեղեկացնում էր, որ մեխանիկական թուրքը օգտագործում է շախմատի կանոնները։ Շարժումների արանքում թուրքը ձախ թևը պահում էր բարձի վրա։ Թուրքը կարող էր երկու անգամ գլխով անել, եթե սպառնա իր հակառակորդի թագուհուն, և երեք անգամ գլուխը շարժել՝ թագավորին շախ անելիս[15]։ Ճանապարհորդ Լուի Դուտենսը, փորձեց խաբել սարքին թագուհուն ձիու քայլով շարժելով, բայց մեխանիկական հակառակորդին հնարավոր չէր խաբել նա վերցնում է թագուհուն վերադարձնում իր նախկին տեղը[16]։ Մեխանիկական թուրքի դեմ առաջինը խաղացել է կոմս Լյուդվիգ ֆոն Կոբենցլը, ով ավստրիացի պալատական էր։ Այդ օրը մյուս մրցակիցների հետ նա արագորեն պարտվեց, իսկ հանդիպման դիտորդները հայտարարեցին, որ մեքենան արագ էր խաղում և սովորաբար երեսուն րոպեի ընթացքում հաղթում էր իր հակառակորդներին[17]։ Մեքենայի ցուցադրության մեկ այլ մասն էր ձիու քայլերի անցումը դաշտի բոլոր վանդակների վրայով՝ հայտնի շախմատային գլուխկոտրուկի ավարտը։ Մինչ այդ ժամանակի փորձառու շախմատիստները դեռևս պայքարում էին լուծել հանելուկը, թուրքը կարողացավ առանց որևէ դժվարության ավարտել ձիու շրջագայությունը որևէ մեկնարկային կետից օպերատորի կողմից օգտագործվող տախտակի միջոցով, որի վրա դրված էր հանելուկի քարտեզը։ Թուրքը նաև տառատախտակի միջոցով հանդիսատեսի հետ զրուցելու կարողություն ուներ։ Երբ Կեմպելենը մեքենան ներկայացրեց Շյոնբրուն պալատում անհայտ օպերատորը[18] կարողացավ դա անել անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։ Համալսարանական մաթեմատիկոս Կարլ Ֆրիդրիխ Հինդենբուրգը արձանագրել է սարքի Լայպցիգում կայացած խոսակցությունը Մեխանիկական թուրքի կողմից պատասխանած հարցերի թեմաները ներառում էին նրա տարիքը, ամուսնական կարգավիճակը և գաղտնի աշխատանքը[19]։

Շրջագայություն Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ ողջ Եվրոպայում։ Կեմպելենը, սակայն, ավելի շատ հետաքրքրված էր իր մյուս նախագծերով և խուսափում էր թուրքին ցուցադրելուց՝ հաճախ ստելով մեքենայի անսարքության մասին։ Ֆոն Վինդիշը գրել է, որ Կեմպելենը որոշ ժամանակ հրաժարվեց իր ընկերներին և բոլոր երկրներից այլ հետաքրքրվածներին մեքենան ցույց տալու գաղափարից[20]։ 1770—1773 թվականներին Կեմպելենը ցուցադրեց սարքը Վիեննայում և Պոժոնեում, 1783—1784 թվականներին — Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում, Լայպցիգում, Դրեզդեն և այլուր։ Սարքը հիմնականում հաղթում էր շատ պարտիաներ. Փարիզում մի քանի խաղ պարտվում է ուժեղ շախմատիստների, այդ թվում՝ Ֆ․ Ֆիլիդորին։

Ֆրանսուա-Անդրե Դանիկան Ֆիլիդորը 1783 թվականին Փարիզում հաղթել է մեխանիկական թուրքին

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այս չափերը վերցված են Jay's Journal-ից, որն արտահայտում է մինչև կես կանգունը։ Այսպիսով, մետրային տարբերակները կարող են ճշգրիտ լինել միայն տասնհինգ սանտիմետրերի տատանման չափով։ Եթե պայմանականորեն կլորացվում է հինգ սանտիմետրի ամենամոտ բազմապատիկին, ապա պահարանը պետք է լինի մոտավորապես 110 × 60 × 75 սմ (43 × 24 × 30 դյույմ), իսկ շախմատի տախտակը շատ մոտ 2,500 սմ2 (2,7 քառակուսի ֆուտ)։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Standage, 88.
  2. See Schaffer, Simon (1999), "Enlightened Automata", in Clark et al. (Eds), The Sciences in Enlightened Europe, Chicago and London, The University of Chicago Press, pp. 126–165.
  3. 3,0 3,1 Ricky Jay, "The Automaton Chess Player, the Invisible Girl, and the Telephone", Jay's Journal of Anomalies, vol. 4 no. 4, 2000.
  4. [Edgar Allan Poe] (1836 թ․ ապրիլ). «Maelzel's Chess-Player». Southern Literary Messenger. 2 (5): 318–326; available on the internet via the Edgar Allan Poe Society of Baltimore, Maryland, URL accessed 19 December 2006.
  5. Karl Gottlieb von Windisch, Briefe über den Schachspieler von Kempelen nebst drey Kupferstichen die diese berühmte Maschine vorstellen, or Inanimate Reason; or, A Circumstantial Account of that Astonishing Piece of Mechanism, M. de Kempelen's Chess-Player, Now Exhibiting at No. 9 Savile-Row, Burlington Gardens (London, 1784); translation taken from Levitt.
  6. Stephen Patrick Rice, Minding the Machine: Languages of Class in Early Industrial America (Berkeley, University of California Press, 2004), 12.
  7. Tom Standage, The Turk: The Life and Times of the Famous Eighteenth-Century Chess-Playing Machine (New York: Walker, 2002), 22–23.
  8. Standage, 24.
  9. Standage, 24–27.
  10. Standage, 202.
  11. Fraser's Magazine for Town and Country. James Fraser. 1839.
  12. Thomas Leroy Hankins and Robert J. Silverman, Instruments and the Imagination (Princeton, N.J.: Princeton University Press, 1995), 191.
  13. Standage, 203–204.
  14. Standage, 24–17.
  15. Levitt, 17.
  16. Louis Dutens, from a letter published in Le Mercure du France (Paris, circa October 1770; later translated into English and reprinted in Gentleman's Magazine (London); translation taken from Levitt.
  17. Standage, 30.
  18. Standage, 204–205.
  19. Levitt, 33–34.
  20. Standage, 37.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]