Մեդվեդևի բնդեռիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեդվեդևի բնդեռիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Թերթիկաբեղավորներ (Melolonthidae)
Ցեղ Pseudopachydema
Տեսակ Մեդվեդևի բնդեռիկ (P. medvedevi)
Միջազգային անվանում
Pseudopachydema medvedevi

Մեդվեդևի բնդեռիկ (լատին․՝ Pseudopachydema medvedevi), թերթիկաբեղավորների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգը 9 մմ երկարությամբ մանր բզեզ է, որն ունի խիստ ուռուցիկ, դեպի հետ ձվաձև լայնացող և թույլ փայլով մարմին։ Գունավորումը շիկակարմրավուն կարմիր է, գլուխը և առաջնամեջքը վերնաթևերից նկատելիորեն մուգ են։ Արուն անհայտ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Տարածված է Գառնի գյուղի շրջակայքում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է չոր լեռնատափաստաններում։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։ Օգոստոսին հողը փորելիս բզեզները հավաքվել են փուխր կավահողում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ սահմանափակ արեալով շատ հազվագյուտ տեսակ է, որն համարվում է Արևելյան Կովկասի էնդեմիկ սեռին պատկանող երկու տեսակներից մեկը։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակից հայտնի են եզակի նմուշներ։

Վտանգ է հանդիսանում հողերի գյուղատնտեսական յուրացումը։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդվեդևի բնդեռիկ» հոդվածին։