Մարկ Լեկարբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Լեկարբո
Ծնվել է1570[1]
ԾննդավայրՎերվեն
Վախճանվել է1641[2]
Վախճանի վայրՊրել է Բով
Մասնագիտությունբանաստեղծ, պատմաբան, փաստաբան, ճանապարհորդ հետազոտող, իրավաբան, գրող և ճանապարհորդ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
 Marc Lescarbot Վիքիպահեստում

Մարկ Լեկարբո (ֆր.՝ Marc Lescarbot, 1570[1], Վերվեն - 1641[2], Պրել է Բով[3]), 16-17-րդ դարերի ֆրանսիացի գրող, բանաստեղծ, ուղեգրությունների հեղինակ, թատերագիր, իրավագետ։ Առավելապես համբավվել է իր «Նոր Ֆրանսիայի պատմություն» (Histoire de la Nouvelle-France, 1609) աշխատությամբ, որի հիմքում ընկած են 1606–1607 թվականներին Աքադիայում իրականացրած գիտարշավի ընթացքում ստացած տպավորությունները և Հյուսիսային Ամերիկայում ֆրանսիացիների կատարած հայտնագործությունները։ Կանադայի պատմության մեջ առաջին նշանակալից գրքերից մեկը համարվող այդ աշխատությունը կարճ ժամանակում միմյանց հաջորդած երեք հրատարակություն է ունեցել, 17-րդ դարի սկզբին թարգմանվել ու տպագրվել է նաև գերմաներեն ու անգլերեն։

Լեկարբոն հեղինակել է նաև բազմաթիվ բանաստեղծություններ ու պոեմներ։ Նրա Théâtre de Neptune խորագիրը կրող չափածո դրաման, որն առաջին անգամ բեմականացվել է Պորտ Ռոյալում, ֆրանսիացիների պնդմամբ՝ համարվում է եվրոպական առաջին թատերական աշխատանքը Հյուսիսային Ամերիկայի ոչ իսպանական տարածքներում (Նոր Իսպանիայում միսիոներները թատերական բեմադրություններ են իրականացրել ավելի վաղ)։

Հենրի Բիգարը (Henry P. Biggar) Մարկ Լեկարբոյին անվանել է «ֆրանսիացի Հաքլյույթ»՝ համեմատելով անգլիացի նշանավոր աշխարհագրագետ Ռիչարդ Հաքլյույթի հետ, որը արժեքավոր աշխատություններ է հեղինակել Ամերիկայում անգլիացիների կատարած հայտնագործությունների մասին[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նոր Ֆրանսիայի մուսաները» բանաստեղծական ժողովածու (1606). համարվում է Կանադայում և ընդհանրապես ամբողջ Հյուսիսային Ամերիկայում ստեղծված առաջին բանաստեղծական ժողովածուն։ Որպես բանաստեղծ՝ Լեկարբոն գտնվել է Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի նշանավոր պոետ Պիեռ Ռոնսարի ազդեցության տակ։
  • «Նոր Ֆրանսիայի պատմություն» (1609). ներկայացրել է ֆրանսիացի ճանապարհորդների հայտնագործությունները Կանադայում, Լուիզիանայում, Բրազիլիայում, հանգամանորեն պատմել Աքադիայի գաղութացման մասին, որին ինքն էլ է մասնակցել։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Discours pour la Paix. Harangue d'action de grâces. Poèmes pour la Paix, écrits composés lors de la Paix de Vervins en 1598
  • Adieu à la France, en vers, 1606[5]
  • Le Théâtre de Neptune, 1607
  • La Défaite des Amouchiquois, en vers, 1607
  • Histoire de la Nouvelle-France, 1609, suivie de deux nouvelle éditions en 1611-1612[6] ·[7] et 1617-1618[5]
  • Les Muses de la Nouvelle-France, pièces en vers qui suivent les différentes éditions de son Histoire de la Nouvelle-France (1612)[8]
  • Tableau de la Suisse, en vers et prose, 1618
  • La Chasse aux Anglais, en vers, 1629
  • La Victoire du Roy, en vers, 1629
  • Le Roy d'armes, ou l'art de bien former... (1640)[9]

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Discours de l'Origine des Russiens, 1599
  • Discours véritable de la Réunion des Églises, 1599
  • Histoire merveilleuse de l'abstinence triennale d'une fille de Confolens, 1602
  • Le Guide des Curés, traduction des Instruciones Pastorum de Charles Borromée, dédiée à Geoffroy de Billy, « son nouveau protecteur et révérend père en Dieu », 1613[10].

Վերահրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marc Lescarbot, Poésies et opuscules sur la Nouvelle-France, éd. Marie-Christine Pioffet et Isabelle Lachance, Montréal, Nota bene, 2014, 393 p.
  • Marc Lescarbot, Voyages en Acadie (1604-1607), éd. Marie-Christine Pioffet, Paris, PUPS, 2007, 587 p.
  • Marc Lescarbot, Les Muses de la Nouvelle-France, éd. Bernard Emont, Paris, L'Harmattan, 2004.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․)Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
  3. Herbermann, Charles, ed. (1913). «Marc Lescarbot» . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company., accessed 2 Wednesday 2011
  4. Henry P. Biggar: The French Hakluyt; Marc Lescarbot of Vervins. In: The American Historical Review 6, 1901, S. 670–692 (online).
  5. 5,0 5,1 https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k1095053.r=Marc%20Lescarbot
  6. https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k109507v.r=Marc%20Lescarbot
  7. https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b2000112d.r=Marc%20Lescarbot
  8. https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k72805t.r=Marc%20Lescarbot
  9. https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k6391576k.r=Marc%20Lescarbot
  10. Bernard Emont, Marc Lescarbot: mythes et rêves fondateurs de la nouvelle-France : avec une biographie nouvelle de l'auteur, L'Harmattan, 2002, P..

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Լեկարբո» հոդվածին։