Մարի Պրևո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Պրևո
Ծնվել էնոյեմբերի 8, 1896(1896-11-08)[1][2]
ԾննդավայրSarnia, Lambton County, Օնտարիո, Կանադա[3]
Մահացել էհունվարի 21, 1937(1937-01-21) (40 տարեկան) կամ հունվարի 23, 1937(1937-01-23)[3] (40 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ԳերեզմանHollywood Forever Cemetery
ԿրթությունManual Arts High School?
Քաղաքացիություն Կանադա և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Քեննեթ Հարլան
Պարգևներ և մրցանակներ

Մարի Պրևո (անգլ.՝ Marie Prevost, նոյեմբերի 8, 1896(1896-11-08)[1][2], Sarnia, Lambton County, Օնտարիո, Կանադա[3] - հունվարի 21, 1937(1937-01-21) կամ հունվարի 23, 1937(1937-01-23)[3], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), իրական անունը՝ Մերի Բիկֆորդ Դան (անգլ.՝ Mary Bickford Dunn), ամերիկացի դերասանուհի ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Պրևոն իր կարիերայի սկզբում (1917 թիվ)

Մերի Բիկֆորդ դանը ծնվել է 1898 թվականի նոյեմբերի 8-ին Կանադայի Օնտարիո նահանգի Սարնիա քաղաքում։ Նրա կրտսեր քույրը՝ Պեգի Պրևոն (1904—1965), նույնպես դերասանուհի էր[4]։ Ապագա դերասանուհու ընտանիքը ԱՄՆ էր գաղթել Կանադայից, սկզբում նրանք ապրում էին Դենվերում (Կոլորադո նահանգ), հետագայում տեղափոխվել են Լոս Անջելես (Կալիֆորնիա նահանգ)։ Քարտուղար աշխատելու ժամանակ դերասանական կարիերա սկսելու նպատակով մի քանի անգամ դիմել է հոլիվուդյան դերասանական գործակալությունների։

Ֆիլմում սկսել է նկարահանվել 1915 թվականից՝ ստանալով Մարի Պրևո կեղծանունը։ Աշխատանքի առաջին տարում նա նկարահանվել է երկու ֆիլմում՝ «Այդ դառը քաղցրավենիքները» և «Նրա հոր հետքերը»։ 1936 թվականը դարձել է նրա դերասանական կարիերայի վերջին տարին։ Այդ տարում նա նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Տանգո», «Թռիչքի տասներեք ժամը», «Բենգալյան վագր», «Քեյն և Մեյբլ» և «Տասը շրջան մինչ ավարտ»։ Իր կարիերայի 21 տարիների ընթացքում Մարին խաղացել է 121 դեր։ Նա նկարահանվել է ինչպես համր, այնպես էլ ձայնային ֆիլմերում։

Ճանաչման գագաթնակետին Մարին ամուսնացել է երկու անգամ՝ 1918-1924 թվականներին՝ Սոնի Գերկի, իսկ 1924-1927 թվականներին՝ Քենեթ Հարլանի հետ[5]։ Պրևոն երեխաներ չի ունեցել։

Մարին 1920-ական թվականների վերջերին իր անձնական խնդիրների (ամուսնալուծություն և ծնողների մահ) ազդեցության տակ սկսել է ալկոհոլ օգտագործել։ Որոշ ժամանակ, փորձելով դիմադրել մշտական դեպրեսիաներին, նա ամբողջությամբ տրվել է իր աշխատանքին, սակայն դա չի օգնել, և նա սկսել է ավելի շատ խմել։ 1934 թվականին Մարին վերջնականապես զրկվել է աշխատանքից, ինչն էլ հետագայում նրան հանգեցրել է սնանկացման։ Մահվան պահին Պրևոյի կարողությունը կազմում էր $300[6]։

38-ամյա Մարին մահացել է 1937 թվականի հունվարի 21-ին սրտային անբավարարության պատճառով, որի պատճառ էին հանդիսացել տարիներով օգտագործված ալկոհոլային խմիչքները և թերսնուցումը։ Պրևոյի մարմինը հայտնաբերվել է մահից երկու օր անց, երբ հարևանուհիները նրա տնից շան հաչոցներ լսելով մտել են տուն։ Մտնելով սենյակ՝ նրանք տեսել են դեմքով դեպի ներքև մահճակալին պարկած Մարիին։ Նրա ոտքերին վերքեր են եղել։ Հետագայում պարզվել է, որ դրանց «հեղինակը» Մարիի շունն է՝ Մաքսը, որն այդպես փորձել է արթնացնել իր տիրոջը[7]։

Մարին հուղարկավորվել է «Hollywood Forever» գերեզմանոցում։ Բոլոր ծախսերն իրականացրել է իր վաղեմի ծանոթ և նախկին կոլագա դերասանուհի Ջոան Քրոուֆորդը։ Հուղարկավորությանը մասնակցել են այնպսի հայտնիներ, ինչպիսիք են Քլարկ Գեյբլը, Ուոլես Բիրին, Բարբարա Սթենվիկը և ուրիշներ[8]։

Կինոարդյունաբերությունում իր ավանդի համար Մարին արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու 6207-րդ աստղին[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Պրևոն 1924 թվականին
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1915 ֆ Այդ դառը քաղցրավենիքները Those Bitter Sweets դերի անունն անհայտ է
1915 ֆ Նրա հոր հետքերը His Father's Footsteps դերի անունն անհայտ է
1924 ֆ Հաճույքների դուստրերը Daughters of Pleasure Հադլի Մարջորի
1925 ֆ Համբուրիր ինձ կրկին Kiss Me Again Լուլու Ֆլերի
1928 ֆ Ռեկետ The Racket Հելեն Հեյս
1929 ֆ Անաստված The Godless Girl Մամե
1930 ֆ Ժամանցի կանայք Ladies of Leisure Դոթ Լամար
1936 ֆ Տանգո Tango Բետի Բարլոու
1936 ֆ Թռիչքի տասներեք ժամը Thirteen Hours by Air մատուցողուհի
1936 ֆ Բենգալյան վագր Bengal Tiger աղջիկ
1936 ֆ Քեյն և Մեյբլ Cain and Mabel գրանցող
1936 ֆ Տասը շրջան մինչ ավարտ Ten Laps to Go Էլզի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Deutsche Nationalbibliothek Record #1026978343 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Peggy Prevost — Biography
  5. Marie Prevost — Biography
  6. «Marie Prevost Left Only $300». The New York Times. 1937 թ․ փետրվարի 2. էջ 8.
  7. Golden, Eve; King, Bob Golden Images: 41 Essays on Silent Film Stars. — McFarland[en], 2001. — С. 140. — ISBN 0-786-40834-0
  8. Foster, Charles Stardust and Shadows: Canadians in Early Hollywood. — Dundurn Press Ltd., 2000. — С. 309. — ISBN 1-550-02348-9
  9. Marie Prevost — Awards

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Պրևո» հոդվածին։