Մարիա Գալամքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Գալամքարյան
Ծնվել էմայիսի 13, 1903(1903-05-13)[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 7, 1988(1988-07-07) (85 տարեկան)
Մասնագիտությունդաշնակահարուհի
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1921)[1]

Մարիա Նիկոլայի Գալամքարյան (մայիսի 13, 1903(1903-05-13)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 7, 1988(1988-07-07)), սփյուռքահայ դաշնակահարուհի։

Ծնվել է 1903 թ. Թիֆլիսում։ Ավարտելով Թիֆլիսի կոնսերվատորիան՝ 1921-ին մեկնել է արտասահման կատարելագործման (Ավստրիա և Գերմանիա)։ 1945 թ.] հաստատվել է Գերմանիայի Թյուբինհեն քաղաքում։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլն, կատարել հնագույն կլավիրային և ժամանակակից (Է. Վիլա-Լոբոս, Ջ․ Գերշվին, Բ. Բրիտտեն), ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Ալեքսանդր Հարությունյանի «Կոնցերտինո»-ի և Առնո Բաբաջանյանի «Կապրիցաչո»-ի արտասահմանում առաջին կատարողն է)։ Գալամքարյանի կատարմամբ ձայնագրվել են ձայնասկավառակներ («Ֆ․ Է․ Բախի Կլավիրային կոնցերտները» , «Ռուսական երաժշտություն» և այլն)։

Որպես նվագակցող 1936-38 թվականներին հանդես է եկել Ֆեոդոր Շալյապինի հետ։

Մահացել է Տյուբինգենում |1988 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 651