Մարիա Աումա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Աումա
Դիմանկար
Ծնվել է1990
ԾննդավայրՈւգանդա
Քաղաքացիություն Ուգանդա
ԿրթությունՄակերերեի համալսարան
ՄասնագիտությունԿլիմայական ակտիվիստ

Մարիա Աումա Հորն (անգլ.՝ Maria Auma Horne, ծնյալ՝ Մարիա Աումա Էմմա Օջոկ, 1990, Ուգանդա), ուգանդացի կլիմայական ակտիվիստ ու ձեռնարկատեր։ Հանդիսանում է «Better Living Initiatives Global» շահույթ չհետապնդող կազմակերպության համահիմնադիրը (BLI Global), որն աշխատում է բարելավել շրջակա միջավայրի պահպանումը և առողջության ու կարողությունների զարգացման վրա հիմնված կրթության մատչելիությունը։ Կազմակերպության միջոցով համագործակցել է բնապահպանական նախագծերի հետ ամբողջ Աֆրիկայում և Ասիայում, այդ թվում՝ 2019 թվականին Բանգլադեշում կայացած «Փրկենք մեր դելֆիններին» նախագծի հետ։ Նաև ներդրումներ է կատարում Աֆրիկայի բիզնես համայնքներում[1] ու հիմնել է երեք ֆոնդ[2] դեպի սոցիալական բարեփոխումների ներդրումներ ֆինանսական հոսքերն ավելացնելու նպատակով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մակերերեի համալսարանը զանգվածային հաղորդակցության բակալավրի աստիճանով[3]։

Կլիմային ուղղված գործողություններ և բնապահպանական լոբբինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Զալցբուրգի գլոբալ սեմինարում Parks for the Planet[4] համաժողովին մասնակցելուց հետո համագործակցել է IUCN CEC կազմակերպության հետ և Հիլլի նախապատրաստական դպրոցում համաշխարհային շրջակա միջավայրի օր անցկացրել[5], նպատակ ունենալով այդ դպրոցի հատուկ կարիքներ ունեցող երեխաներին սովորեցնել, ինչպես նրանք կարող են զերծ պահել իրենց միջավայրը պլաստիկ թափոններից։ Նույն տարվա ապրիլին հիմնել է «the Global Ambassador Program» (the GAP) ծրագիրը՝ երիտասարդներին վերազինելու համար իրենց համայնքներում գործողություններ կատարելու հմտություններով ու գործիքներով։ Օգոստոսին Աուման ընդունել է երեխաներից ավելի քան 100,000 բացիկ ստանալու Գինեսի ռեկորդի 100,000 փոստային բացիկի մարտահրավերը[6]։ Նախագիծն ստեղծվել էր զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության կողմից ու նա անհրաժեշտություն է զգացել օգնել բարձրացնելու երեխաների և երիտասարդների ձայները, որպեսզի քաղաքական առաջնորդները կարողանան շտապ քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար։ «the GAP» ծրագրի միջոցով աշխատել է 10 երկրների երիտասարդների հետ, այդ թվում՝ Ուգանդայից, Նիգերիայից, Քենիայից, Լիբիայից, Լիբանանից, Նեպալից ու Բանգլադեշից, ու գնացել նրանց դպրոցները երեխաների կարծիքը ստանալու համար, թե ինչ է նրանց համար կլիմայի գործողությունը։ Շվեյցարական նախագիծն, ընդհանուր առմամբ, հավաքել է ավելի քան 125,000 փոստային բացիկ, որոնք ցուցադրվել են Ալեչի սառցադաշտի վրա[7]։ Այս արշավին նրա մասնակցությունը նրան դուրս է բերել համաշխարհային թատերաբեմ[8] ու նա մասնակցել է Լեհաստանում կայացած COP24 համագումարին[9]։

«BLI Global» կազմակերպության միջոցով շարունակել է կլիմայական ակտիվիստի իր գործունեությունը՝ 2019 թվականին մասնակցելով «Beat Air Pollution» արշավին։ Նա նաև ներգրավվել է էկոլոգիապես մաքուր քաղաքականությանն ուղղված կառավարությունների լոբբինգի մեջ և մասնակցել Քենիայի Նայրոբի քաղաքում անցկացվող UNEA4 համաժողովին, որտեղ հանդիպել է այդ ժամանակ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենին։

Data4WASH[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ջրի համաշխարհային շաբաթվա տոնակատարության ժամանակ, համագործակցելով Media for Community Change Initiative Արխիվացված 2021-02-27 Wayback Machineնախաձեռնության, WaterAid Nigeria- ի և Իբադանի համալսարանի հետ Աուման նպաստել է data4WASH Արխիվացված 2021-02-28 Wayback Machine պլատֆորմի գործարկմանը։ Տեխնոլոգիան ստեղծվել է խոցելի համայնքների տեղայնացման համար, որոնք բարելավված ջրի և սանիտարական պայմանների, ինչպես նաև մաքուր ջրի պակասության խնդրի լուծման համար ֆինանսական ներդրումներ կատարելու կարիք ունեն[10][11]։ Նախագիծը BLI Global-ի նախաձեռնությունն է՝ ուղղված համայնքային փոփոխությանը[12]։

Միավորված ազգերի կազմակերպություն և կլիմայի ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Աուման մասնակցել է աֆրիկական կլիմայական շաբաթին[13] ու ECOSOC երիտասարդական ֆորումին, որտեղ կազմակերպել է SDG13 Կլիմայի գործողության մեկնարկի նստաշրջանը։ Նաև մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի գործողությունների գագաթնաժողովին, որտեղ պաշտպանել է երիտասարդության կողմից ղեկավարվող կլիմայի գործողություններն ավելի շատ ֆինանսավորելու գաղափարը[14]։ Նա նաև մասնակցել է այդ տարի ավելի ուշ Մադրիդում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության համաժողովին, որտեղ Plant for the Planet, Youth Climate Lab և Hatof Foundation հիմնադրամի ու COP25 նախագահության աջակցությամբ նրանք խարույկի շուրջ միջոցառում են կազմակերպել երիտասարդների համար՝ հասկանալու, թե ինչպես գործարար ընկերությունների ղեկավարները կարող են աշխատել երիտասարդ ակտիվիստների հետ[15]։ Media for Community Change կազմակերպության անդամ Սեյիֆունմի Ադեբոտեի հետ օգնել է կազմակերպել և վարել նիստ Նիգերիայի հանրապետությունում «Understanding Climate Finance» թեմայով։ Որպես «Աֆրիկայի կլիմայի կենտրոնի երիտասարդական նախաձեռնության» դեսպաններից մեկը[16] Ադենիկ Օլադոսուի հետ խոսել է աջակցության այն տեսակի վերաբերյալ, որը երիտասարդները պետք է մղեն կլիմայի գործողությունների համար[17][18]։ Շարունակում է գիտելիքներ փոխանցել երիտասարդներին այն մասին, թե ինչպես կարելի է լոբբինգի ենթարկել կառավարություններին հիմնական մակարդակում, ֆինանսավորման մեջ երիտասարդությանը ներառելու համար[19]։ Հանդիսանում է ֆինանսավորման ուժեղ ջատագով ու կլիմային ուղղված գործողությունների խթանող[20]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուման ամուսնացած է ամերիկացի գործարար Ռոբերտ Հորնի հետ։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին հրատարակել և համահեղինակել է գրքեր կլիմային ուղղված գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև ռասիզմի վերաբերյալ իր ընկալումների մասին՝ black lives matter շարժման վերազարթոնքի համատեքստում։ «Ջեյմս Ստյուարդը»[21] մանկական պատմություն է, որի հիմքում ընկած է Ուգանդայում տեղի ունեցած իրական պատմություն, և որի համահեղինակը Rural Environment Sustainability Initiative (RESI-Uganda) շարժման մասնակից Հերբերտ Մուրունգին է։ Ջեյմսն ու Սառան զարթոնք են ապրում ու դառնում փոփոխության առաջնորդներ։ «Երազը»[22] նույնպես հիմնված է իրական պատմության վրա և առաջ է քաշում սերը կորցնելու և այն վերագտնելու զգացմունքներ։ «Սիրային խաղերը»[23] «Seeing Grey Chronicles» շարքի առաջին գիրքն է, որը բացահայտում է Ամերիկայում հասակ առնող դեռատի Բելինդայի պատկերացումները ռասայի, հարաբերությունների ու կյանքի մասին։

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • AfCFTA- ն մայրցամաքը միավորելու ներուժ ունի[24], հարցազրույց Stiftung Entwicklung und Frieden-ին
  • Գտնել մեր ապագա առաջնորդներին, հարցազրույց Impakter-ին[25]
  • Ինքնազբաղված դառնալը իմ նպատակներից մեկն է, հարցազրույց She Leads Africa-ին[26]
  • Աֆրիկյան բիզնեսի ստեղծում, հարցազրույց Theonera-ին[27]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Communities, Africa Business. «Results». Africa Business Communities (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  2. «Our Funds». bliglobalcapital.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  3. «The Principal, College of Humanities and Social Sciences to present the following for the». azrefs.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  4. «PARKS FOR THE PLANET FORUM». www.salzburgglobal.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  5. «Empowering Children to #beatplasticpollution - In collaborative partnership with the IUCN CEC». IUCN (անգլերեն). 2018 թ․ հունիսի 21. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  6. «Giant postcard with 125,000 cards exposed on Swiss glacier». IUCN (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  7. «Guinness record – the world's largest postcard against climate change». www.eda.admin.ch (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  8. «IISD/ENB @ COP 24 | 2 December 2018 | Katowice, Poland | IISD Reporting Services». enb.iisd.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  9. «UNFCCC - COP24». unfccc-cop24.streamworld.de. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  10. «Launching the #Data4WASH Platform». NextBillion (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  11. Simire, Michael (2020 թ․ օգոստոսի 25). «WASH: Groups partner to leverage data to address water poverty». EnviroNews Nigeria - (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. «Interactive map uses data to combat water poverty in Nigeria». www.posibl.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  13. Ms MARIA AUMA, Founder, Uganda (People s Perspectives) (անգլերեն), Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին
  14. AYCH Interview with Maria Auma (Meet an Ambassador a Day - 7) (անգլերեն), Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին
  15. «UNFCCC - COP25». unfccc-cop25.streamworld.de. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  16. Climate Hub, Africa Youth. «The African Youth Climate Hub» (PDF). AYCCH.
  17. «"FM6E: Providing Concrete Support and highlighting Youth needs and expertise for Climate Action"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  18. «COP 25 - Rencontre avec Marie Auma, activiste ougandaise». REFEDD - RÉseau Français des Étudiants pour le Développement Durable (ֆրանսերեն). 2019 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  19. Thomas, About the Author / Seren (2019 թ․ հուլիսի 19). «Finding Our Future Leaders: An Interview with Maria Auma». Impakter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  20. «Maria Auma - The startup story of an African woman-owned investment management company looking to empower the continent's entrepreneurs». Lionesses of Africa (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  21. Auma Horne, Maria (2020). James The Steward. Independently published. ISBN 979-8635388556.
  22. Auma Horne, Maria (2020). A Dream: Love Lost and Found. Independently published. ISBN 979-8636689003.
  23. Auma Horne, Maria (2020). Love Games (Seeing Grey Chronicles Book 1). Independently published. ISBN 979-8669472757.
  24. «SEF : Globalisierung politisch gestalten: 01|2020». www.sef-bonn.org. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  25. Thomas, About the Author / Seren (2019 թ․ հուլիսի 19). «Finding Our Future Leaders: An Interview with Maria Auma». Impakter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  26. Setima-Benebo, Tonye (2017 թ․ մարտի 25). «Maria Auma: Becoming self-employed is one of my favourite goals». She Leads Africa (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  27. Francis, John (2018 թ․ ապրիլի 4). «Building African Businesses | Maria Auma | Blue Luxury Investments». Theonera (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]