Մարիանա Բեցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիանա Բեցա
ուկրաիներեն՝ Мар'яна Олександрівна Беца
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1978(1978-01-01) (46 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԿիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ (1999)[1]
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրՈւկրաինայի արտաքին գործերի նախարարություն[1]
 Marjana Betsa Վիքիպահեստում

Մարիանա Ալեքսանդրովնա Բեցա (ուկրաիներեն՝ Мар'яна Олександрівна Беца, հունվարի 1, 1978(1978-01-01), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի դիվանագետ, միջազգային իրավունքի մագիստրոս։ Երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ[3]։ 2018 թվականի դեկտեմբերի 12-ից Էստոնիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան[2][4]։ 2015-2018 թվականներին եղել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակը[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիանա Բեցան ծնվել է 1978 թվականի հունվարի 1-ին Կիևում[2][6]։ 1994-1999 թվականներին սովորել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որտեղ ստացել է միջազգային իրավունքի մագիստրոսի կոչում և անգլերենի թարգմանչի որակավորում։ Ստաժավորում է անցել Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայում 2003 թվականի օգոստոսին, Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության կրթական և ուսումնական կենտրոնում 2010 թվականի հոկտեմբերին, Միջազգային ծովային կազմակերպության (IMO) ուսումնական կենտրոնում 2011 թվականի մայիսին, Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների «Կլինգենդալ» ինստիտուտում, 2012 թվականի ապրիլին[6], курс «Публичная дипломатия и СМИ» в США в июне 2016 года[2], հաճախել է «Հանրային դիվանագիտություն և լրատվամիջոցներ» դասընթացին ԱՄՆ-ում 2016 թվականի հունիսին։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին և ֆրանսերենի հիմունքներին[2]։

Դիվանագիտական ծառայության է անցել 2001 թվականի մարտին։ 2001-2005 թվականներին եղել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պայմանագրային և իրավական վարչության միջազգային իրավական համագործակցության բաժնի կցորդ, երրորդ և երկրորդ քարտուղար։ 2005 թվականի փետրվարից մինչև 2009 թվականի հունիսն աշխատել է Նիդերլանդներում Ուկրաինայի դեսպանատան երկրորդ և առաջին քարտուղար, եղել է ուկրաինական իրավաբանների թիմի անդամ՝ Սև ծովում մայրցամաքային շելֆի և Ուկրաինայի և Ռումինիայի բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման գործով, որը քննվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ 2009-2012 թվականներին եղել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության միջազգային իրավունքի և օրենսդրության բաժնի վարիչ, առաջին քարտուղար, խորհրդական։ 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2015 թվականի հուլիսն աշխատել է Վիեննայում, միջազգային կազմակերպություններում Ուկրաինայի մշտական ներկայացուցչությունում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հարցերով խորհրդական։ 2015 թվականի հուլիսի 15-ից ղեկավարել է տեղեկատվական բաժինը, եղել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակը[2][5]։ 2018 թվականի նոյեմբերին Մարիանա Բեցային փոխարինել է Կատերինա Զելենկոն՝ որպես Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ[6][7]։

Նախագահ Պյոտր Պորոշենկոյի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի հրամանով Մարիանա Բեցային շնորհվել է Երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան[3]։

2018 թվականի սեպտեմբերի 13-ին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով Բեցան նշանակվել է Էստոնիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան[4], դեկտեմբերի 12-ին ստանձնել է պաշտոնը[2]։ Դեկտեմբերի 14-ին նա իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին։ Փոխարինել է Վիկտոր Կրիժանովսկուն[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://leht.postimees.ee/7590358/intervjuu-ukraina-suursaadik-eestis-kui-keegi-vasib-sojast-tuleks-ette-kujutada-et-vene-tankid-soidavad-teie-tanavatel
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Mariana Betsa» (անգլերեն). Embassy of Ukraine in the Republic of Estonia. 2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  3. 3,0 3,1 «Указ Президента України №426/2017. Про присвоєння дипломатичних рангів» (ուկրաիներեն). Офіс Президента України. 2017 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  4. 4,0 4,1 «Указ Президента України №282/2018. Про призначення М.Беци Надзвичайним і Повноважним Послом України в Естонській Республіці» (ուկրաիներեն). Офіс Президента України. 2018 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  5. 5,0 5,1 «Мар'яна Беца» (ուկրաիներեն). 112.ua. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Сольц, Виктор (2018 թ․ դեկտեմբերի 14). «Новый посол Украины в Эстонии Марьяна Беца вручила Керсти Кальюлайд верительные грамоты». Эстонская общественная телерадиовещательная корпорация. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  7. «МЗС обрало нового спікера, - Клімкін». Газета «День» (ուկրաիներեն). ТОВ «Українська прес-група». 2018 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանա Բեցա» հոդվածին։