Մարթա Սանչես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարթա Սանչես
Ծնվել էմայիսի 8, 1966(1966-05-08)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտություներգչուհի և ստուդիական երաժիշտ
Ժանրերփոփ
martisima.com

Մարթա Սանչես Լոպես (իսպ՝. Marta Sánchez López մայիսի 8, 1966(1966-05-08)[1], Մադրիդ, Իսպանիա) -իսպանացի դերասանուհի և երգչուհի, որին երաժշտագետներից շատերը համարում են իսպանական փոփ երաժշտության թագուհի[2]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթան ծնվել է 1966 թվականի մայիսի 8-ին, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, աստուրիացի օպերային երգիչ Անտոնիո Սանչես Կամպոռոյի ընտանիքում։ Իր երաժշտական կարիերան նա սկսել է Cristal Oskuro խմբի հետ, բայց կարճ ժամանակ անց հրաժեշտ է տվել ու միացել մեծ ժողովրդականություն վայելող Olé Olé փոփ/ռոք խմբին՝ ընդունելով վերջինիս հնչյունային օպերատոր Տինո Ազորեսի հրավերը։ 1985 թվականին դարձել է Olé Olé-ի վոկալիստը, որի շնորհիվ մեծ համբավ է ձեռք բերել, ճանաչվել 1980-ական թվականների Իսպանիայի սեքս խորհրդանիշ (այդ տարիներին երկրում բարոյականության բնագավառում կաթոլիկական խստությունների թուլացում էր սկսվել)։

Olé Olé-ի հետ Մարթայի ձայնագրած առաջին հիթը «Լիլի Մառլեն» երգն էր, որը մեծ տարածում գտած գերմանական սիրային մի երգի իսպանական տարբերակն էր։ Նա Olé Olé-ի կազմում ելույթներ է ունեցել մինչև 1991 թվականը, ապա հրաժեշտ է տվել նաև այդ խմբին՝ նախընտրելով անցում կատարել մեներգչուհու կարիերային։ 1993 թվականին թողարկել է իր առաջին մենակատարային ալբոմը՝ Mujer խորագրով։ Դա հսկայական հաջողություն է ունեցել և ամրապնդել է Մարթա Սանչեսի համբավը որպես ոչ միայն Իսպանիայի, այլ նաև Լատինական Ամերիկայի լավագույն երաժիշտներից մեկի։ Նրա առաջին սինգլը՝ «Desesperada»-ն թողարկվել է և՛ Իսպանիայում, և՛ Ամերիկայում։ Երկրորդ սինգլը «Tal Vez»-ն էր, որը ներկայացվել է Թոմաս Անդերսի համագործակցությամբ[3]։ 1995 թվականին Մարթա Սանչեսը ներկայացվել է մրցանակի Lo Nuestro Award for Pop New Artist of the Year անվանակարգում[4]։ Մենակատարային երկրորդ ալբոմը՝ «Mi Mundo»-ն, թողարկվել է 1995 թվականին և տարածվել աշխարհով մեկ, ինչպես և հաջորդաբար թողարկված «Dime La Verdad»-ը, «Arena y Sol»-ը և «La Belleza»-ն։ Այդ ալբոմներին ուղեկցած հաջողություններով ոգևորված՝ Մարթան թողարկել է իր անգլիալեզու հերթական ալբոմը՝ «Իմ աշխարհը» խորագրով։ 1996 թվականին նա մի երգ է ձայնագրել Քվենտին Տարանտինոյի «Թխված արյուն» կինոնկարի համար։

Մենակատարային հաջորդ ալբոմը «Azabache»-ն էր, որը թողարկել է 1997 թվականին՝ համագործակցելով Սլեշի և Նիլ Ռոջերսի հետ։ Դրա առաջին սինգլը՝ «Moja Mi Corazón»-ը, առաջին տեղն է զբաղեցրել Իսպանիայի և Մեքսիկայի չարթերում։ Այդ նույն տարում Անդրեա Բոչելլիի հետ ձայնագրել է «Vivo Por Ella» զուգերգը, որը գլխավոր հիթն է դարձել Լատինական Ամերիկայում։ 1998 թվականին թողարկել է «Desconocida» ալբոմը, որի մեջ տեղ են գտել նաև «Desconocida», «Quiero Más de Ti» и «Los Mejores Años de Nuestra Vida» հիթերը։ 2000 թվականին Մարթան ղեկավարել է «Բրոդվեյի թովչանքը» մյուզիքլը։ Հաջորդ՝ «Soy Yo» ալբոմը, որը թողարկել է 2002 թվականին, հենց միայն Իսպանիայում ապահովել է 200 հազարի ցուցանիշը գերազանցող վաճառք։ 2005 թվականին տաղանդավոր երգչուհին CD-ի և DVD-ի տեսքով թողարկել է իր առաջին համերգային ալբոմը՝ «Gira 2005: La Coruña En Directo»-ն։

2007 թվականի ապրիլին թողարկված Miss Sánchez ալբոմում տեղ է գտել նաև «Superstar» սինգլը, որը հորինվել ու ձայնագրվել է հիթմեյքեր, DJ Սեմի հեղինակակցությամբ։ Այդ նոր երգը շատ կարճ ժամանակամիջոցում դարձել է հիթային և առաջնային տեղեր զբաղեցրել Իսպանիայում իրականացված AirPlay և թվայնացված չարթային վաճառքներում։ Այդ նույն տարում Սանչեսը հատուկ հյուրի կարգավիճակով հանդես է եկել Եվրոփրայդում; 2008 թվականի վերջերին նա, համագործակցելով վենեսուելացի երգիչ Կառլոս Բաուտեի հետ, Ամերիկայում թողարկել է «Colgando En Tus Manos» սինգլը, որը հսկայական հաջողություն է ունեցել՝ Էկվադորում, Չիլիում, Վենեսուելայում, Պերուում, Ուրուգվայում, Պուերտո Ռիկոյում, Սալվադորում, Արգենտինայում, Կոլումբիայում անցկացված երաժշտական չարթերում հայտնվելով լավագույն դիրքերում, իսկ Մեքսիկայում և Latin Pop Airplay-ում երկու շաբաթ շարունակ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 2010 թվականին երգչուհին, համագործակցելով D-Mol-ի և Բակարդիի հետ, ձայնագրել է «Get Together» անգլերեն երգը։ Հետագա տարիներին ևս հաջողություններն ուղեկցել են անընդհատ ստեղծագործական պրպտումների մեջ գտնվող, տաղանդավոր երգչուհուն, որի կատարումները արդարացիորեն մեծ ժողովրդականություն են վայելում թե՛ հայրենի Իսպանիայում և թե՛ Լատնական Ամերիկայի երկրներում ու այլուր։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Olé Olé խմբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1986: «Bailando sin salir de casa»
  • 1987: «Los caballeros las prefieren rubias»
  • 1988: «Cuatro Hombres Para Eva»
  • 1990: «1990»
Մենակատարային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993: «Mujer» (1.200.000 օրինակ)
  • 1994: «Woman»
  • 1995: «Mi mundo» (1.000.000 օրինակ)
  • 1997: «Azabache» (900.000 օրինակ)
  • 1998: «Desconocida» (800.000 օրինակ)
  • 2002: «Soy yo» (500.000 օրինակ)
  • 2007: «Miss Sánchez» (120.000 օրինակ)[5]
  • 2015: «21 días»

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Desesperada" 1993 թ.
  • "Desperate Lovers" 1994
  • "Amen" 1994
  • "De Mujer a Mujer" 1994
  • "Lejos de Aquella Noche" 1994
  • "Dime la Verdad" 1995
  • "Arena y Sol" 1995
  • "La Belleza" 1995
  • "¿Qué Harás Tú Cuando Mueras?" 1995
  • "Vive Cada Día 1995
  • "Sueños de Gloria" 1996
  • Olympics ալբոմից՝ Voces Unidas
  • "Obsession Confession" 1996
  • Duet with Slash "Curdled" կինոնկարի համար
  • "'Moja Mi Corazón" 1997
  • "Negro Azabache"1997
  • "Amor Perdido" 1997
  • "Ya Ves" 1997
  • "Vivo Por ella" (with Andrea Bocelli) 1997
  • Andrea Bocelli's album -ից՝"Romanza"
  • "Algo Tienes" 1997
  • "Cuida Bien" 1997
  • "El Nuevo Mundo de los Gnomos" շոուից
  • "|"Quiero Más de Ti" 1998
  • "Desconocida" 1998
  • "Perfect Stranger" 1999
  • "Los Mejores Años de Nuestra Vida" 1999
  • "Loca de Amor" 1999
  • "|"Estrellas de Fuego" 1999
  • "Y Sin Embargo Te Quiero"
  • "Sigo Intentando" 2002
  • "Soy Yo" 2002
  • "No Te Quiero Más" 2002
  • "Amor Cobarde" 2003
  • "Profundo Valor" 2004
  • B-sides: Soldados del Amor 2004
  • "Caradura" 2005
  • "Superstar" 2007
  • "Levántate" 2007
  • "Desafinados" 2007
  • "Colgando en tus manos" ( Carlos Baute-ի հետ) 2008
  • "Soy Yo" ( Nena Daconte-ի հետ) 2010
  • "Get Together" 2011
  • "Mi Cuerpo Pide Más" 2012
  • "Hasta el Fín" ( Mónica Naranjo & La Josa-ի հետ) 2013
  • "Y Si Fueran Ellas 2013
  • "La Que Nunca Se Rinde" 2014
  • "Welcome" 2015
  • 21 Dias" with Carlos Rivera 2015

Տեսաձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Desesperada"
  • "Desperate Lovers"
  • "De Mujer A Mujer"
  • "Dime La Verdad"
  • "Such A Mystery"
  • "Arena Y Sol"
  • "Vivo Por Ella"
  • "Moja Mi Corazón"
  • "La Noche Del Amor"
  • "Desconocida"
  • "Perfect Stranger"
  • "Quiero Más de Ti"
  • "Sigo Intentando"
  • "Soy Yo"
  • "Profundo Valor"
  • "Nadie Mejor Que Tú (Fangoria)"
  • "Superstar"
  • "Levantate"
  • "Embrujada"
  • "Get Together"
  • "Mi Cuerpo Pide Mas"
  • "Y, ¿Si Fuera Ella?"
  • "La Que Nunca Se Rinde"
  • "Welcome"
  • "21 Dias"

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Long-Play de Oro: 1987 թ.
  • Ակապուլկոյի փառատոնի դափնեկիր - 1994 թ., 1999 թ.
  • Ancla մրցանակ - 1998 թ.
  • Cadena Dial - 1999 թ.
  • Ondas - 2002 թ.[6], 2009 թ.[7]
  • Elle - 2003 թ.
  • Shangay - 2007 թ.[8]
  • Glamur - 2011 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. http://www.lasprovincias.es/prensa/20070714/ribera/marta-sanchez-pone-guinda_20070714.html
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. Burr, Ramiro (1995 թ․ մայիսի 7). «Tejano artists in line for national honors». San Antonio Express-News. Hearst Corporation. {{cite news}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  5. http://www.biografiasyvidas.com/biografia/s/sanchez_marta.htm
  6. JL ARRUGA/ MARTA SANCHEZ — PREMIO ONDAS AL MEJOR VIDEOCLIP 2002(իսպ.)
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. Marta Sanchez en los premios Shangay(իսպ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսաձայնագրություններ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Սանչես» հոդվածին։