Մասնակից:Maga Sargsyan/ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Երևանի պետական համալսարան
Անգլերեն անվանում անգլ.՝ Faculty of Geography and Geology
Նախկին անվանում երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետ
Հիմնադրում 1933
Դեկան Մարատ Գրիգորյան
Հասցե ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1
Կայք [1]
E-mail geo@ysu.am

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, ԵՊՀ կազմում գործող ֆակուլտետներից մեկը [1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933-1934 ուսումնական տարում Երևանի պետական համալսարանում կազմավորվել է երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետը: 1935 թվականին աշխարհագրության և երկրաբանության բաժիններն առանձնացվել են և կազմավորվել երկու առանձին` երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետներ:

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ` քարտեզագրության և գեոդեզիայի, ջրաբանության, բնօգտագործման և բնապահպանության, ջրային պրոբլեմների, երկրակեղևի խորքային կառուցվածքի, հանքային դաշտերի առաջացման և նրանց որոնման ու հետախուզման մեթոդների մշակման, ջրաերկրաբանության, երկրաքիմիայի, սողանքային երևույթների, երկրաֆիզիկական դաշտերի ուսումնասիրության ուղղություններով: Աշխատանքներ են տարվել նաև հանրապետության սեյսմիկ շրջանացման, երկրաշարժերի առաջացման և դրանց կանխագուշակման, ջրատեխնիկական կառույցների անվտանգ շահագործման ուղղություններով:

2008 թվականի հունիսին աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների հիման վրա կազմավորվել է նոր` աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը[3]:

Ֆակուլտետում գիտահետազոտական աշխատանքներ են իրականացվում հետևյալ ուղղություններով՝

  • ՀՀ ջրային ռեսուրսների ուսումնասիրություն և արդյունավետ օգտագործման գնահատում
  • ՀՀ լանդշաֆտների դեգրադացիայի դեմ պայքարի հետազոտություն և արդյունավետ միջոցների մշակում
  • ՀՀ բնական աղետների ռիսկի գնահատում
  • ՀՀ տարածքի կայուն զարգացման հետազոտություն և ծրագրերի մշակում
  • Սևանի ավազանի հիդրոերկրաբանական կառուցվածքի և անթրոպոգեն ազդեցության ուսումնասիրություն ու գնահատում
  • Նավթագազային ծննդավայրերի որոնման ծրագրերի և երկրաքիմիական մեթոդների մշակում

Մասնագիտացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալավրիատում և մագիստրատուրայում գործում են հետևալ մասնագիտությունները՝

Բակալավրիատ
  • Երկրաբանություն
  • Աշխարհագրություն
  • Քարտեզագրություն և կադաստրային գործ
  • Ջրաօդերևութաբանություն
  • Սերվիս
Մագիստրոսական ծրագրեր

Արտադրական պրակտիկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետի ուսանողներն իրենց ուսումնաարտադրական պրակտիկաներն անց են կացնում Երևանի, ՀՀ մարզերի տարբեր ձեռնարկություններում, վարչական հիմնարկներում, ՀՀ բնապահպանության նախարարությունում, Ջրաօդերևութաբանական վարչությունում, Գեոդեզիայի ինստիտուտում, ԵՊՀ «Բյուրական» և «Մարմարիկ» ուսումնաարտադրական բազաներում, Երևանի դպրոցներում, ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտում, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, ֆակուլտետի ամբիոններում: Ֆակուլտետի ուսանողները մասնակցում են նաև ՀՀ տարբեր շրջաններում անցկացվող երկրաբանական արշավախմբերին:

Ֆակուլտետում սովորում են 684 ուսանող, որոնցից 595-ը` բակալավրիատում, 89-ը` մագիստրատուրայում և 24 ասպիրանտ, որոնցից 16-ը արտերկրից է: Գործում է նաև բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման բաժին, որտեղ սովորում է 201 ուսանող: Ֆակուլտետում աշխատում են ՀՀ ԳԱԱ 1 ակադեմիկոս, 9 պրոֆեսոր, 32 դոցենտ, 4 ասիստենտ, 16 դասախոս:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում գործում է 8 ամբիոն, ինչպես նաև զարգացման կենտրոն և կիրառական երկրաբանության գիտահետազոտական լաբորատորիա[4]:

Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնը կազմավորվել է 1933 թվականին՝ սկզբից որպես Ֆիզիկական աշխարհագրության, իսկ 2009 թվականից Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն:

Ամբիոնի հիմնադիրն ու առաջին վարիչը եղել է Հայրապետ Հովհաննիսյանը: Այնուհետև տարբեր տարիներին ղեկավարել են պրոֆեսորներ Ստեփան Լիսիցյանը, Գևորգ Զուբյանը, Անդրանիկ Բաղդասարյանը, Հրաչյա Գաբրիելյանը, դոցենտներ Կիրակոս Օհանյանը, Խաչիկ Նազարյանը, Աշոտ Խոյեցյանը, Վիլեն Մեթանջյանը, Բորիս Մնացականյանը:

Ուսանողները մասնագիտանում են ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության մասնագիտությունների գծով: Անցյալում ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները հիմնականում ընթացել են ֆիզիկական աշխարհագրության, բնական լանդշաֆտների, ֆիզիկաաշխարհագրական և ջրաօդերևութաբանական տարբեր պրոցեսների հետազոտման ուղղությամբ:

Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբիոնը կազմավորվել է 1933 թվականին: Հիմնադրումից մինչև 1936 թվականը այն ղեկավարել է պրոֆեսոր Տիգրան Աթաբեկյանը, այնուհետև նրան հաջորդել են Գուրգեն Քոչարյանը, Սիրաք Բերբերյանը, Երեմ Եղիազարյանը, Արամ Օհանյանը, պրոֆեսորներ Թադևոս Հակոբյանը, Լեմվել Վալեսյանը, Արամայիս Ավագյանը:

Ամբիոնը ապահովել է սոցիալական, տնտեսական, աշխարհագրական, հայրենագիտական, բնօգտագործման, բնապահպանական, սերվիսի և զբոսաշրջության դասընթացների ուսուցանումը: Ուսանողները մասնագիտացել են հասարակական աշխարհագրության, բնօգտագործման և բնապահպանության, սերվիսի գծով: 2010 - 2011 ուսումնական տարում ամբիոնում սովորել են 13 ասպիրանտներ (որոնցից 12-ը` օտարերկրյա քաղաքացիներ, 4-ը` հայցորդներ):

Երկրաֆիզիկայի ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Երկրաբանական ֆակուլտետի կազմում բացվեց օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական մեթոդների ամբիոնը, որի առաջին վարիչն էր դոցենտ Հ. Վանցյանը: Հետագայում ամբիոնի վարիչի պարտականությունները կատարեցինն դոցենտ Մ. Գրիգորյանը և պրոֆեսոր Հ. Ավչյանը: Ամբիոնում ուսումնասիրություններ են իրականացվում հետևյալ բնագավառներում` գրավիմագնիսահետախուզություն, էլեկտրահետախուզություն, սեյսմահետախուզություն, ռադիոմետրիա, սեյսմաբանություն և լեռնային ապարների ֆիզիկական հատկությունների որոշում: Գործում են համապատասխան լաբորատորիաներ, որտեղ կատարվում են ուսումնամեթոդական, գիտահետազոտական և կիրառական նշանակություն ունեցող աշխատանքներ:

1984-1993 թվականներին ամբիոնի վարիչ Հ. Ավչյանի ղեկավարությամբ ամբիոնում ստեղծվեց լեռնային ապարների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրման լաբորատորիան, որտեղ սկսվեցին ՀՀ տարածքում լայն տարածում ունեցող լեռնային ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրությունները: Գիտահետազոտական աշխատանքները ավելի ակտիվացան ինժեներական երկրաֆիզիկայի ուղղությամբ: Գիտամեթոդական և կիրառական ուսումնասիրություններ իրականացվեցին հիդրոերկրաբանության, ճարտարագիտական երկրաբանության, սեյսմոշրջանացման, էկոլոգիական խնդիրներ լուծելու նպատակներով:

Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 1968 թվականինին աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆ. Ս. Բալյանի մասնակցությամբ: Նա ամբիոնը ղեկավարել է մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը: 1997 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ամբիոնը ղեկավարեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Ռ. Բոյնագրյանը:

Բակալավրիատում գործում են «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունը, իսկ բակալավրիատում սովորող աշխարհագետը երրորդ կուրսում կարող է ընտրել «Գեոմորֆոլոգիա» մասնագիտացումը: Մագիստրատուրայում գործում է «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունը, որը ներառում է «Քարտեզագրություն» և «Կադաստրային գործ», «Գեոմորֆոլոգիա» մասնագիտացումները: Ասպիրանտուրան ունի «Գեոմորֆոլոգիա» մասնագիտացումը:

Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոների հանքավարերի (ՕՀՀ) որոնման և հետախուզման ամբիոնը կազմավորվել է 1952 թվականին: Ամբիոնի առաջին վարիչը եղել երկրաբանա-հանքային գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հանրապետության գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Բ. Վարդապետյանը: Այնուհետև, 1978–1994 թվականներին, ամբիոնը ղեկավարել է երկրաբանա-հանքային գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բ. Բեզիրգանովը:

Ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական և ռեգիոնալ երկրաբանության ամբիոնը կազմավորվել է 1949 թվականին` ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա. Գաբրիելյանի նախաձեռնությամբ: Սկզբում այն կոչվել է հնէաբանության և պատմական երկրաբանության ամբիոն, իսկ 1980 թվականից սկսած այն կոչվում է ռեգիոնալ և պատմական երկրաբանության ամբիոն: Ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Ա. Գաբրիելյանը (1949-1981), Հ. Սարգսյանը (1981-1997), Գ. Սիմոնյանը (1997-2005), Է. Խարազյանը (2005 թ-ից մինչ այժմ): Ամբիոնի գիտահետազոտական ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են ՀՀ և հարակից տարածքների տեկտոնիկան, սեյսմատեկտոնիկան, Հայաստանի տարածքի շերտագրությունը, նորագույն հրաբխականությունը, երկրաբանական զարգացման պատմությունը և երկրաբանական քարտեզագրումը: 1968 թվականին ակադեմիկոս Ա. Գաբրիելյանի ղեկավարությամբ և պրոֆեսոր Հ. Սարգսյանի ակտիվ մասնակցությամբ առաջին անգամ հրատարակվեցին Հայաստանի 1:500000 մասշտաբի տեկտոնական և ինտրուզիվ ֆորմացիաների քարտեզները, որոնք հիմք հանդիսացան հետագայում սեյսմատեկտոնական, սեյսմաշրջանացման, մետաղագոյացման շրջանացման և այլ մասնագիտացված քարտեզների կազմման համար: Կարևոր գիտագործնական նշանակություն ունեցավ Ալպ-Հիմալայան մարզի Կովկաս-Անատոլիական հատվածի տեկտոնական շրջանացման (Ա. Գաբրիելյան) և Հայաստանի սեյսմատեկտոնական և սեյսմաշրջանացման քարտեզների կազմումը (Ա. Գաբրիելյան, Հ. Սարգսյան, Գ. Սիմոնյան, Մ 1:500000, 1976, 1981): Քարտեզներում առանձնացվեցին սեյսմածին բեկվածքները, սեյսմաակտիվ զոնաները, ստացված տվյալները օգտագործվեցին քաղաքաշինության մեջ և հակասեյսմիկ շինարարական նորմերը մշակելիս[5]:

Սերվիսի ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվիսի ամբիոնը ստեղծվել է 2013 թվականի դեկտեմբերին: Մինչ այդ 2008 թվականին բացվել էր «սերվիս» մասնագիտությունը և 7 տարի նույն ֆակուլտետում գործել որպես առանձին մասնագիտություն: Սերվիս մասնագիտության ուսանողը կարող է աշխատել հասարակությանը սպասարկող ձեռնարկություններում (մասնավորապես զբոսաշրջային ինդուստրիայի և սոցիալ մշակութային ծառայությունների) որպես կառավարիչներ, խորհրդատուներ, սպասարկող անձնակազմ:

Ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբիոնը ստեղծվել է 1934 թվականին՝ պրոֆեսոր Տ. Ջրբաշյանի նախաձեռնությամբ: Տարբեր ժամանակներում ամբիոնը ղեկավարել են պրոֆեսոր Հ. Ստեփանյանը, ակադեմիկոս Ա. Ասլանյանը, պրոֆեսորներ Վ. Ավետիսյանը, Պ. Բոշնաղյանը, դոցենտներ Վ. Հասրաթյանը, Ա. Անանյանը, Հ. Գյոլեցյանը, Էդ. Բարսեղյանը: 2002 թվականից ամբիոնը ղեկավարում է դոցենտ Ս. Հայրոյանը: Ամբիոնն ունի ընդհանուր երկրաբանության, հիդրոերկրաբանության, հիդրոերկրաքիմիայի, գրունտագիտության, գրունտների մեխանիկայի, ինժեներային երկրաբանության, լիթոլոգիայի նոր սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ և կաբինետներ: Ներկայումս ամբիոնի ուսանողները մասնագիտանում են ջրաերկրաբան, ճարտարագետ-երկրաբան մասնագիտացումներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]