Ֆիզիկական աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիզիկական կամ բնական աշխարհագրությունն ուսումնասիրում է երկրագնդի բնությունը, այնտեղ ընթացող երևույթները, աշխարհագրական թաղանթի կառուցվածքը, դինամիկան և գործառույթները՝ իր կառուցվածքային ամբողջությամբ և բաղադրիչներով, ինչպես նաև այդ բաղադրիչների փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (Գեոհամակարգերը[1]

Ֆիզիկական աշխարհագրության կառուցվածքը կարելի է ներկայացնել երեք գլխավոր ճյուղով.

1. Բնաաշխարհագրական գիտությունների խումբ - այստեղ ընդգրկված ճյուղերն ուսումնասիրում են աշխարհագրական թաղանթի առանձին ոլորտները, դրանցում տեղի ունեցող երևույթները։ Այս ճյուղերով բնական աշխարհագրությունը կապվում է հարակից բնական գիտությունների հետ։
2. Համալիրային աշխարհագրական գիտությունների խումբ - ուսումնասիրում են բնության և աշխարհագրական թաղանթի բաղադրիչների փոխազդեցությամբ ձևավորված համալիրները։
3. Միասնական աշխարհագրական գիտությունների խումբ - ուսումնասիրում են այն օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛ բնական, թե՛ հասարակական երևույթների տարածքային փոփոխությունների համար:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մ. Մանասյան, Թ. Վարդանյան, Ա. Հովսեփյան, Ա. Գրիգորյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Պոտոսյան, «Աշխարհագրություն 10», Մ. Մանասյան, էջ 5, Երևան, 2010