Հողերի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողերի աշխարհագրություն, հողագիտության բաժին, ուսումնասիրում է հողերի ձևավորման ու տարածման օրինաչափությունները։ Բաժանվում է երկու մասի՝ ընդհանուր և ռեգիոնալ։ Ընդհանուր բաժինը զբաղվում է հողագոյացման գործոնների և հողերի աշխարհագրական տեղաբաշխման ընդհանուր ուսումնասիրությամբ, ռեգիոնալ բաժինը՝ հողերի շրջանացմամբ, առանձին շրջանների հողային ծածկույթի նկարագրությամբ ու քարտեզագրությամբ։ քարտեզագրական մեթոդը սերտ կապված է գեոմորֆոլոգիայի, կլիմայագիտության, երկրաբուսաբանության, լանդշաֆտագիտության հետ և հանդիսանում է հողային ֆոնդի հաշվառման, գյուղատնտեսական արտադրության ռացիոնալ պլանավորման, հողերի ոռոգման ու բերրիության բարձրացման միջոցառումների մշակման հիմքը։ Դրա համընդհանուր օրինաչափություններից են հողերի լայնական և ուղղաձիգ գոտիականությունը, հողաերկրաքիմիական մարզերի ձևավորումը և հողածածկույթի կառուցվածք և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 532