Մասնակից:Krist1992/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Krist1992/Ավազարկղ

Բել (հին հունարեն՝ Βῆλος), հին հունական դիցաբանության հերոս, Եգիպտոսի թագավոր: Պոսեյդոնի և Լիվիայի որդին, Ագենորի երկվորյակ եղբայրը։ Մի շարք դիցաբանական հերոսների, այդ թվում՝ Պերսևսի և Հերակլեսի նախնին: Շատ հնագույն տեքստերում նույնականացվել է արևելյան աստված Բաալի հետ։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելի մայրը Լիվիան էր՝ Եգիպտոսի թագավորի՝ Էպաֆոսի դուստրը․ Էպաֆոսը Զևսի որդին էր Իոյից։ Այսպիսով, Բելը ծագում է Արգոսի առաջին թագավորներից: Լիվիան հղիացել էր ծովի Աստված Պոսեյդոնից և ծնել երկու երկվորյակ` Բելին և Ագենորին:

Բելն առասպելաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելը Եգիպտոսի թագավորն էր, այն ժամանակ, երբ եղբայր Ագենորը կառավարում էր Սայդան ու Տյուրոսը Փյունիկիայում։ Նոննուսը նրան անվանում է նրան «Լիվիացի Զևս»[1]։ Բելը հիմնականում հիշատակվում է հունական դիցաբանության մյուս տոհմաբանական կերպարներում, իսկ հենց իր մասին առասպելները շատ քիչ բան են պատմում նրա մասին[2]։ Ընդ որում հին գրողները Եգիպտոսի լեգենդար արքային ավելի ու ավելի էին նույնացնում արևելյան աստված Բաալի հետ (անվան այլ տարբերակներ՝ Վաալ, Բաալ, Բել)։ Գերմանացի հնէաբան Կարլ Տյումպելը ենթադրում է, որ Բելի անունը հնարավոր է հունական ծագում ունենա[3]։ Ռոբերտ Գրեյվսը համոզված է, որ այս անունը և նույնիսկ հենց կերպարը փոխառված է արևելյան դիցաբանությունից․ «Բելը Հին Կտակարանի Բաալն է և ապոկրիֆների Բելը: Իր անունն ստացել է շումերական լուսնի աստվածուհի Բելիլիից, որին գահընկեց է արել»[4]։

Պավսանիասը Բելին անվանել է «ինչ-որ եգիպտացի, Լիվիայի որդի», որի անունը տրվել է Բաբելոնի աստծուն[5]։ Ըստ Գիգինի՝ Բելն առաջինն էր, որ կռվում էր թրով (մինչ այդ բոլորը կռվում էին մահակներով), այդ պատճառով նրա անունից ձևավորվեց «bellum» բառը, որը նշանակում է պատերազմ[6]։ Դիոդորոս Սիցիլիացին գրում է, որ Բելը գլխավորել է եգիպտացի ներգաղթյալներին, որոնք Եփրատ գետի վրա գաղութներ են հիմնել․ նոր քաղաքում նա քրմական խորհուրդ ձևավորեց, որը բաբելոնացիներից ստացավ «քաղդեացիներ» անվանումը: Այս խորհրդի անդամները հետևում էին աստղերին և ազատված էին հարկերից[7]։

Սերունդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելն ամուսնացել է գետի աստված՝ Նեղոսի դուստր Անխինոյիի հետ: Այս ամուսնության մեջ ծնվել են երկվորյակներ Եգիպտոսը և Դանայոսը․ առաջինը կառավարել է Եգիպտոսը և Արաբիան, երկրորդը՝ Լիբիան[8]։ Ըստ Եվրիպիդեսի՝ Բելի երեխաներն էին նաև Կիֆեոսը (Եթովպիայի թագավորը) և Ֆինեոսը՝ Անդրոմեդայի փեսացուն[9]։ Ֆերեկիդիսը գրել է, որ Բելը ևս մեկ դուստր է ունեցել՝ Դամնոն։ Նա ամուսնացել է իր քեռի Ագենորի հետ և ծնել Փյունիկին (Փյունիկիայի թագավորության հիմնադիրը) և երկու դուստրերի` Իսային և Մելիային, որոնք ամուսնացել են իրենց զարմիկների՝ Եգիպտոսի եւ Դանայոսի հետ[10]։

Ըստ Հեսիոդոսի՝ Բելն ունեցել է դուստր՝ Ֆրոնիան, որը Հերմեսից ծնել է Արաբիոսին՝ Կասիոպեայի հորը և Արաբիայի անվանահորը[11]։ Նոննուսն իր «Դիոնիսիոսի գործեր»-ում ասում է, որ Բելը հինգ որդիների հայր էր՝ Ֆինեայի, Փյունիկի, Ագենորի, Եգիպտոսի և Դանայոսի[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Нонн Паннополитанский, III, 296
  2. Мифы народов мира, 1988, Бел
  3. Belos 3, 1897, s. 259
  4. Грейвс, 2005, с. 297
  5. Павсаний, IV, 23, 10
  6. Гигин, Мифы, 274
  7. Диодор Сицилийский, I, 28, 1
  8. Гигин, Мифы, 124; 168; 273
  9. Аполлодор, II, 1, 4; III, 1, 1
  10. Belos 3, 1897, s. 261
  11. Гесиод, Каталог женщин, 46—47
  12. Нонн Паннополитанский, III, 300—301

Աղբյուրներ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аполлодор. Мифологическая библиотека». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2018-01-27-ին.
  2. «Гесиод. Каталог женщин». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2018-01-27-ին.
  3. «Гигин. Мифы». Վերցված է 2018-01-27-ին.
  4. «Диодор Сицилийский. Историческая библиотека». Վերցված է 2018-01-27-ին.
  5. «Нонн Паннополитанский. Деяния Диониса». Վերցված է 2018-01-27-ին.
  6. «Павсаний. Описание Эллады». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2018-01-27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Грейвс Р. Мифы Древней Греции. — Екатеринбург: У-Фактория, 2005. — 1008 с. — ISBN 5-9709-0136-9
  2. Мифы народов мира. — М.: Советская энциклопедия, 1988. — Т. 1.
  3. Tümpel K. Belos 3 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1897. — Bd. III, 1. — Kol. 259—264.