Նոննուս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոննուս Պանոպոլսեցի, նաև Նոննուս Քմիմոսցի (հին հուն.՝ Νόννος, լատ.՝ Nonnus; մ.թ. V դար), հույն էպիկական պոետ, ապրել է Եգիպտոսի Պանոպոլիս քաղաքում: Ստեղծել է 48 գրքից բաղկացած «Գործք Դիոնիսոսի» ( կամ «Դիոնիսիակա», հին հուն.՝ Διονυσιακά) էպիկական պոեմը՝ ավելի քան 25000 տող երկարությամբ:
Կյանքի վերջում դարձել է քրիստոնյա և նշանակվել Պանապոլիսի եպիսկոպոս: Այդ շրջանին է վերաբերում նրա «Գործք Հիսուսի» պոեմը, որն իրենից ներկայացնում է «Հովաննեսի ավետարանի» չափածո հեկսամետրով վերաշարադրանքը: