Մասնակից:Հայրապետյան Լամար/Ավազարկղ11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիա
Anastasia
Պատկեր:Anastasia cover.jpg
Տեսակնկարված
Ժանրդրամա, մյուզիքլ, արկածներ, ընտանեկան, մուլտֆիլմ, միստիկա
ՌեժիսորԴոն Բլուտ, Գարի Գոլդման
ՍցենարիստՍյուզան Գոտյե, Բրյուս Գրեմ, Բոբ Ցուդիկեր, Նոնի Ուայտ, Էրիկ Թաչման (ադապտացիա)
ՀնչյունավորումՄեգ Ռայան, Քիրստեն Դանստ, Ջոն Քյուսաք, Կելսի Գրեմմեր, Անջելա Լենսբեր, Քրիստոֆեր Լլոյդ, Հենկ Ազարիա
ՊրոդյուսերԴոն Բլուտ, Գարի Գոլդման
ԵրաժշտությունԴեվիդ Նյուման, Ստեֆան Ֆլաերտի
ՕպերատորԴենիել Պերլ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն, 20th Century Fox, The Big Gun Project, Fox Animation Studios
Տևողություն94 րոպե

Անաստասիա(մուլտֆիլմ) (անգլ.՝ Anastasia)՝ ամերիկյան լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, ստեղծված Fox Animation Studios (20th Century Fox ստորաբաժնում) ընկերության կողմից[1]։ Ռեժիսորներ՝ Դոն Բլուտ և Գարի Գոլդման։ Մուլտֆիլմը ստեղծվել է ռատոսկոպիայի մեթոդով, նաև եռաչափ գրաֆիկի օգտագործմամբ[2] ։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1997 թվականի նոյեմբերի 14-ին[3] ։

Բլուտին և Գոլդմանին առաջարկված էր մուլտիպլիկացիոն ֆիլմի ստեղծումը կատարել կամ 1956 թվականի «Անաստասիա» ֆիլմի, կամ «Իմ հիասքանչ լեդի» մյուզիքլի հիման վրա[4]։ Նրանք ընտրեցին «Անաստասիան»[5]։ Սյուժեն Անաստասիա Ռոմանովայի մասին լեգենդի հիման վրա է հիմնված, ով իբր թե ողջ է մնացել թագավորական ընտանիքի գնդակահարումից հետո[5]։

Մուլտֆիլմը հանդիսավոր ընդունվեց, նախագծում աշխատելով 140 միլիոն դոլար և ամենալավ երգի համար արժանացավ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին ։ «Տեղեկացումների մասին օրենքից» հետո այն ստացավ 12+ գնահատականը (այսինքն հեռուստադիտողների համար, ովքեր հասել են տասներկու տարեկանի)[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանովների տան 300-ամյակին նվիրված Անաստասիա Ռոմանովայի՝ ռուսական վերջին կայսր Նիկոլայ 2-րդի աղջկա տատիկը նրան մի կուլոն և մի երաժշտական արկղիկ է նվիրում[7]։

Բայց խնջույքը խախտվում է «չար կախարդ և մութ ուժերի տեր» Գրիգորի Ռասպուտինի պատճառով, ով «իր հոգին վաճառել է դևին», որպեսզի աքսորման համար վրեժ լուծի[8] : Հենց նա էլ թագավորական ընտանիքում և ողջ Ռուսաստանում տեղի ունեցած պատուհասների պատճառն է[9]:

Անաստասիային և նրա տատիկին օգնում է փախչել արքայական ընտանիքի խոհանոցում աշխատող տղան, ավելի ուշ Ռասպուտինը տեսնում է նրանց փախուստի դիմելիս, նրանց հետապնդելիս սառույցը կոտրվում է և նա ընկնում է գետի մեջ[10]։ Երկուսով հասնում են լցված կայարան, բայց գնացք բարձրանալու պահին Անաստասիան սայթաքում է և ընկնում՝ տատիկի ձեռքը բաց թողնելով։ Ընկնելով գետնին նա կորցնում է իր հիշողությունը[11]։

Անցնում է 10 տարի[12]

Այդ ամբողջ ժամանակաշրջանում Անաստասիան ապրում է մանկատանը՝ ոչինչ չհիշելով իր մասին և մանուկ հասակում կատարված ողբերգական պատմության մասին[13]: Ինքն իրեն կոչելով Անյա[14]: Անաստասիան մեծացել էր և նրա առաջ ընտրություն էր դրված՝ գնալ աշխատել գործարանում, թե գնալ Սանկտ-Պետերբուրգ, որպեսզի գտնի իր ընտանիքը և բացահայտի իր անցյալի գաղնիքը, կառուցի ապագան[7]: Ճակատագրի բերումով իր գտած շնիկի օգնությամբ, ում նա Պուշոկ է անվանել նրան տանում է դեպի Սանկտ-Պետերբուրգ:

Մարիա Ֆեոդորովնան, ով գտնվում էր Փարիզում, հայտարարում է մեծ մրցանակ տալ նրան, ով կգտնի և կվերադարձնի իր թոռնուհուն։ Պետերբուրգի շահախարդախ Վլադիմիրը և Դմիտրին որոշում են գնալ խորամանկության՝ գտնել նման աղջկա, նրան սովորեցնել և ներկայացնել ինչպես Անաստասիա։ Բայց տղաների բոլոր փորձերը անհաջողություններով են ավարտվում և նրանք արդեն համակերպվել էին, երբ լքված պալատ, որտեղ նրանք ապրում էին հանկարծակի գալիս է հենց ինքը՝ Անաստասիան[15]։ Նրանք ճանապարհվում են դեպի Փարիզ[16]։

Հենց այդ պահին էլ Ռասպուտինի հոգին, որը պահպանված էր քավարանում և գտնված չղջիկի կողմից, ում անունը Բարտոկ էր նորից արթնանում է, որպեսզի ավարտին հասցնի իր վրեժի ծրագիրը։ Նա օգտագործում է իր մութ ուժերը, որպեսզի ոչնչացնի Անաստասիային։ Նա վթար է կազմակերպում երկաթուղային կայանում, ստիպում է աղջկան ցատկել նավից ծով և դրա նման այլ բաներ, բայց ամեն ինչ ապարդյուն էր։ Եվ այդժամ նա որոշում է ինքը ամեն ինչի մասին հոգա և ուղևորվում է դեպի Փարիզ։

Դրա հետ մեկտեղ այդ նույն ժամանակահատվածում Անաստասիան և նրա գործընկերները հասնում են այնտեղ և այցելում Սոֆիին՝ Մարիա Ֆեոդորովնայի զարմուհուն։ Նա արքայադստերը մի քանի հարց է ուղղում, որոնց վերջինս տալիս է ճիշտ պատասխաններ, որից հետո Վլադիմիրը, Դմիտրին, Անաստասիան և Սոֆին սկզբից զբոսանքի են գնում, այնուհետև Գարնյե օպերայի բեմ։ Այնտեղ Դմիտրին հանդիպում է Մարիա Ֆեոդորովնային և հաղորդում, որ գտել է Անաստասիային և բերել է նրան, բայց վերջինս չի հավատում Դմիտրիի խոսքերին և նրա թիկնապահները դուրս են շպրտում Դմիտրիին սենյակից։ Աղջիկը լսում է նրանց խոսակցությունը, ջղայնանում և գնում այնտեղից։

Դմիտրին առևանգում է Մարիային և տանում Անաստասիայի մոտ, որպեսզի նա խոսի Անաստասիայի հետ, բայց Մարիան չի համաձայնվում։ Այդժամ Դմիտրին ցույց է տալիս նրան երաժշտական արկղիկը, որը գտել էր պալատում, որը հիշեցնում է Մարիային թագավորական ընտանիքի մահը։ Դմիտրիին լսելով, Մարիան գնում է Անաստասիայի մոտ, որպեսզի խոսի նրա հետ և ավելի լավ ճանաչի։ Երկարատև խոսակցությունից հետո նրանք ճանաչում են իրար և միանում են։ Մարիան Դմիտրիին 10 միլիոնի չափ գումար է առաջարկում, բայց նա հրաժարվում է և ուղևորվում Ռուսաստան, թեկուզ Անաստասիան նրան արդեն մոտ մարդ էր դարձել, նա ուրախ էր, որ վերջինս վերադարձել է իր տատիկի մոտ և չի ցանկանում նրանց բաժանել։

Գիշերը՝ երեկույթի ժամանակ, որն Անաստասիայի վերադարձի կապակցությամբ էր, տատիկը հայտնում է նրան Դմիտրիի որոշման մասին։ Աղջիկը խորը մտածելով նրա մասին Ալեքսանդր 3-րդի կամրջի վրա է հայտնվում, որտեղ նրա վրա է հարձակվում Ռասպուտինը։ Այդ պահին Դմիտրին վերադառնում է և Ռասպուտինի հետ կռվի մեջ մտնում, որպեսզի փրկի Անաստասիային մահից, բայց նա վիրավորվում է և կորցնում գիտակցությունը, իսկ Բարտոկը թողնում է Ռասպուտինին։ Կռվի ժամանակ արքայադուստրը վերցնում է Ռասպուտինի մութ արտեֆակտը և ոչնչացնում այն ոտքի հարվածով։

Եվ այդպես Ռասպուտինի հոգին մահանում է։ Չար կախարդի մահից հետո Անաստասիան և ուշքի եկած Դմիտրին միանում են և գաղտնի փախչում այնտեղից և աղջիկը Մարիային և Սոֆիին հրաժեշտի հաղորդագրություն է ուղարկում՝ խոստումով, որ երբևիցե կվերադառնա։ Դմիտրին և Անաստասիան հեռանում են Փարիզից նավով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործող դեմք Կատարող Ռուսական կրկնօրինակում
Անաստասիա Ռոմանովա Մեգ Ռայան / Լիզ Կեպլլոուեյ (վոկալ) Վերա Վորոնկովա / Մարիա Կաց (վոկալ)
Դմիտրի Ջոն Քյուսաք / Ջոնաթան Դոկուտչից(վոկալ) Սերգեյ Վեշյով
Վլադիմիր Կելսի Գրեմմեր Անդրեյ Յարոսլավցեվ / Վլադիմիր Վինոկուր (վոկալ)
Գրիգորի Ռասպուտին Քրիստոֆեր Լլոյդ / Ջիմ Կամմինգս (վոկալ) Ալեքսանդր Բույնով
Բարտոկ(Ռասպուտինի չղջիկը) Հենկ Ազարիա Իգոր Պիսմեննյ
Սոֆի Բերնադետտ Պիտերս Լարիսա Գոլուբկինա
Անաստասիան փոքր ժամանակ Քիրստեն Դանստ / Լեյսի Չեբերտ (վոկալ)
Մարիա Ֆյոդորովնա (այրի կայսրուհին) Անջելա Լենսբերի Իրինա Գուբանովա
Նիկոլայ 2-րդ արքան Ռիկ Ջոնս
Ծառան
Հեղափոխության զինվորը
Տոմսարկղի գանձապահը
Ֆլեգմենկովան Անդրեա Մարտին
Ծեր պառավը
Դմիտրին ձոքր ժամանակ Գլենն Ուոկեր Հարրիս-փոքր
Դերասանուհին Դեբրա Մունի
Ճանապարհորդը Արտուր Մելետ
Ծառայապետը
Կեղծ Անաստասիան Չարիտի Ջեյմս

Դուբլյաժի ռեժիսյոր՝ Յուլիա Բիրյուկովա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Company Town Annex». Los Angeles Times. May 4, 1994. Վերցված է November 4, 2015-ին.
  2. «Animated film a first for state». The Associated Press. Tucson Citizen. August 18, 1995. Վերցված է November 4, 2015-ին.
  3. «Fox produces animated feature - with a difference». Lubbock Avalanche-Journal. April 22, 1997. Վերցված է November 4, 2015-ին.
  4. Verniere, James (November 16, 1997). «High toon in Hollywood - Disney has long dominated animation, but with 'Anastasia,' Fox cuts in» (Fee required). The Boston Herald. Վերցված է November 4, 2015-ին – via HighBeam Research.
  5. 5,0 5,1 Kuklenski, Valerie (November 18, 1997). «Battle Royal for Animation Crew; `Anastasia' Putting Fox In The Game». Los Angeles Daily News. TheFreeLibrary.com. Վերցված է November 4, 2015-ին.
  6. Vincent, Mal (November 22, 1997). «"Anastasia" Touching Off War New 20th Century Fox Film Threatens Disney's Hold on Animation Market». The Virginian-Pilot. Վերցված է November 4, 2015-ին – via HighBeam Research.
  7. 7,0 7,1 «How Ahrens and Flaherty Are Re-Envisioning Anastasia For the Stage | Playbill». Playbill. Վերցված է January 14, 2017-ին.
  8. Pearlman, Cindy (November 16, 1997). «Like her characters, Meg Ryan is sweet, tart» (Fee required). Chicago Sun-Times. Վերցված է November 4, 2015-ին – via HighBeam Research.
  9. Stark, Susan (November 21, 1997). «How Meg Ryan Learned To Sigh Like `Anastasia'». The Detroit News. The Seattle News. Վերցված է November 4, 2015-ին.
  10. Kim, Jae-Ha (December 28, 1997). «Voice in toon // Animation not new to Callaway» (Fee required). Chicago Sun-Times. Վերցված է November 8, 2015-ին – via HighBeam Research.
  11. Lovell, Glenn (February 9, 2001). «John Cusack won't be an Oscar nominee again but he should be» (Fee required). Knight Ridder. Վերցված է November 8, 2015-ին – via HighBeam Research.
  12. Ai, Tan Lang (November 3, 1997). «Mystique of `Anastasia'» (Fee required). New Straits Times. Վերցված է November 8, 2015-ին – via HighBeam Research.
  13. «Newman». MTV. Վերցված է November 24, 2012-ին.
  14. «The Making of Anastasia: The Music of Anastasia». 20th Century Fox. Արխիվացված է օրիգինալից January 11, 1998-ին. Վերցված է December 30, 2010-ին.
  15. «Anastasia (Atlantic) - Original Soundtrack». AllMusic. Վերցված է December 30, 2010-ին.
  16. Eller, Claudia (October 10, 1997). «Draw and Fire : Disney Flexes Financial Muscle to Protect Its Animation Turf». Los Angeles Times. էջ 2. Վերցված է November 4, 2015-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]