Մասնակից:Արտյոմ Օհանյան/Ավազարկղ14

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՖԱՖ - Հայաստանի Ֆրիսբիի Ազգային Ֆեդերացիա
ՏեսակՍպորտ
Ծագման երկիրՀայաստան Հայաստան
Ստեղծվել է2014
Թիմ մեծՏղաների խումբ

Ֆրիզբի սպորտաձևը Հայաստանում զարգացրել է Սերյոժա Հայրապետյանը, ով Ֆրիզբիի Հայկական Ազգային Ֆեդերացիայի նախագահն է։ Ֆրիզբիի պարապմունքները Հայաստանում սկսվել են 2014 թվականից[1]:

ՀՖԱՖ-Հայաստանի Ֆրիսբիի Ազգային Ֆեդերացիա․ Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիզբին նոր սպորտաձև է Հայաստանում, որը մեծ արագությամբ իր շուրջն է հավաքում շատ հետևորդների։

Սպորտաձևը Հայաստոնում զարգացրել է Սերյոժա Հայրապետյանը, ով Ֆրիզբիի Հայաստանի Ազգային Ֆեդերացիայի նախագահն է։ Ֆրիզբիի պարապմունքները Հայաստանում սկսվել են 2014 թվականից։ Խաղը այժմ մեծ տարածում է գտել և ունի ավելի քան 400 մարզիկ, կան տղաների, աղջիկների և խառը ակումբներ՝ առանց տարիքային սահմանափակման։

Հայաստանի հավաքականը հաղթանակներ է գրանցել 2016 թվականին Վրաստանում, ապա նաև Ադրբեջանում կայացած ֆրիզբիի մրցաշարերում։ Այսպիսին են Հայաստանի շարունակելի առաջընթացները երիտասարդ մարզաձևում։ Ֆրիզբին իր առաջընթացն է գրանցում նաև Արցախի Հանրապետությունում։

Ֆրիզբիի Հայկական Ազգային Ֆեդերացիան պաշտոնապես համարվում է Թռչող Աթսեի Համաշխարհային ֆեդերացիայի անդամ և մտնում է նրա կազմի մեջ[2]։

Անկախ տարիքից, սեռից և կրոնական պատկանելիությունից ֆրիզբին հնարավորություն է տալիս աշխատել թիմով, փոխել մտածելակերպը և բացահայտել անհատական կարողությունները։

2014 թվականի հունիսին այս սպորտաձևի մեջ ընդգրկված էին ընդամենը 35 մարզիկ։

Առաջին խառը (տղաներ և աղջիկներ մեկ թիմում) թիմերի առաջնությունը տեղի է ունեցել Երևանում։

2015 թվականի ապրիլին, մրցաշարին մասնակցում էին 50 մարզիկներ, որոնք բաժանված էին 5 խառը թիմերի միջև, մայիսին արդեն 70 մարզիկներ(6 թիմ)։ Հունիս ամսին ստեղծվել են 4 աղջիկների և 6 տղաների թիմեր, որի մեջ ներգրավված էին 80 մարզիկներ։ Նրանց միջև անցկացվեց առաջնություն, որից հետո առաջինից երրորդ տեղ գրավված թիմերը պարգեվատրվեցին մեդալներով։

Սեպտեմբերին մարզիկների թիվը հասել է 120-ի և կրկին անցկացվել է մրցաշար թիմերի միջև։

Հոկտեմբերի առաջնությանը մասնակցում էին 120 մարզիկներ Հայաստանի տարբեր քաղաքներից և մարզերից։ Այս առաջնությանը հաղթող թիմը պարգևատրվեց գավաթով և մեդալներով, ինչպես նաև լավագույնները ստացան պատվոգրեր։

2016 թվականին արդեն ձևավորվել էին 18 թիմեր՝ 6 աղջիկների և 12 տղաների։ Միացել է Վանաձորի, Նշավանի և այլ թիմեր։

2016 թվականի օգոստոսին ուսուցման նպատակով Հայաստան են ժամանել Գերմանիայի և Շվեցարիայի հավաքականների մարզիչները։

Հոկտեմբերին կազմավորվել է Հայաստանի Ֆրիզբիի ազգային հավաքականը (տղաների և աղջիկների): Այնուհետև Հայաստանի հավաքականը մասնակցեց ընկերական հանդիպման Թբիլիսիում՝ Վրաստանի հավաքականի դեմ: Հայ աղջիկների հավաքականը ջախջախեց 10:0 հաշվով, իսկ տղաները հաղթանակի հասան 17:14 հաշվով:

2017 թվականի մայիսին կայացավ լիգայի վերջին խաղաշրջանը, որտեղ հաղթող թիմերը պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և գումարային պարգևներով: Լիգաից հետո ձևավորվեց ինչպես տղաների այնպես ել աղջիկների պրոֆեսիոնալ և կիսապրոֆեսիոնալ A և B լիգաները:

Ֆրիզբիի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչող ափսեն գցելիս
Թռչող ափսեն բռնելիս

20-րդ դարի քառասունական թվականների վերջին ամերիկյան հասարակության մեջ լայն տարածում էր գտել անհայտ թռչող օբյեկտների թեման: Դրանցով զբաղվում էր Վոլտեր Ֆրիդրիխ Մորրիսոնը: Նա 1948 թվականին հնարել է մի թռչող ափսե, որը արտաքինից հիշեցնում էր չհայտնաբերված թռչող օբյեկտ (ՉԹՕ): Հետագայում նա շատ աշխատեց, կատարելագործեց այդ սարքը և արդյունքում ստեղծված պլաստիկ սարքը սկսեց թռչել՝ դառնալով լավ վաճառվող ապրանք: Այն հիմք դարձավ ֆրիզբի (Frisbee) մարզաձևի ստեղծման համար[3]:

Մարդիկ նետել են իրար սկավառականման իրեր դեռևս հին ժամանակներից: Որոշները պարզապես հաճույքի համար են նետել այդ իրերը, բայց որոշներն էլ օգտագործել են այն, որպես զենք: Հին Հունաստանում թռչող սկավառակը ընդգրկվեց Օլիմպիական խաղերի շարքում: Այդ բանից հետո այնպիսի առարկաները, ինչպիսիք են ուղեգորգերը, գլխարկները, կափարիչները, կարկանդակները և տորթի ամանները դարձան հիանալի տարբերակներ որպես ֆրիզբի օգտագործելու համար:

Վոլտեր Ֆրեդերիկ Մորիսոնը և նրա ապագա կին Լուսիլին 1937 թվականի Երախտագիտության օրվա ավարտին, մտածեցին նոր և հետաքրքիր իր նետելու համար, որն էր՝ ադիբուդիի ամանի կափարիչը: Շուտով նրանք մի խանութից սկսեցին պատվիրել տորթեր 25 ցենտով՝ տորթի սկուտեղի համար, և Կալիֆորնիայի ափերին սկսեցին նետել իրար այդ սկուտեղները[4]:

Մորիսոնը Դը Վիրջինիան-Փիլոթ ամսագրում 2007 թվականին ասել է. «Մարդիկ կարող էին գնել այդ սկուտեղը հինգ ցենտով, բայց նրանք պատրաստ էին վճարել չորս անգամ ավել այդ սկուտեղի համար, ահա դա էլ բիզնեսն է»[5]: Մորիսոնները շարունակեցին իրենց բիզնեսը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ նա ծառայում էր բանակի օդային ուժերում, հետո նա դարձավ պատերազմի գերի[5]: Պատերազմից հետո Մորիսոնը սկսեց գծել աերոդինամիկորեն բարելավված թռչող ափսեի դիզայինը, որը կոչեց՝ Վիրլո_Վեյ[4]: Նա և իր գործընկեր Վորեն Ֆրանսիոնին 1948 թվականին սկսեցին արտադրել առաջին պլաստմասե ափսեն: Նրանք վերանվանեցին այն՝ թռչող ափսե[5]:

«Մենք աշխատում էինք տոնավաճառներում ցուցադրել այն»,-Մորրիսոնը պատմում էր Վիրջինիան-Փիլոթին: Նրանք լսել էին մի խոսակցություն, որ երկու սկավառակները կարելի է օգտագործել անտեսանելի լարով, այսպիսով նրանք սկսեցին զարգացնել այս ապրանքը[5]: «Թռչող ափսեն անվճար էր, իսկ անտեսանելի լարը արժեր $1»[6]: «Ահա թե, որտեղից մենք հասկացանք, որ կարելի է վաճառել այս ապրանքը, որովհետև այն հիացնում էր մարդկանց»[5]: Մորրիսիոնը և Ֆրանսիոնին իրենց համագործակցությունը ավարտեցին 1950-ականներին[5], և Մորրիսոնը 1954 թվականին հիմնեց իր անձնական ընկերությունը, որպեսզի վաճառի թռչող ափսեներ, որը կոչվում էր Ամերիկյան Թրենդներ: Այն պատրաստված էր Հարավային Կալիֆորնիայի պլաստմասից[4]: Հետո նա հասկացավ, որ կարող է արտադրել ավելի մատչելի տարբերակներ և 1955 թվականին ստեղծեց նոր մոդել, որը կոչվում էր Փլուտո Փլաթթեր, սա նախատիպն էր բոլոր ժամանակակից սկավառակների: 1957 թվականի հունվարի 23-ին նա վաճառեց Wham-O ընկերությունը [4][Ն 1]: 1957 թվականի հունիսին Վհամ-Օ-ի համահիմնադիրներ Ռիչարդ Ները և Արթուր «Սփուդ» Մելինը տվեցին սկավառակին բրենդային Ֆրիզբի անվանումը, որը ասում էին քոլեջի ուսանողները Փլուտո Փլաթթերի փոխարեն[9]: Այն եղել է Ֆրիզբի կարկանդակների ընկերության[10] անվանումը: Յելի համալսարանում ուսանողները վերցնում էին կարկանդակների նետված սկուտեղները, որոնց վրա կար նաև ընկերության լոգոն և սկսում նետել միմյանց, ինչպես 1937 թվականին անում էին Մորրիսոնը և նրա կինը[5]:

Առաջին պրոֆեսիոնալ ֆրիզբին, արտադրված 1972 թվականին Կանադայի Ֆրիզբիի առաջնություն համար, Տորոնտո

Ֆրիզբիի հաջողության ետևում կանգնած է Հարավային Կալիֆորնիայի Էդվարդ Հեդրիքը, որը եղել է Վհամ-Օ-ի գլխավոր մենեջերը և մարկետինգի փոխնախագահը: Հեդրիքը ձևափոխել է սկավառակը այնպես, որ ավելի հեշտությամբ օգտագործվի[11]: Վհամ-Օ-ն փոխեց իր մարկետինգային ռազմավարությունը, որպեսզի ֆրիզբին գովազդի որպես նոր սպորտաձև.: 1964 թվականին առաջին պրոֆեսիոնալ տարբերակը անցավ վաճառքի: Հեդրիքը կրկնապատկեց այդ դիզայինը, որպեսզի սկավառակը ավելի հաստատուն թռչի[12]: Հեդրիքը հայտնի դարձավ, որպես Ֆրիզբի սպորտաձևի հայր[13], նա հիմնադրեց Ֆրիզբիի միջազգային ասոցիացիան և Դեն Ռոդդիքին նշանակից ասոցիացիայի ղեկավար: Ռոդդիքը սկսեց հիմնադրել հյուսիսամերիկյան մրցաշարներ՝ Ֆրիզբիի տարբեր տեսակների համար, որոնցից են՝ ազատ ոճի, գաթս, Դաբլ Դիսկ Քորթ և այլն[14]: Հետագայում Հեդրիքը զարգացրեց գոլֆի սկավառակը[15][16], այն ի սկզբանե խաղում էին ֆրիզբիով, սակայն հետո ստեղծվեց ավելի աերոդինամիկ տարբերակ գոլֆի համար: Հեդրիքի մահից հետո նրա դիակը այրել են, իսկ մոխիրը լցրել մի ֆրիզբիի մեջ և այն տրվել է նրա ընտանքի անդամներին և ընկերներին[17], իսկ հետագայում վաճառվել է Էդ Հեդրիքի հիշատակի թանգարանին[18]:

Հիշատակի ֆրիզբի նվիրված Էդ Հեդրիքին, Լոնդոն


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ֆրիզբին նոր սպորտաձև է Հայաստանում, որը մեծ արագությամբ իր շուրջն է ․․․». Վերցված է 29.06.2019-ին.
  2. «Սպորտաձևը Հայաստանում զարգացրել է Սերյոժա Հայրապետյանը, ով Ֆրիզբիի Հայկական․․․». Վերցված է 29.06.2019-ին.
  3. «20-րդ դարի քառասունական թվականների վերջին ամերիկյան հասարակության մեջ լայն տարածում էր գտել անհայտ․․․». Վերցված է 29.06.2019-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kennedy, Phil. «The History of the Frisbee®» (PDF). Wormhole Publishers. Վերցված է January 19, 2019-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Swift, Earl (May 27, 2007). «50 years later, Frisbee still flying high». The Virginian-Pilot. Վերցված է July 28, 2013-ին.
  6. Walsh, Tim (October 2005). Timeless Toys: Classic Toys and the Playmakers Who Created Them (անգլերեն). Andrews McMeel Publishing. էջ 138. ISBN 9780740755712.
  7. Latson, Jennifer (January 23, 2015). «How Frisbees Got Off the Ground». Time (magazine). Վերցված է January 19, 2019-ին.
  8. :Eisenhood, Charlie (January 23, 2017). «On This Day: Wham-O Acquires Rights to Frisbee in 1957 | Livewire». Ultiworld. Վերցված է January 19, 2019-ին.
  9. «'Frisbee' Marks 50th Anniversary of Name Change». CTVglobemedia. June 16, 2007. Արխիվացված է օրիգինալից November 1, 2007-ին. Վերցված է June 19, 2007-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Frisbee Inventor Dies at 90 - CNN.com». CNN. February 12, 2010. Վերցված է May 2, 2010-ին.
  11. Morrison, Fred; Phil Kennedy (January 2006). Flat Flip Flies Straight! True Origins of the Frisbee. Wethersfield, CT: Wormhole Publishers. ISBN 978-0-9774517-4-6. OCLC 233974379. Fred Morrison: "Headrick had an eye for product design…. The "NEW LOOK" contributed mightily to its phenomenal success."
  12. The First Flight of the Frisbee: The History of the Frisbee
  13. Malafronte, Victor A. (1998). F. Davis Johnson (ed.). The Complete Book of Frisbee: The History of the Sport & the First Official Price Guide. Rachel Forbes (illus.). Alameda, Cal.: American Trends Publishing Company. ISBN 0-9663855-2-7. OCLC 39487710.
  14. «History of Frisbee sport and Flying Disc freestyle». Formative Years. Վերցված է September 26, 2017-ին.
  15. «Ed Headrick, Designer of the Modern Frisbee, Dies at 78». New York Times. Վերցված է June 14, 2002-ին.
  16. «The History of Disc Golf». Discgolf.com. Վերցված է December 27, 2011-ին.
  17. "Edward 'Steady Ed' Headrick" Find A Grave.
  18. Steady Ed Memorial Discs Disc Golf Association


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found