Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ17
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | գիտական ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ |
Թվական | 2017 |
Պրեմիերա | հունիսի 23, 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայքլ Բեյ |
Պրոդյուսեր | Դոն Մերֆի, Թոմ Դեսանտո, Լորենցո դի Բոնավենտուրա, Իեն Բրայս |
Սցենարի հեղինակ | սցենար. Արտ Մարկամ, Մեթ Հոլլոուեյ, Կեն Նոլան Սյուժե. Ակիվա Գոլդսման, Արտ Մարկամ, Մեթ Հոլլոուեյ, Կեն Նոլան |
Դերակատարներ | Մարկ Ուոլբերգ, Իզաբելա Մոներ, Ջոշ Դյուամել, Թայրիզ Գիբսոն, Էնթոնի Հոփքինս |
Օպերատոր | Ջոնաթան Սելա |
Երաժշտություն | Սթիվ Յաբլոնսկի |
Կինոընկերություն | Paramount Pictures, Hasbro |
Բյուջե | 260 մլն դոլար |
Նախորդ | Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը |
IMDb | ID ID 3371366 |
Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը (անգլ.՝ Transformers: The Last Knight) ամերիկյան գիտա-ֆանտաստիկական մարտաֆիլմ: Սա Տրանսֆորմերների մասին ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմն է: Ռեժիսոր՝ Մայքլ Բեյ:
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա 2017 թվականի հունիսի 23-ին RealD 3D, IMAX 3D և 2D-ում[1][2]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդիկ և Տրանսֆորմերները գտնվում են պատերազմի եզրին: Օպտիմուս Պրայմը անհետացել է: Ապագայի փրկության բանալին թաքնված է անցյալում, Երկրի վրա Տրանսֆորմերների ծածկված պատմության մեջ: Մեր աշխարհի փրկությունն ընկնում է փոքր ալյանսի՝ Քեյդ Յեգերի, Բամբլբիի, Էդմունդ Բյորթոնի ու Վիվիան Ուեմբլիի ուսերին: Բայց ողջ մնալ կկարողանա միայն մեկ աշխարհ՝ նրանցը, կամ մերը[3][4]:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Մարկ Ուոլբերգ | Քեյդ Յեգեր |
Ջոշ Դյուամել | Ուիլյամ Լենոքս (N.E.S.T. ջոկատի զինվոր) |
Սթենլի Տուչչի | Ջոշուա Ջոյս |
Էնթոնի Հոփքինս | սեր Էդմունդ Բյորթոն |
Իզաբելա Մոներ | Իզաբելլա |
Լորա Խեդդոկ | Վիվիան Ուեմբլի |
Թայրիզ Գիբսոն | Ռոբերթ Եպս (N.E.S.T. ջոկատի նախկին զինվոր) |
Ջոն Թուրթուրո | Սեյմուր Սիմոնս |
Սանտիագո Կաբրերա | Սանթոս |
Լիամ Գերրիգան | Արքա Արթուր |
Ջերրոդ Քարմայքլ | Ջիմմի |
Միտչ Փիլեջի | |
Գլեն Մորշաուեր | Գեներալ Մորշաուեր |
Նիկոլա Պելտց | Տեսսա Յեգեր (ձայն) |
Փիթեր Կալլեն | Օպտիմուս Պրայմ (ձայն) |
Ջոն Գուդմեն | Հաունդ (ձայն) |
Կեն Վատանաբե | Դրիֆթ (ձայն) |
Ջոն ԴիՄաջո | Կրոսսհեյրս (ձայն) |
Ջիմ Կարտեր | Կոգման (ձայն) |
Մարկ Ռայան | Բուլդոգ (ձայն) |
Ֆրենկ Ուելկեր | Մեգաթրոն (ձայն) |
Ջեսս Հարնել | Բարիքեյդ (ձայն) |
Ջեմմա Չան | Քվինտեսսա (ձայն) |
Տրանսֆորմերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավտոբոտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օպտիմուս Պրայմ՝ ավտոբոտների լիդեր
- Բամբլբի՝ Օպտիմուս Պրայմի հավատարիմ զինակից
- Հոթ Ռոդ՝ Բամբլբիի զինակից
- Հաունդ՝ Օպտիմուս Պրայմի տեղակալ, և ավտոբոտների նոր զինագործ
- Դրիֆթ՝ ավտոբոտ, ու նախկին դեսեպտիկոն
- Կրոսսհեյրս՝ ավտոբոտ-գիտնական
- Կոգման
- Կենոպի
- Սկվիքս՝ պստլիկ ավտոբոտ ու Իզբելլայի միակ ընկեր
- Ուիլլի՝ ավտոբոտ մինի-կոն, փրկված Չիկագոյի համար պատերազմում
Դինոբոտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրիմլոկ՝ դինոբոտների լիդեր
- Սլագ
- Մինի-Դինոբոտներ
Քիբերթրոնի ասպետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դրեգոնսթորմ՝ ավտոբոտ, որը կերպարանափոխվում է թռչող մեխանիկական եռագլուխ վիշապի
- Սթիլբեյն՝ ավտոբոտ, որը կերպարանափոխվում է մեխանիկական Վիվերնի
Դեսեպտիկոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեգաթրոն՝ դեսեպտիկոնների լիդեր
- Նիտրո Զեվս
- Բարիքեյդ - Չիկագոյի համար պատերազմից
- Օնսլոտ
- Բերսերկեր
- Դրեդբոտ
- Մոգավկ
Ուրիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քվինտեսոններ
Արտադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մարտին Deadline.com հայտնել էր, որ Paramount Pictures-ը բանակցություններ է վարում «Օսկար» տիրապետող Ակիվա Գոլդսմանի հետ, որպեսզի փոխանցել նոր գաղափարներ ապագա Տրանսֆորմատորների համար: Ստուդիան պատրաստվում է անել այն, ինչ Ջեյմս Քեմերոնը և 20th Century Fox-ը չկարողացան անել երեք նոր Ավատարներում, ինչպես նաև այն, որ Disney-ը անում է նրա համար, որպեսզի վերականգնել Star Wars-ը սիքվելի ու սպին-օֆֆի միջոցով: Paramount Pictures-ը ցանկանում է ունենալ իր սեփական Տրանսֆորմատորներ կինեմատոգրաֆիական տիեզերքը, Marvel-ի, Marvel Cinematic Universe-ի, Warner Bros-ի ու DC Universe Extended-ի նման[5]: Ռեժիսոր հանդես կգա Մայքլ Բեյը, գործադիր պրոդյուսեր՝ Սթիվեն Սփիլբերգը, իսկ պրոդյուսեր՝ Լորենցո դի Բոնավենտուրան: 2015 թվականի հունիսին հայտարարվեց, որ Ակիվա Գոլդսմանը և Ջեֆ Փինկները կգրեն ֆիլմի սցենարը[6]: Սակայն նոյեմբերի 20-ին, զբաղվածության պատճառով է, այլ նախագծերում, Գոլդսմանը դուրս մնաց նախագծից և Paramount-ը սկսել է բանակցություններ վարել դուետ Արթուր Մարկունի և Մեթ Հոլլոուեյնի («Երկաթե մարդը») ու Կեն Նոլանի («Սև ճուռակ») հետ[7]: Ապրիլին օպերատոր է ընտրվել Ջոնաթան Սելան[8]:
Այն բանից հետո, երբ դուրս է եկել «Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը» ֆիլմը, Բեյը որոշել է չնկարահանել սիքվելը: Բայց 2016 թվականի հունվարի սկզբին Rolling Stone տված հարցազրույցում, նա հաստատել է, որ կվերադառնա որպես ռեժիսոր Տրանսֆորմերների հինգերորդ ֆիլմում, բայց դա կլինի նրա վերջին ֆիլմը[9]: Paramount Pictures-ը Միչիգանում նկարահանումների համար կծախսի $80 մլն:
մայիսի 17-ին Բեյը, իր Instagram էջում ներկայացրել է ֆիլմի պաշտոնական անունը, որը կոչվելու է «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը», նչպես նաև ցույց է տվել խոշոր պլանով Օպտիմուս Պրայմի դեմքը, որը կլինի մանուշակագույն աչքերով, այլ ոչ թե կապույտ, իսկ նրա դեմքը հիմնականում մոխրագույն (կապույտ և կարմիր գույները նույնպես առկա են):
2016 թվականի մարտի 31-ին հայտարարվել է, որ Մեգաթրոնը վերադառնալու է սիքվելում:
Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դեկտեմբերին Մարկ Ուոլբերգը հաստատել է, որ նա կվերադառնա ֆիլմի նկարահանումները շարունակելու համար[10]: 2016 թվականի փետրվարին, Լոս Անջելեսում և Լոնդոնում անցկացվել են քասթինգներ, երկրորդական դերեր գտնելու համար, ինչպես նաև Փիթեր Կալլենը հաստատել է, որ նա հնչունավորելու Օպտիմուս Պրայմին[11]: Ներգրավված կլինեն շուրջ 850 դերասաններ և նկարահանող խմբեր, որոնցից 450 կլինեն Միչիգան նահանգի բնակիչներ[12]: 2016 թվականի ապրիլի 13-ին, Entertainment News-ը հաղորդել է, որ Իզաբելա Մոները բանակցություններ է վարում ֆիլմում Իզաբելլայի դերի համար: 2016 թվականի մայիսի 17-ին հաստատվել է, որ Ջոշ Դյուամելը կկրկնի իր դերը (գնդապետ Ուիլյամ Լենոքս), ինչպես նաև ֆիլմին կմիանա դերասան Ջերրոդ Քարմայքլը: 2016 թվականի հունիսին Էնթոնի Հոփքինսը, Միտչ Փիլեջին և Սանտիագո Կաբրերան միացել են դերասանական կազմին, իսկ հունիսի 28-ին հաստատվել է, որ Թայրիզ Գիբսոն կկրկնի իր դերը (սերժանտ Ռոբերթ Եպս): Լորա Խեդդոկը ընտրվել է Վիվիան Ուեմբլիի դերում: 2016 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Լիամ Գերրիգան կկատարի արքա Արթուրի դերը (այդ նույն դերը նա խաղացել է «Մի անգամ հեքիաթում» սերիալում): Նույն ժամանակ հայտնի է դարձել, որ Մարկ Ռայանը կվերադառնա ֆիլմ, կերպարներին հնչունավորելու համար: 2016 թվականի սեպտեմբերի 4-ին Սթենլի Տուչչին հաստատել է, որ կվերադառնա ֆիլմում: 2016 թվականի հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Ջոն Թուրթուրոն կվերադառնա Սեյմուր Սիմոնսի դերին: Նաև հայտնի է դարձել, որ Ջոն Գուդմենը կվերադառնա ֆիլմ, որպեսզի հնչունավորի տրանսֆորմեր Հաունդին:
Ֆիլմի նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանումները սկսվել են 2016 թվականի մայիսի 25-ին Հավանայում, Կուբա:
Ֆիլմի նկարահանումները սկսվել են նաև 2016 թվականի հունիսի 6-ին Ֆինիքսում, Արիզոնա նահանգ և 2016 թվականի հունիսի 19-ին Դետրոյթում, Միչիգան նահանգ ու Լոնդոնում, E75 աշխատանքային վերնագրով: Նաև, մի քանի կադրեր հանվել էին Չիկագոյում, Իլինոյս նահանգ: Դետրոյթում նկարահանումները կանցկացվեն «Motown Motion Picture Studios» կինոստուդիայում, «Packard Automotive Plant» լքված գործարանում, «Միչիգանի Կենտրոնական կայարանում», «Speakeasy Cafe D’Mongo» բարում ու «MGM Grand Detroit» կազինոյում[13]:
Էֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես Տրանսֆորմատորների նախորդ մասերում, Industrial Light & Magic ընկերությունը պատասխանատու կլինի ֆիլմի համար վիզուալ էֆեկտների ստեղծմանը:
Ռելիզ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի դեկտեմբերի 6-ին դուրս է եկել առաջին թրեյլերը[14][15][16]:
Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 8-ին նախատեսվում է թողարկել տրանսֆորմեր Բամբլբիի մասին սպին-օֆֆ, իսկ 2019 թվականի հունիսի 28-ին «Տրանսֆորմերնոր 6» սիքվելը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Anthony D'Alessandro (2016-02-12). «Paramount Dates A Trio Of 'Transformers' Sequels; Collides With 'Wonder Woman', 'Godzilla 2'» (ամերիկյան անգլերեն). deadline.com. Վերցված է 2016-07-24-ին.
- ↑ Tatiana Siegel (2/16/2016). «'Transformers 6' Will Be a Lower-Cost 'Bumblebee' Spinoff». The Hollywood Reporter. Վերցված է 2016-07-24-ին.
- ↑ MV95 (2017-02-02). «Transformers: The Last Knight Super Bowl Spot Online Tomorrow, Extended Spot on Sunday». TFW2005.COM. Վերցված է 2017-02-03-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Michael Bay (Feb 2, 2017). «Only One World Will Survive: Theirs, or Ours». michaelbay.com. Վերցված է 2017-02-10-ին.
- ↑ Mike Fleming Jr (2015-03-27). «Paramount Enlisting Akiva Goldsman To Ramp Up 'Transformers' Output» (ամերիկյան անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016-07-24-ին.
- ↑ Eric Goldman (28 JUL 2015). «Daredevil's Steven DeKnight on the Transformers Writers Room and Planning Ahead». IGN. Վերցված է 2016-07-24-ին.
- ↑ Mike Fleming Jr (2015-11-21). «Akiva Goldsman 'Transformers' Writers Room Leads Paramount & Hasbro To Set One For 'G.I. Joe,' 'Micronauts'» (ամերիկյան անգլերեն). deadline.com. Վերցված է 2016-07-24-ին.
- ↑ Peter Caranicas (2016-04-07). «Agencies Book Artisans on 'Fast 8,' 'Transformers 5,' 'To the Bone,' 'MacGyver' and 'Altered Carbon'» (ամերիկյան անգլերեն). Variety. Վերցված է 2016-07-24-ին.
- ↑ Josh Eells (January 4, 2016). «'13 Hours': Can Michael Bay Pull Off a Movie About Benghazi?». Rolling Stone. Վերցված է 2016-07-24-ին.
- ↑ ZALBENAL (12/18/2014). «Mark Wahlberg Just Found A 'Transformers' Sequel». MTV News. Վերցված է 2016-07-24-ին.
- ↑ Silver Optimus (2016-02-19). «Transformers 5 Casting Call Details Revealed». Transformer World 2005. Վերցված է 2016-07-24-ին.
- ↑ Dave McNary (2016-02-26). «'Transformers 5' Receives $21 Million Incentive to Shoot in Detroit» (ամերիկյան անգլերեն). Variety. Վերցված է 2016-07-24-ին.
- ↑ Christine (2016-05-06). «Check out where 'Transformers 5' will be filming in Detroit this summer». On Location Vacations. Վերցված է 2016-07-24-ին.
- ↑ «Первый полноценный трейлер фильма «Transformers: The Last Knight» / «Трансформеры: Последний Рыцарь»». ITC.ua (ռուսերեն). 2016-12-06. Վերցված է 2016-12-06-ին.
- ↑ ARIANA BACLE (December 4 2016). «'Transformers: The Last Knight' Teases New Trailer in Behind-the-Scenes Clip». Entertainment Weekly. Վերցված է 2016-12-06-ին.
- ↑ MATT WOOD (2016-11-19). «When Transformers: The Last Knight Is Revealing Its First Trailer». CINEMABLEND. Վերցված է 2016-12-06-ին.