Հովհան Եփեսացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովհան Եփեսացի (507-586), ասորի մատենագիր։ «Եկեղեցական պատմություն» աշխատության (ընդգրկել է մ.թ.ա. I դարի - մ.թ. 585-ի դեպքերը) 3-րդ գրքում արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հայ-պարսկական հարաբերությունների, 571-ի հայոց ապստամբության մասին ևն։ «Վարք արևելյան երանելի սրբոց» երկում տեղեկություններ կան հայ եկեղեցական գործիչների մասին։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png