Հերբերտ Ֆրեյդենբերգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերբերտ Ֆրեյդենբերգեր
Ծնվել էնոյեմբերի 26, 1926(1926-11-26)
Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[1]
Մահացել էնոյեմբերի 29, 1999(1999-11-29) (73 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն Գերմանիա և  ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան, ակադեմիկոս և ոչ գեղարվեստական գրող
Ալմա մատերՆյու Յորքի համալսարան և Բրուքլինի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Պարգևներ

Հերբերտ Ֆրեյդենբերգեր (նոյեմբերի 26, 1926(1926-11-26), Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[1] - նոյեմբերի 29, 1999(1999-11-29), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), Գերմանիայում ծնված ամերիկացի հոգեբան է։ Չնայած կյանքի ընթացքում աշխատել է տարբեր բնագավառներում (խմբագիր, տեսաբան, հեղինակ), նրա ամենակարևոր ներդրումը համարվում է սթրեսի հասկացումը և բուժումը, հուզական այրումը, թմրամոլության հաղթահարման ծրագրի մշակումը[3]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյդենբերգերը ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 26-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հրեա֊գերմանական միջին խավի ընտանիքում։ 1933 թվականին Հիտլերի` իշխանության անցնելուց հետո Ֆրեյդենբերգի տատիկին ծեծի ենթարկեցին, և վերջինիս մահվանից հետո նա կեղծ անձնագրով գնաց ԱՄՆ։ Տարբեր քաղաքներում միայնակ ճամփորդելուց հետո հասավ Նյու Յորք, որտեղ հոգ տարավ իր մասին այնքան ժամանակ, մինչև ազգականերից մեկը նրան հրավիրեց իր մոտ։ Ֆրեյդենբերգերն արագ յուրացրեց անգլերենը և գերազանց ավարտեց նախնական ավագ դպրոցը։ Սակայն աշխատելու պատճառով չկարողացավ ընդունվել ավագ դպրոց[4]։

Քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանց ավագ դպրոցի դիպլոմի և զուգահեռ աշխատելով` Ֆրեյդենբերգերն սկսեց հաճախել երեկոյան դասընթացների Բրուքլինի քոլեջում։ Հոգեբանության դասընթացների ժամանակ նա ծանոթացավ Աբրահամ Մասլոուի հետ, ով նրա համար դարձավ օրինակ և մենթոր։ 1951 թվականին Բրուքլինի քոլեջում Ֆրեյդենբերգերն ստացավ բակալավրի աստիճան հոգեբանությունից։ Դրանից հետո ընդունվեց Նյու Յորքի համալսարանի բժշկական հոգեբանության բաժին։ 1952 թվականին ստացավ հոգեբանության մագիստրոսի, իսկ 1956 թվականին՝ դոկտորի աստիճան։ Նյու Յորքի համալսարանում սովորելու ժամանակ Ֆրեյդենբերգերն ուսանում էր Ֆլորենս Հալպերնի և Բեռնարդ Կալինկովիցի մոտ։ Այս ժամանակահատվածում նա նաև ուսանող էր Հոգեվերլուծողների ազգային հոգեբանական ասոցիացիայում և միաժամանակ շարունակում էր աշխատել գործարանում։ 1962 թվականին նա ավարտեց իր վերլուծական թրեյնինգը Թեոդոր Ռայքի մոտ[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյդենբերգերն սկսեց իր ինքնուրույն հոգեբանական֊հոգեվերլուծական գործունեությունը 1958 թվականին։ 1970֊1999 թվականներին նա թրեյնինգավար֊վերլուծաբան էր Հոգեվերլուծողների ազգային հոգեբանական ասոցիացիայում՝ միաժամանակ շարունակելով իր անձնական պրակտիկան[3]։ Իր գործունեության ընթացքում Ֆրեյդենբերգերը եղել է նաև օգնական֊պրոֆեսոր տարբեր համալսարաններում[4]։ 1970-ական թվականներին Ֆրեյդենբերգերը որոշեց աջակցել թմրամոլների բուժման համար անվճար կլինիկաների կատարելագործմանը։ Նա երկար ժամանակ էր հատկացնում այս կլինիկաներին` աշխատելով առանց վարձատրության։ 1974-1984 թվականներին որպես խորհրդատու` մշակեց և ղեկավարեց թմրամոլության բուժման ծրագրեր[3]։

Իր ողջ կարիերայի ընթացքում Ֆրեյդենբերգերն ունեցել է մեծ ներդրում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ աշխարհի գիտական ոլորտում, ինչի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների[3]։ Նրա ամենահեղինակավոր մրցանակն էր 1999 թվականին ստացած «Կիրառական հոգեբանության բնագավառում իրական ձեռքբերումների համար ամերիկյան հոգեբանական հիմնադրամի ոսկե շքանշանը»[4]։

Հուզական այրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյդենբերգերն առաջինն էր, ով նկարագրեց մասնագիտական այրման ախտանիշները և իրականացրեց հուզական այրման հոգեբանության համապարփակ ուսումնասիրություն։ 1980 թվականին հուզական այրման մասին գիրք հրատարակեց[5], որը դարձավ երևույթի մեկնաբանման վերաբերյալ ստանդարտ տեղեկատվություն։

Ֆրեյդենբերգերը բնորոշում է հուզական այրումը որպես «անձի մասնագիտական գործունեության արդյունքում առաջացած մտավոր և ֆիզիկական հյուծվածության վիճակ»[6]։ Իր գործընկերների հետ միասին Ֆրեյդենբերգերը մշակել է նաև հուզական այրման փուլերի ցանկը։

Ընտանիք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 Ֆրեյդենբերգերը հանդիպեց Առլին Ֆրանսիս Սոմերին, ում հետ կարճ ժամանակ անց ամուսնացավ։ Նրանք ունեցան երեք երեխա` Լիզան, Մարկը և Լորին։ Լիզան ստացել է դոկտորական աստիճան բժշկական հոգեբանությունից։ Մարկը դարձել է գործարար ձեռնարկատեր, իսկ Լորին` դատախազի օգնական։ Ընտանիքի անդամների հետ Ֆրեյդենբերգերը հաճախ ճանապարհորդում էր ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում և Իսրայելում։ Թեպետ նա մեծացել էր Գերմանիայում, սակայն երբեք այնտեղ չվերադարձավ։

Կյանքի վերջին տարիներին նրանից հարցազրույց են վերցրել Հոլոքոստի վերապրածների հիշողությունների վերաբերյալ[7]։ 1994-1999 թվականներին Ֆրեյդենբերգերը պայքարում էր երիկամների հիվանդության դեմ` շարունակելով աշխատել մինչև իր մահը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #109879775 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Canter, M. B., & Freudenberger, L. (2001). Herbert J. Freudenberger (1926-1999). American Psychologist, 56(12), 1171. Retrieved from EBSCOhost.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Herbert Freudenberger. (1993). American Psychologist, 48(4), 356-358. doi:10.1037/h0090736.
  5. Freudenberger, Herbert; Richelson Géraldine (1980). Burn Out: The High Cost of High Achievement. What it is and how to survive it. Bantam Books. ISBN 978-0-553-20048-5.
  6. Urich, Kraft (June–July 2006). «Burned Out». Scientific American Mind. 17 (3): 28–3.
  7. Shoah Foundation: Interview code 43679; available at libraries that cooperate with the Shoah Foundation.