Հերբերտ Սփենսեր
| Հերբերտ Սփենսեր | |
|---|---|
(փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ) |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Herbert Spencer |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 27, 1820 |
| Ծննդավայր՝ | Դերբի (Անգլիա) |
| Վախճանի օր՝ | դեկտեմբերի 8, 1903 |
| Վախճանի վայր՝ | Բրայթոն (Անգլիա) |
Հերբերտ Սփենսեր (անգլերեն` Herbert Spencer, 1820, ապրիլի 27 - 1903, դեկտեմբերի 8) - անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից մեկը։
Կողմանակից է եղել է սոցիալական դարվինիզմին և էվոլյուցիոնիզմին։ Էվոլյուցիայի գաղափարը նա կենդանի էակներից փոխադրվել է բոլոր առարկաների ու երևույթների վրա։
Առանձնանում էր արտասովոր էրուդիցիայով և աշխատասիրությամբ: Նրա թողած գիտական ժառանգությունը ահռելի է: Ֆունդամենտալ 10 հատորից բաղկացած «Սինթետիկ փլիլիսոփայություն» աշխատությունը, որը մտավծում էր որպես բոլոր գիտությունների հանրագիտարանային սինթեզ էվոլյուցիոնիզմի տեսության հիման վրա, հրատարակվեց 1862-96թթ: Այդ ուսումնասիրությունը ներառում է "Հիմնական սկզբունքներ" (1862), "Կենսաբանության հիմունքներ" (2 հատոր, 1864-1867), "Հոգեբանության հիմունքներ" (1870-1872), "Սոցիոլոգիայի հիմունքներ" (3 հատոր, 1876-1896), "Սոցիոլոգիան որպես ուսումնասիրության առարկա" (1903), "Բարոյագիտություն հիմունքներ" (1879- 1893) աշխատությունները:
Սպենսերի կենտրոնական գաղափարը էվոլյուցիան է: Էվոլյուցիայի տակ նա հասկանում է անորոշ, անկապ միատարրությունից անցումը որոշակի, փոխկապակցված բազմատարրութան: Սպենսերը ցույց է տալիս, որ էվոլյուցիան դա մեզ շրջապատող աշխարհի բնորոշ հատկությունն է և դիտվում է ոչ միայն բնության բոլոր բնագավառներում, այլ նաև գիտության, արվեստի, կրոնի և փիլիսոփայության մեջ:
Սպենսերն առանձնացնում է էվոլյուցիայի երեք տեսակ` ոչ օրգանիկ, օրգանիկ և վերօրգանիկ: Ոչ օրգանիկ էվոլյուցիան սոցիոլոգիայի ուսումնասիրության առարկան է, որը զբաղվում է ինչպես հասարակության զարգացման գործընթացի նկարագրությամբ, այնպես էլ այդ էվոլյուցիայի ընթացքի հիմնական օրենքներով:
Հասարակության կառուցվածքը նա համեմատում է կենսաբանական օրգանիզմի հետ. նրա առանձին միավորները հանդիսանում են օրգանիզմի առանձին միավորների նմանօրինակները, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր գործառույթը: Նա առանձնացնում է մարմինների երեք համակարգ` աջակցող (արտադրություն), բաշխող (հողորդակցություն) և ռեգուլյատիվ (կառավարում): Յուրաքանչյուր հասարակություն, որպեսզի գոյատևի պետք է անընդհատ հարմարվի շրջակա միջավայրի նոր պայմաններին` այդպես տեղի է ունենում բնական ընտրությունը: Այդ հարմարվելու գործընթացի ընթացքում տեղի է ունենում հասարակության տարբեր մասերի մասնագիտացման խորացում: Արդյունքում ինչպես հասարակությունը, այնպես էլ օրգանիզմը զարգանում է պարզ տեսակներից դեպի առավել բարդ տեսակներ:
Սոցիալական զարգացման ուսումնասիրության համար օգտագործելով կենսաբանական էվոլյուցիայի հասկացությունները (դա հետագայում ստացավ սոցիալ-դարվինիզմ անվանումը), Սպենսերը խթանեց «բնական ընտրության» և «գոյության համար պայքարի» գաղափարների տարածմանը, որոնք պարարտ հող ստեղծեցին դարձան «գիտական» ռասիզմի տեսության հանդես գալու համար:
Սպենսերի մեծ վաստակն է այն գաղափարի զարգացումը, որ էվոլյուցիայի գործընթացը ուղղագիծ չէ: Նա նշում էր, որ հասարակության արդյունաբերական տիպը կարող է հետընթաց ապրել դեպի ռազմականի: Քննադատելով հեղինակավոր սոցիալիստական գաղափարները` նա անվանում էր սոցիալիզմը ռազմական տիպին վերադարձ կատարող հասարակարգ, որն ունի ստրկատիրության տարրեր:
Դեռևս իր կյանքի օրոք Սպենսերը ճանաչվեց որպես 19-րդ դարի առավել նշանավոր մտածողներից մեկը: Մեր օրերում նրա ավանդը գիտության և էվոլյուցիոն տեսության զարգացման գործում շարունակվում է բավականին բարձր գնահատվել, թեև ժամանակից սոցիոլոգների մեծամասնությունը նրա համեմատ առաջնությունը տալիս է Էմիլ Դյուրքհեյմին կամ Մաքս Վեբերին, որոնց աշխատությունները Սպենսերի օրոք ունեցել են անհամեմատ քիչ հռչակ:
Էվոլյուցիայի սփենսերյան համադրույթը որոշ ազդեցություն է ունեցել գեղարվեստական գրականության վրա (մասնավորապես` Ջեկ Լոնդոնի, Թեոդոր Դրայզերի)։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց, էջ 474.