Հափրուկ դեղին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հափրուկ դեղին
Հափրուկ դեղին
Հափրուկ դեղին
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Հափուկազգիներ (Resedaceae)
Ցեղ Հափուկ (Reseda)
Տեսակ Հափրուկ դեղին (R. lutea)
Միջազգային անվանում
Reseda lutea

Հափրուկ դեղին (լատին․՝ Reseda lutea), հափուկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30-50 սմ բարձրությամբ ճյուղավոր թավոտ և կողավոր ցողուններով միամյա կամ երկամյա մեղրատու խոտաբույս է։ Հերթադիր դասավորված փետրաձև տերևները մասնատված են 3-5 մասերի։ Խիտ, հասկանման ողկույզներում հավաքված են դեղնականաչավուն ծաղիկները։ Գագաթներին լայն բացված երեք ատամիկներով պտուղները երկարավուն, եռակող տուփիկներ են։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մոլախոտ աճում է ամենուրեք, ստորին և միջին լեռնային գոտիների քարքարոտ վայրերում, չոր բլուրների լանջերին, կավային և ավազային հողերի վրա, ցանքսերում, անտառաեզրերին, տափաստաններում և աղբավայրերում։ Հանդիպում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, նաև Արցախում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են վերգետնյա մասը, տերևներն ու արմատները։ Կանաչ զանգվածը պարունակում է ալկալոիդներ, կարոտին, C վիտամին, դաբաղանյութեր, օրգանական թթուներ և այլն։ Ծաղիկներից ստացվող ներկանյութն օգտագործում են մետաքսյա իրերը դեղին ներկելու համար։ Կիրառում են նաև որպես անասնակեր ոչխարների համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հափրուկ դեղին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հափրուկ դեղին» հոդվածին։