Հարություն Սուրխաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարություն Սուրխաթյան (Հարություն Մանուկի Թումանյան),(1882-1938), հայ գրականագետ, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից:


Բովանդակություն

[խմբագրել] Գրական անունը

Նրա ծննդավայրը` Ղրիմի Հին Ղրիմ քաղաքը, ուներ իր երկրորդ, առավել հնավանդ անունը` Սուրխաթ, որից էլ գրականագետը ստեղծել է իր գրական անունը` Սուրխաթյան:

[խմբագրել] Կենսագրությունը

Ծնվել է 1882մայիսի 5-ին (նոր տոմարով` մայիսի 17-ին), Ղրիմի Հին Ղրիմ (Սուրխաթ)քաղաքում: Ինը տարեկան հասակում կորցրել է հորը և սկսել աշխատել ծխախոտի պլանտացիայում: Չնայած նյութական ծանր պայմաններին, նրան, այնուամենայնիվ, հաջողվել է ավարտել տեղի ծխական դպրոցը: 1895-ին, տասներեքամյա Հարությունը մեկնում է Մելիտոպոլ և աշխատում որպես խանութի աշակերտ: Այստեղից նա գնում է Կամենսկոյե և դարձյալ կատարում նույն ծանր աշխատանքը, որի պատճառով նա ստանում է թոքախտ հիվանդությունը: Հետո մեկնում է Թիֆլիս և իր ազգականի` Քրիստափոր Կարա-Մուրզայի օգնությամբ աշխատանքի մտնում տեղի երգչախմբում: Այստեղ նրա հիվանդությունը սաստկանում է, և ստիպված էլինում թողնել աշխատանքը, 1900-ին մեկնել Աշխաբադ և ուսուցչություն անել տեղի հայկական դպրոցում: այստեղ չի կարողանում մնալ և նորից վերադառնում է Ղրիմ: Հեռակա քննություններ է հանձնում և ավարտում Նոր Նախիջևանի հոգևոր սեմինարիան: 1907-ին, կնոջ` Եկատերինա Մարտինովնայի հետ մեկնում է Խարկով, ընդունվում տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն դարձյալ առողջական վիճակի պատճառով չի կարողանում ավարտել այն: 1910-ից մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում: Այստեղ նա սկսում է դասավանդել տեղի գիմնազիայում և Հովնանյան դպրոցում: 1918-ից աշխատակցում է «Պահակ» և «Կարմիր ծիլեր» բոլշևիկյան թերթերին: Խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատում է որպես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Վրաստանում, Արտասահմանի հետ մշակութային կապի Անդրկովկասյան կոմիտեի նախագահ: Վրաստանի լուսավորության կոմիսարիատը լիազորում է նրան վերահսկելու հայկական նոր ուղղագրության անխախտ կիրառումը Վրաստանի դպրոցներում և տեխնիկոմներում: Սուրխաթյանը գրականության բազմաթիվ դասագրքերի հեղինակ է: 1930-ական թվականներին հայկական միջնակարգ դպրոցներում պարապում էին այդ դասագրքերով: Ըստ գրականագետի կնոջ` Եկատերինա Մարտինովնայի հավաստիացման, Սուրխաթյանը 1937-ին արդեն ավարտել էր բուհերի ու տեխնիկումների համար կազմած գրականության ձեռնարկը և «Սասունցի Դավթի» մասին մի ուսումնասիրություն: Այդ երկու գործերի ձեռագրերը կորել են: Սուրխաթյանը մահացել է 1938ապրիլի 9-ին, Կարնակիում:


[խմբագրել] Հարություն Սուրխաթյանի Երկերի մատենագրություն

[խմբագրել] Հ. Սուրխաթյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)


[խմբագրել] Աղբյուրներ

  • Գրական տեղեկատու, Եր., 1981, 544 էջ:
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ