Հազար մշակովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Հազար
Հազար
Հազար
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Asterales
Ընտանիք Բարդածաղկավորներ
Ցեղ Հազար
Լատիներեն անվանում
Lactuca sativa

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Հազար կամ սալաթ (լատ.՝ Lactuca sativa), բարդածաղկավորների (լատ.՝ Compositae) ընտանիքի Lactuca ցեղին պատկանող միամյա վաղահաս և ցրտադիմացկուն տերևաբանջար։ Համարվում է արժեքավոր և դիետիկ տերևաբանջար։

Գործածվում է բացառապես հում վիճակում՝ որպես աղցանային ուտեստ, և ունի բարձր սննդային արժեք։ Հարուստ է A, B1, B2 և C վիտամիններով և հանքային՝ մասնավորապես երկաթի և կալիումի աղերով։ Մշակման տարբեր պայմանների հետ կապված տարբեր է նաև հազարի քիմիական կազմը։

Հազարն առաջին անգամ մշակել են հին եգիպտացիները։ Նախնական շրջանում օգտագործվել է որպես խոտ, որից յուղ են ստացել՝ սակայն ավելի ուշ կարևորությունը տրվել է բույսի տերևներին, որոնք օգտագործվում էին սննդի մեջ։ Ավելի ուշ հազարը լայն տարածում է գտել Հին Հռոմում և Հունաստանում։ Հռոմեացիները բույսն անվանում են lactuca։ Ք. ա. 50 թվականի դրությամբ ձեռագրերում խոսվում էր հազարի տարբեր տեսակների մասին։ Գտնվել են նաև հազարի մասին միջնադարյան ձեռագրեր։ Եղել է այն բուսատեսակներից, որոնք Նոր աշխարհից Հին աշխարհ է բերել Քրիստափոր Կոլումբոսը։[1] 16-18 դարերի ընթացքում Եվրոպայում զարգացվել են հազարի բազմաթիվ տեսակներ։ 20-րդ դարից սկսած հազարի արտադրությունն ու սպառումը լայնանում է՝ դուրս գալով Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի սահմաններից։

Արարատյան հարթավայրում ձմեռում է բաց դաշտում և պատրաստ է լինում գործածության համար վաղ գարնանից։ Ջերմոցներում և ջերմատներում հնարավոր է հազար ունենալ ողջ ձմռան ընթացքում։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել]