ՀԽՍՀ ղեկավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԽՍՀ ղեկավարություն, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ղեկավար կազմը։ Ֆորմալ առումով 1920-1938 թվականներին ՀԽՍՀ բարձրագույն օրենսդիր մարմինը Խորհուրդների Համագումարն էր, իսկ 1938 թվականից՝ միասնական Գերագույն խորհուրդը, որի պատգամավորներն ընտրվում էին չորս տարի ժամկետով (1979 թվականից՝ հինգ տարի ժամկետով)։ Սակայն փաստացի 1920 թվականին Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից մինչև Վերակառուցումը իշխանությունը գտնվում էր Հայաստանի Կոմունիստական կուսակցության ձեռքում՝ որպես Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության մաս[1]։ 1937 թվականի Սահմանադրությամբ Կոմկուսը հռչակվեց «աշխատավորների բոլոր կազմակերպությունների ղեկավարող մարմին», իսկ 1978 թվականի Սահմանադրությունն ամրապնդեց նրա «ղեկավարող և ուղղորդող դերը»։ Հայաստանի Կոմկուսի բարձրագույն մարմինը Կենտրոնական Կոմիտեն էր, իսկ Կոմկուսի Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղարը 1920-1990 թվականներին հանրապետության փաստացի առաջնորդն էր։ Բացի 1990 թվականի ընտրություններից, Գերագույն խորհրդի պատգամավորի բոլոր թեկնածուները ենթարկվում էին Հայաստանի Կոմկուսի ղեկավարության պարտադիր հավանությանը․ այլընտրանքային թեկնածուների առաջադրումը չէր թույլատրվում։ Գերագույն խորհուրդը մշտական գործող մարմին չէր․ նրա պատգամավորները տարեկան 2-3 անգամ գումարում էին մի քանի օր տևողությամբ նիստեր։ Ամենօրյա վարչական աշխատանքներն իրականացնելու համար Գերագույն խորհուրդը ընտրում էր մշտական հանձաժողով, որն իրականացնում էր հանրապետության կոլեկտիվ ղեկավարի գործառույթները։

Իրավիճակը փոխվեց 1990 թվականին, երբ Կոմկուսի ղեկավարող դերի մասին Սահմանադրության հոդվածը չեղյալ համարվեց, և սկսեց թույլատրվել այլընտրանքային թեկնածուների առաջադրումը։ 1990 թվականի հուլիսին Գերագույն խորհրդի ընտրություններում հաղթեց ընդդիմադիր Հայոց համազգային շարժումը[2], ինչից հետո Հայաստանում Կոմունիստական կուսակցության իշխանությունն ավարտվեց։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը[3], և Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ փլուզման մասին համաձայնագրի կնքմամբ Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն։

ՀԽՍՀ առաջնորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկար Անուն Կառավարման սկիզբ Կառավարման ավարտ Պաշտոն
Գևորգ Ալիխանյան 1920

դեկտեմբեր

1921

ապրիլ

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար
Սարգիս Լուկաշին[4] 1921 1922

ապրիլ

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար
Աշոտ Հովհաննիսյան 1922 1927 Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար
Հայկ Հովսեփյան 1927 1928 Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար
Հայկազ Կոստանյան[5] 1928

ապրիլ

1930

մայիս

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար
Աղասի Խանջյան[6] 1930

մայիս

1936

հուլիսի 10

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար
Ամատունի Ամատունի 1936 1937 Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար
Գրիգոր Հարությունյան[7] 1937

սեպտեմբերի 23

1953

հոկտեմբերի 28

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար
Սուրեն Թովմասյան[8] 1953

նոյեմբեր

1960

դեկտեմբերի 28

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար
Յակով Զարոբյան[9] 1960

դեկտեմբերի 28

1966

փետրվարի 5

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար
Անտոն Քոչինյան[10] 1966

փետրվարի 5

1974

նոյեմբերի 27

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար
Կարեն Դեմիրճյան 1974

նոյեմբերի 27

1988

մայիսի 21

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար
Սուրեն Հարությունյան 1988

մայիսի 21

1990

ապրիլի 5

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար
Վլադիմիր Մովսիսյան 1990

ապրիլի 5

1990

օգոստոսի 4

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար
Լևոն Տեր-Պետրոսյան 1990

օգոստոսի 4

1991

հոկտեմբերի16

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ОКТЯБРЬСКАЯ РЕВОЛЮЦИЯ И УСТАНОВЛЕНИЕ СОВЕТСКОЙ ВЛАСТИ В АРМЕНИИ
  2. «Третья республика Армении». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  3. Декларация о независимости Армении
  4. Справочник по истории Коммунистической партии: Лукашин
  5. Справочник по истории Коммунистической партии: Костанян
  6. Справочник по истории Коммунистической партии: Ханджян
  7. Справочник по истории Коммунистической партии: Арутинов
  8. Справочник по истории Коммунистической партии: Товмасян
  9. Справочник по истории Коммунистической партии: Заробян
  10. Справочник по истории Коммунистической партии: Кочинян