Կորյուն Աթոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորյուն Լուկաշի Աթոյան
Ծնվել է1956, փետրվարի 16
ԾննդավայրԲերդ, Տավուշի մարզ
Քաղաքացիությունհայ
ԿրթությունԵրևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատանքՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կորյուն Լուկաշի Աթոյան (փետրվարի 16, 1956(1956-02-16)[1], Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր (1996), պրոֆեսոր (2006)։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր (2011-2018)[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1982-1985 թվականներին սովորել է Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել է գիտական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, 1994-1996 թվականներին սովորել է Մոսկվայի պետական շինարարական համալսարանի դոկտորանտուրայում[3]։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1981-1982 թվականներին և 1985-1988 թվականներին եղել է Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ, կրտսեր, ավագ գիտաշխատող, ապա սեկտորի վարիչ, 1988-1991 թվականներին` ՀՀ ՊետՇին բաժնի պետ, 1991-1994 թվականներին և 1996-1998 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Նոր-Նորք» ուսանողական ավանի վարչության կառավարիչ, 1998-1999 թվականներին` ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն, առաջատար մասնագետ, 1999-2000 թվականներին` ՀՀ պետական եկամուտների նախարարության բաժնի պետ, 2000-2001 թվականներին` ՀՀ Կառավարության տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնում խորհրդական, 2001-2005 թվականներին` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծախսերի ֆինանսավորման վարչության պետ։

2005 թվականի փետրվարի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ[4]։ 2008 թվականի հունիսի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից[5]։ 2008-2011 թվականներին` ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական։ 2011-2018 թվականներին եղել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր[6][7]։

Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են շինարարության նյութատեխնիկական մատակարարման կատարելագործմանը։ Հեղինակ է շուրջ 50 գիտական հոդվածների և աշխատությունների։ 2011 թվականից` ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի անդամ, 2007-2010 թվականներին` ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ, 2006 թվականին ընտրվել է Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, 2005-2007 թվականներին՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ, 2003 թվականից՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ, 2002 թվականին մասնակցել է Վիեննայի միացյալ ինստիտուտի կողմից կազմակերպված դասընթացներին, Ավստրիա, 1996 թվականին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Ինվեստիցիայի և շինարարության էկոնոմիկայի ակադեմիայի իսկական անդամ[8]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի անդամ (2011-2014)
  • ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ (2007-2010)
  • Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ (2006)
  • ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ (2005-2007)
  • ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ (2003)
  • Վիեննայի միացյալ ինստիտուտի կողմից կազմակերպված դասընթացներին, Ավստրիա (2002)
  • Ռուսաստանի Դաշնության Ինվեստիցիայի և շինարարության էկոնոմիկայի ակադեմիայի իսկական անդամ (1996)

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2006 և 2007 թվականներ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտադրության նյութական ապահովում։ Ուսումնական ձեռնարկ։ Տնտեսագիտական բուհերի «Լոգիստիկա» և «Մարքեթինգ» մասնագիտությունների ուսանողների համար։ Կ. Աթոյան, Վ. Աթոյան, Երևան, Ա. հ., 2005:
  • Ձեռնարկատիրության կարգավորում։ Երևան, Յասոն, 2010 (համահեղինակ)։
  • Տարածական զարգացում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2014 (համահեղինակ)։
  • Մարզերի զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում։ Հանրապետական գիտաժողովի նյութեր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր, Նահապետ, 2014 համահեղինակ)։
  • Արտասահմանյան և հայաստանյան առաջատար համալսարանների փորձի ուսումնասիրությունը և դրա ներդրման հնարավորությունները ՀՊՏՀ- ում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
  • Բնակչության միգրացիայի կարգավորման գերակայությունները Հայաստանի Հանրապետությունում։ Մենագրություն։ Կորյուն Աթոյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևան, Տնտեսագետ, 2015։
  • Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գերակայությունները արդի փուլում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
  • Հայաստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում. տնտեսություն և քաղաքականություն։ Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
  • Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գերակայունությունների գնահատումը և կանխատեսումը։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
  • Սփյուռքի ներդրումները Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ. զարգացման հեռանկարները։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
  • Բիզնեսի բարոյականության և սոցիալական պատասխանատվության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
  • Կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական հետևանքները և հարմարեցման միջոցառումները Հայաստանում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
  • Բնական պաշարների օգտագործման նորամուծական եղանակների միջազգային փորձը և Հայաստանում կիրառման հնարավորությունները։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան ։ Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
  • ՀՀ տնտեսության ոլորտային զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները Մաքսային միության անդամակցության պայմաններում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015(համահեղինակ)։
  • Պարենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների շուկաների բնորոշ գծերը և կարգավորման կառուցակարգերը Հայաստանի Հանրապետությունում
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
  • ՀՀ տարածքային համաչափ զարգացման սոցիալ -տնտեսական հիմնախնդիրները։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015
  • Հայաստանի բուհական վերլուծական կենտրոնները։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
  • Տնտեսական անվտանգության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում։ [Մենագրություն]։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2016 (համահեղինակ)։
  • Բիզնեսի ներածություն։ (Ուսումնական ձեռնարկ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2017 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://am.hayazg.info/index.php?curid=670
  2. «Կորյուն Աթոյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից». www.panorama.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Կ. ԱԹՈՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  5. «Կ. ԱԹՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. «Կորյուն Աթոյանն ազատվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնից». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. «Կորյուն Աթոյանի կենսագրությունը ՀՊՏՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.