Հակոբ Զորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Նշանի Զորյան
Ծնվել է1894, օգոստոսի 25
ԾննդավայրՕրդու, Տրապիզոնի նահանգ
Մահացել է1942
Մահվան վայրՈւրալ
ԿրթությունՊերպերյան վարժարան, Լոզանի համալսարան և HU Berlin
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր և դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ և պատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Հակոբ Նշանի Զորյան (1894, օգոստոսի 25, Օրդու, Տրապիզոնի նահանգ- 1942 Ուրալ), պատմաբան, տնտեսագետ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1925), պրոֆեսոր (1931), ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի թղթակից անդամ (1926

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908-1912 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանում, 1919-1920 թվականներին` Լոզանի համալսարանում, 1925 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանի քաղաքատնտեսական ֆակուլտետը։

Գերմանիայում մասնակցել է ուսանողական սոցիալական շարժմանը։ Հակոբ Զորյանը Սողոմոն Թեհլիրյանի հետ գործուն մասնակցություն է ունեցել «Նեմեսիս» գործողությանը և Թալեաթ փաշայի սպանությանը (1921 թվականի մարտի 15-ին)։

1925 թվականից դասախոսել է ԵՊՀ-ում. 1930-1937 թվականներին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1931-1937 թվականներին, միաժամանակ՝ պատմության ֆակուլտետի դեկան։ 1927-1929 թվականներին՝ Հանրային գրադարանի, 1932-1935 թվականներին՝ Կուլտուրայի պատմության ինստիտուտի, 1936-1937 թվականներին՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն։ 1930-1931 թվականներին եղել է Կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտի տնօրեն (ռեկտոր)։

Աշխատությունները վերաբերում են հին և միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական պատմությանը, հայ խորհրդային պատմագրությանը։

1937 թվականին անհիմն բռնադատվել է, մահացել է բանտում` 1942 թվականին։ Հետմահու արդարացվել է[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննիսյան Պ., Հակոբ Զորյան, «Երևանի համալսարան», 1976, N 2։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.