Յուրի Սուվարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Միքայելի Սուվարյան
Ծնվել է1943 մայիսի 25
ԼՂՀ ԼՂՀ, Սղնախ
Բնակության վայր(եր)Հայաստան Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՄասնագիտությունՏնտեսագիտություն
Գործունեության ոլորտտնտեսություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Պարգևներ
 Yury Suvaryan Վիքիպահեստում

Յուրի Միքայելի Սուվարյան (մայիսի 25, 1943(1943-05-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր (1984 թ.), պրոֆեսոր (1986 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2010 թ., թղթակից անդամ՝ 2006 թ.)[1]։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2014 թ.)[2]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 թ. ավարտել է Ավետարանոց գյուղի միջնակարգ դպրոցը։
  • 1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։
  • 1965-1968 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Աշխատանքի արտադրողականության և աշխատավարձի աճի տեմպերի հարաբերակցությունը» թեմայով։
  • 1983 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ամբողջական աշխատանքի արտադրողականությունը Հայաստանի արդյունաբերության մեջ» թեմայով։
  • 1984 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
  • 2006 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ։
  • 2010 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոս)։

Հեղինակել է ավելի քան 220 հրատարակված գիտական աշխատանք, այդ թվում՝ 30 մենագրություն տնտեսագիտության ու կառավարման հիմնարար խնդիրների վերաբերյալ։: Նրա ընդհանուր խմբագրմամբ և համահեղինակությամբ հրատարակվել են «Մենեջմենթ» հայերեն բնագիր բուհական առաջին դասագիրքը (Եր., 1999 թ., 2002 թ., 2009 թ.), «Հայ կառավարչական մտքի պատմության ուրվագծեր» (Եր., 2005 թ.)` տվյալ ասպարեզին վերաբերող առաջին մեծածավալ հետազոտությունը[3]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
  2. Յուրի Սուվարյանին ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում շնորհելու մասին
  3. Յուրի Սուվարյանի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ կայքում
  4. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
  5. Յ. Մ. ՍՈՒՎԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.