Վլադիմիր Ներկարարյան (տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Ներկարարյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Ներկարարյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1928(1928-12-18)[1]
Կուրթան, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհուլիսի 11, 1993(1993-07-11) (64 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան[1], ՀԱՊՀ[1] և Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր[1] (1973)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Վլադիմիր Սմբատի Ներկարարյան (դեկտեմբերի 18, 1928(1928-12-18)[1], Կուրթան, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 11, 1993(1993-07-11), Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1975

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1957 թվականից քաղաքատնտեսություն է դասավանդել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական և Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական համալսարանում, 1966 թվականից՝ Երևանի պետական համալսարանում։

1960 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1972 թվականին՝ դոկտորական ատենախոսություն «Արտադրողական և անարտադրողական աշխատանք» թեմայով։ 1964 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 1975 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1975-1979 թվականներին եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր, 1979 թվականից՝ նույն համալսարանի, իսկ 1981 թվականից՝ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի պրոֆեսոր։ Գիտական աշխատությունները վերաբերում են աշխատանքի արտադրողականության, արտադրողական ու անարտադրողական աշխատանքի, ինչպես նաև սոցիալիզմի ու կապիտալիզմի քաղաքատնտեսության խնդիրներին։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ ԳԽ պատվոգիր

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքի արտադրողականության անշեղ աճման օրենքը, 1959,
  • Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի նոր էտապը, 1962,
  • Արտադրողական և անարտադրողական աշխատանք, 1970,
  • Ոչ նյութական արտադրության ոլորտի զարգացման սոցիալ-տնտեսական խնդիրները, 1981։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 248.
  2. Վլադիմիր Սմբատի Ներկարարյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 248
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ներկարարյան (տնտեսագետ)» հոդվածին։