Շավարշ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարյան (այլ կիրառումներ)
Շավարշ Մարգարյան
Ծնվել էհունիսի 16, 1930(1930-06-16)[1]
Սևքար, Հայաստան[1]
Մահացել էհոկտեմբերի 14, 2000(2000-10-14) (70 տարեկան)
Իջևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ և դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ[1], ՀԱՊՀ[1] և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1955)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր[1] (1976)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Շավարշ Սեդրակի Մարգարյան (հունիսի 16, 1930(1930-06-16)[1], Սևքար, Հայաստան[1] - հոկտեմբերի 14, 2000(2000-10-14), Իջևան, Հայաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1976), պրոֆեսոր (1977

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1950 թվականին՝ Երևանի վիճակագրական տեխնիկումը, 1955 թվականին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1955-1958 թվականներին եղել է ԵՊՀ քաղաքատնտեսության ամբիոնի ասիստենտ։

1961 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1976 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։

1959-1974 թվականներին ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում զբաղեցրել է գիտքարտուղարի, այնուհետև քաղաքատնտեսության բաժնի վարիչի պաշտոն, ղեկավարել հանարպետության միջճյուղային հաշվեկշիռները։ 1974-1979 թվականներին աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ։ 1979-1984 թվականներին եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտորը, 1984-1995 թվականներին՝ ԵՊՀ քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ, 1995-2000 թվականներին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն։

Հեղինակ է շուրջ 80 գիտական ուսումնասիրությունների, այդ թվում՝ 7 մենագրության։ Զեկուցումներով հանդես է եկել մրջազգային գիտաժողովներում (ԳՖՀ, Իսպանիա, Հունաստան, Սիրիա, Ռուսաստան և այլն)։

Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ թեկնածուական ու դոկտորական ատաենախոսություններ են պաշտպանել շուրջ երկու տասնյակ մասնագետներ։

Պարգևատրվել է «Աշխատանքային փառք»-ի մեդալով և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայկական ՍՍՌ մեքենաշինության մասնագիտացումն ու կոոպերացումը», Ե., 1961։
  • «Հայկական ԽՍՀ ժողովրդական տնտեսության միջճյուղային կապերը», Ե., 1970։
  • «Զարգացած սոցիալիզմի ընդլայնված վերարտադրության բնորոշ գծերը», Ե., 1979։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 303.
  2. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 397։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 303