Կլիթեմնեստրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլիթեմնեստրա
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռիգական
ՀայրՏինդարեուս
ՄայրԼեդա
Քույր/ԵղբայրՊոլիդևքոս, Կաստոր և Հեղինե Չքնաղ
ԱմուսինԱգամեմնոն և Tantalus?
ԿողակիցAegisthus?
ԶավակներՕրեստես[1][2], Իֆիգենիա[3][1], Chrysothemis?[1], Էլեկտրա[1], Erigone?, Իֆանասսա[1], Laodice?[1], Helena? և Aletes?
 Clytemnestra Վիքիպահեստում
Պիեր Նարցիս Գերեն Կլիթեմնեստրան երկմտում է քնած Ագամեմնոնին սպանելուց առաջ, 1817 թվական

Կլիթեմնեստրա (հին հունարեն՝ Κλυταιμνήστρα, հանդիպում է նաև Կլիտեմեստրա[4]՝ Κλυταιμήστρα), Լեդայի և Տինդարիոսի դուստրը, Ագամեմնոնի կինը։ Հիշատակվում է «Իլիականում» (I 113) և «Ոդիսականում»[5]։

Կերպարը առասպելաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հունական առասպելաբանության մեջ[6] Կլիթեմնեստրան եղել է Սպարտայի թագավոր Տինդարիոսի և Լեդայի դուստրը (տարբերակներից մեկի համաձայն[7]), Հեղինեի և Դիոսկուրներ երկրորդ քույրը։ Մեկ այլ տարբերակի համաձայն էլ, սկզբնական շրջանում եղել է Տանտալոս կինը։ Ամուսնացել է միկենեյան արքա Ագամեմնոնի հետ, ով գլխավորում էր հունական զորախումբը՝ Տրոյայի դեմ արշավանքի ժամանակ։

Ամուսնու բացակայության ժամանակ Կլիթեմնեստրան դավաճանել է ամուսնուն նրա հորեղբոր որդու Էգիսթոսի հետ[8], և Ագամեմնոնի վերադարձից հետո սպանել է արքային և նրա սիրուհուն՝ Կասսանդրային[9]։

Արդյունքում, Կլիթեմնեստրան Էգիսթոսի հետ միասին սպանվել է որդու՝ Օրեսթեսի կողմից, ով վրեժխնդիր էր եղել հոր սպանության համար։ Մահվանը նախորդող գիշերը, նա տեսել էր, ով օձը սողալով մտնում է իր անկողինը և խայթում գլուխը[10]։ Էսքիլեսի համաձայն, նա երազում տեսել է, որ օձ է ծնել, որը խայթել է նրա կուրծքը[11]։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ, նա երազում տեսել է, որ Ագամեմնոնի թագավորական գավազանը աճել և ծառ է դարձել[12]։

Թաղված է Միկենեյի քաղաքային պարսպի մոտ[13]։

Ինչպես նշում է Բեթթի Ռեդիս, Հոմերոսը Կլիթեմնեստրային բնութագրում է որպես թույլ կին, ով շեղվել էր ճիշտ ճանապարհից[14]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիթեմնեստրայի կերպարը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Սեմենովան Կլիթեմնեստրայի դերում

Կլիթեմնեստրան Էսքիլեսի «Ագամեմնոն» ողբերգության գործող անձերից է։ Նրա ստվերը հայտնվում է նաև «Էվմենիդներ» ողբերգության մեջ։ Նրա գործող անձ է նաև Սոֆոկլեսի «Իֆիգենիա», «Կլիթեմնեստրա», «Էլեկտրա» ողբերգություններում, Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիդոսում» և «Էլեկտրա» ողբերգություններում, Պոլեմոսի «Կլիթեմնեստրա», Պակուվիոսի «Դուլորեստոս», Ակցիոսի «Կլիթեմնեստրա», Սենեկայի «Ագամեմնոն», Ռասինայի «Իֆիգենիա» ողբերգություններում։

Կլիթեմնեստրայի պատմությունը դարձել է Էսքիլեսի «Օրեսթես», Սոֆոկլեսի «Էլեկտրա», Եվրիպիդեսի «Էլեկտրա» ողբերգությունների և Սարտրի «Ճանճեր» պիեսի սյուժեի հիմքը։

1895 թվականին բեմադրվել է Տանեևի «Օրեսթես» օպերան, որը հիմնված է Էսքիլես համանուն ողբերգության վրա։

1909 թվականին կայացել է Ռիխարդ Շտրաուսի «Էլեկտրա» օպերայի պրեմիերան, որտեղ գործող գլխավոր անձանցից մեկը հանդիսանում է Կլիթեմնեստրան։

XX դարում Մարգերիտ Յուրսենարը գրել է «Կլիթեմնեստրա կամ հանցագործություն» բանաստեղծությունը։ 1958 թվականին Մարթա Գրեմը բեմադրել է «Կլիթեմնեստրա» բալետը։ 1967 թվականին աֆրիկանս լեզվով առաջին «Կլիթեմնեստրա» օպերան գրել է հարավաֆրիկացի կոմպոզիտոր Կրոմվել Էվերսոնը։

Ի պատիվ Կլիթեմնեստրայի է կոչվել Կլիթեմնեստրա աստերոիդը, որը բացահայտվել է 1877 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Любкер Ф. Agamemnon (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 43.
  2. Любкер Ф. Orestes (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 958—959.
  3. Любкер Ф. Iphigenia (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 667—668.
  4. “«Կլիտեմեստրա» անվանումը ավելի ճիշտ է, քան Կլիթեմնեստրա անվանումը։ Այն գրված է եղել անտիկ վազերի և հին իտալական քանդակների վրա։ Կլիթեմեստրա անվանումը ընկալվում է որպես «իր դավադրություններով հայտնի մարդ»
  5. ПЕШКОВ, Г. Н. ШЕЛОГУРОВА И. В. (2008). «Хор ratio в «Гамлете»». НЛО.
  6. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т. 1. С. 662—663; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 10, 6 далее
  7. Еврипид. Ифигения в Авлиде 50
  8. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека Э VI 9
  9. Гомер. Одиссея XI 422
  10. Стесихор. Орестея, фр.219 Пейдж
  11. Эсхил. Хоэфоры 527—533
  12. Софокл. Электра 417—424
  13. Павсаний. Описание Эллады II 16, 7
  14. Бочаров Николай Алексеевич. Справочник мифологии
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլիթեմնեստրա» հոդվածին։