Կինովար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինովար
Cinnabar.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում Կինովար
Քիմիական բանաձև HgS
Ֆիզիկական հատկություններ
Արտաքին տեսք Կարմիր, դարչնագույն, մոխրագույն
Կարծրություն 2-2,5
Օպտիկական հատկություններ
Բեկման ցուցիչ 2,91
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կինովար (հին հունարեն՝ κιννάβαρι , լատ.՝ cinnabari), միներալ, սնդիկի սուլֆիդ[1]։

Քիմիական կազմը՝ HgS, պարունակում է 86, 2% սնդիկ։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է ռոմբոէդրիկ բյուրեղներ, հատիկավոր, կամ փոշեխառն զանգվածներ։ Գույնը՝ վառ և շագանակագույն կարմիր, փայլը՝ ալմաստի։ Կարծրությունը՝ 2-2,5, խտությունը՝ 8000 կգ/մ³։ Կինովարը սնդիկի առավել տարածված միներալն է։ Հանդիպում է հիդրոթերմալ մերձմակերևութային քվարցի, կալցիտի, բարիտի, սակավ՝ ռեալ-գարի, բնածին ոսկու հետ[1]։

Վիշապի արյուն[խմբագրել]

Կինովարի հունարեն, դեռևս Թեոֆրաստի կողմից օգտագործվող, անվանումը վարկածներից մեկի համաձայն առաջացել է հին պարսկերեն Zinjifrah բառից, որը նշանակում էր «վիշապի արյուն»։

Հանքավայրեր[խմբագրել]

Հանքավայրեր հայտնի են Ուկրաինայում, Ղրղզստանում, Ալթայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում[1]։

Կիրառություն[խմբագրել]

Կիրառվում է սնդիկի ստացման, գեղարվեստական ներկերի պատրաստման համար։ Որպես գեղարվեստական ներկ, կինովարը օգտագործում էին տակավին Հին Եգիպտոսում[1]։

Հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 5, էջ 468
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png