Կերատոֆիր (հունարեն՝ κέρας, սեռական հոլովում՝ κέρατος - եղջյուր և պորֆիր), էֆուզիվ, երբեմն մերձհրաբխային նատրիումով հարուստ պուլեոտիպ ապար[1]։.
Կազմված է հրաբխային ապակուց, ալբիտի բյուրեղիկների ներփակումներից, սակավ՝ քվարցից, կալիումից[2],.
նատրիումից։
Ներկայումս կերատոֆիր են անվանում ալբիտիզացման ենթարկված դացիտները, պլագիոլիպարիտները և տրախիտները։ Կերատոֆիները հաճախ հանդիպում են սպիլիտների հետ՝ առաջացնելով կերատոֆիլ-սպիլիտ-դիաբազային ֆորմացիան։
Հայտնի են Ուրալում, Ղրիմում, Կարպատներում, Կովկասում։
Հայաստանում լայնորեն տարածված են Ալավերդու և Կապանիհանքային շրջաններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 391)։