Կելշտայնհաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կելշտայնհուս

Կելշտայնհաուս (գերմ.՝ Kehlsteinhaus, «Արծվի բույն»), թեյարան, կառուցված 1937-1938 թվականներին, որպես նվեր Ադոլֆ Հիտլերի ծննդյան 50-ամյակին։ Տունը կառուցված է 1834 մետր բարձրության վրա։ Այն գտնվում է Բավարիայի Բերխտեսգադեն օկրուգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականից սկսած ՆՍԴԱՊ-ի ներկայացուցիչները Օբերզալցբերգ լեռնային շրջանում գնեցին տարածքներ։ Գնված տարածքներում կառուցվեցին Գերմանիայի նշանավոր կուսակցությունների գործիչների տները։ Այս տարածաշրջանի ամենաթանկ նախագիծը դարձավ Կելշտայնհաուսը, որի նախագծումը և կառուցումը Հիտլերի անձնական քարտուղար Մարտին Բորմանը հանձնարարել էր Ռոդերիխ Ֆիկուին։ Թեյարանի և դեպի նրան տանող ճանապարհի կառուցումը ավարտվել է 1938 թվականի ամռանը։ Տունը՝ ՆՍԴԱՊ-ի անունից, նվիրվել է Ադոլֆ Հիտլերին, նրա ծննդյան 50-ամյակի առիթով՝ 1939 թվականի ապրիլի 20-ին։

Թունելի մուտքը

1945 թվականի ապրիլի 25-ին, երբ բրիտանական ավիացիան զանգվածային ռմբակոծման էր ենթարկում Օբերզալցբերգ տարածաշրջանը՝ Կելշտայնհաուսը և մի շարք այլ տներ չեն վնասվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Օբերզալցբերգ տարածաշրջանը օկուպացրել են ամերիկյան զորքերը։ Կելշտայնհաուսում, որը ամերիկացիների կողմից անվանվեց «Արծվի բուն»՝ լեռան գագաթրին գտնվելու պատճառով, ստեղծվեց հրամանատարական շտաբ։ «Արծվի բուն»-ը առգրավվել է ամերիկյան զորքերի կողմից 1946 թվականի ապրիլի 1-ին։ 1951 թվականին «Արծվի բուն»-ը անցել է Բավարիայի կառավարությանը, որը որոշեց այն քանդել։ Սակայն Բերխտեսգադեն օկրուգի կառավարությունը ժամանակավորապես կասեցրեց այդ որոշումը։ Բանակցություններից հետո, որոշվեց միայն պայթեցնել կառույցի ավերակները, որոնք պատկանել են Երրորդ Ռայխի կառավարիչներին։ Այդպիսով, «Արծվի բուն»-ը որոշվեց չքանդել։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արծվի բնի» և նրան տանող թունելների կառուցումը տևել է 13 ամիս։ Ճանապարհի երկարությունը 6,5 կմ է, որն անցնում է 5 թունելներով, բարձրության տարբերությունը 700 մետր է։ Ճանապարհը ավարտվում է մի հրապարակում, որտեղ ներկայումս կանգ են առնում տուրիստական ավտոբուսները։ Այդ հրապարակում կա 124 մետր եկրարություն ունեցող թունել, որն ավարտվում է վերելակի մոտ։ Վերելակը հղկված է բրոնզով և փայլեցված։ Վերելակում կարող են տեղավորվել առավելագույնը 20 մարդ։ Վերելակը 41 վայրկյանում բարձրանում է 124 մետր, որտեղ էլ գտնվում է Կելշտայնհաուսը։ Ներկայումս թեյարանն ունի մի քանի ռեստորաններ։ Տունը ունի մի քանի ելք դեպի դուրս, որը հնարավորություն է տալիս այցելուներին շրջել և հիանալ Բավարիական Ալպերի գեղեցկությամբ։

Հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս երթևեկությունը դեպի «Արծվի բուն» կատարվում է հատուկ տրանսպորտի և հատուկ տուրիստական ավտոբուսների միջոցով։ Ավտոբուսները դուս են գալիս Բերխտեսգադենի կայարանից յուրաքանչյուր 30 րոպեն մեկ (տոմսի արժեքը յուրաքանչյուր անձի համար 15 եվրո է)։ Ավտոբուսները երթևեկությունը դադարեցնում են 16։30-ին։ Հոկտեմբերի վերջից մինչև ապրիլի սկիզբ էքսկուրսիա չի կատարվում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մողոք» ֆիլմի գրեթե բոլոր տեսարանները նկարահանվել են Կելշտայնհաուսում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կելշտայնհաուս» հոդվածին։