Ճանապարհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ճանապարհին», ( անգլ.՝ On the road) ամերիկացի գրող Ջեք Քերուակի վեպը գրվել է 1951 թվականին։ Այն շրջանում, երբ հրապարակիչները մերժում էին տպագրել դեռևս ձեռագիր վեպը, Քերուակը ակտիվորեն խմբագրում և ի մի էր բերում այն՝ մինչ դրա տպագրումը Viking Press-ի կողմից 1957 թվականին։ Վեպի հատվածները առաջին թարգմանությունը արվել է Վ․Կ․ Յեֆանովայի կողմից և լույս է տեսել 1960 թվականին « Արտասահմանյան գրականություն» ամսագրում։ Վեպը ներկայացվեց երեք մասով՝ հետևյալ վերնագրերով «Մեքսիկուհի», «Կոտրված սերնդի ջազ» և «Տիեզերքի սարերով և ձորերով»։ Առանձին հրատարակչությամբ գիրքը լույս է տեսել 1995 թվականին։

Չնայած քննադատների բացասական արձագանքների՝ վեպը դարձավ «bestseller» և հեղինակին գրողի ճանաչում բերեց, իսկ հետագայում Քերուակը դարձավ ամերիկյան արձակի դասականներից։ Վեպը Time-ի կողմից կազմած «1923-2005 թվականների լավագույն 100 անգլալեզու գրքեր»ի , Le Monde -ի «Դարի լավագույն 100 գրքերի», BBC-ի «200 լավագույն գրքերի» ցուցակում է։ Մինչ 2001 թվականը ԱՄՆ-ում վաճառվեց գրքի 3.5 մլն օրինակ։ Ամեն տարի վաճառվում է 110-ից 130 000 օրինակ։

Գիրքը պատմում է Ջեք Քերուակի և նրա մտերիմ ընկերոջ Նիլ Քեսսիդի ԱՄՆ-ում և Մեքսիկայում ճանապարհորդությունների մասին։ Ֆրենսիս Ֆորդ Քոպպոլան ստացավ վեպը էկրանավորելու իրավունք և ֆիլմը էկրանին հայտնվեց 2012թվականին։