Կարպիս Ափրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարպիս Ափրիկյան
Ծնվել է1926
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Նորմալ երաժշտական դպրոց և Փարիզի կոնսերվատորիա
Մասնագիտություներգիչ, երաժշտագետ, կոմպոզիտոր և խմբավար
Զբաղեցրած պաշտոններխմբավար
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներGorune Aprikian? և Ara Aprikian?

Կարպիս Ափրիկյան (1926, Ալեքսանդրիա, Եգիպտոս), ֆրանսահայ երաժիշտ, խմբավար, Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի երկարամյա ղեկավար[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Երիտասարդ տարիքից մասնակցել է ծննդավայրի մշակութային և գեղարվեստական կյանքին։ Սովորել է Հայոց ազգային «Պողոսյան» դպրոցում, այնուհետև՝ Ամերիկյան քոլեջում։ Տասը տարեկանից զբաղվել է երաժշտությամբ՝ կոնտրապունկտ, հարմոնիա ֆուգա։ 15 տարեկանում եղել է Պողոսյան ազգային վարժարանի երաժշտության ուսուցիչ Աշոտ Պատմագրյան աշակերտը, որի բացակայության օրոք ինքն է ստանձնել երգչախմբի տարեվերջյան հանդիսությունների ղեկավարությունը[3]։

1948 թվականին Կարպիս Ափրիկյանը հիմնել է «Համազգային» խառը երգչախումբը, որի հետ մի շարք համերգներ է ունեցել Ալեքսանդրիայում և Կահիրեում։ Կարպիս Ափրիկյանին տրամադրվել է կրթաթոշակ՝ Եվրոպայում իր ուսուցումն ավարտելու համար։

1953 թվականին Կարպիս Ափրիկյանը մեկել է Փարիզ, որտեղ կատարել է կոմպոզիտորական և դիրիժորական աշխատանքեր։ Փարիզի Սիփան-Կոմիտաս հայկական երգչախմբի դիրիժոր և կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշյանի մահից հետո ղեկավարել է երգչախումբը։ «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի հետ մասնակցել է մի շարք փառատոների և Հոգևոր երաժշտության 3-րդ միջազգային կոնգրեսին[4]։ Համերգներով հանդես է եկել Բրյուսելում, Ժնևում, Բազելում, Ցյուրիխում, Մյունխենում, Ամստերդամում, Վենետիկում։

Նրա ամենահայտնի ստեղծագործություններից «Սասունի Դավթի ծնունդ» ստեղծագործությունը երկու երգչախմբի և նվագախմբի համար առաջին անգամ հնչել է 1994 թվականին Փարիզում, Սորբոնի Մեծ Ամֆիթատրում։ Նույն ստեղծագործությունը 2001 թվականին Կարպիս Ափրիկյանը բեմադրել է Քվեբեկ նահանգի Մոնրեալի Աստվածամոր տաճարում։ 2007 թվականին նույն օրատորիայով է բացվել Հոգևոր երաժշտության 12-րդ փառատոնը՝ Մարսելի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։

1991 թվականին Հայաստանի իշխանությունների հրավերով առաջին անգամ եղել է Հայաստանում, որտեղ կատարել է սփյուռքահայ երաժիշտների ստեղծագործություններից։

Հայ մշակույթի, արվեստի, բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար Կարպիս Ափրիկյանին 2009 թվականին շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ, իսկ 2021 թվականին՝ Ֆրանսիայի բարձրագույն տիտղոս՝ «Արվեստի և գրականության կոմանդորի» («ֆր.՝ Commandeur de l’Ordre des Arts et des Lettres») պետական շքանշան[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-hiver-2021
  2. «Ծնվել է ֆրանսահայ կոմպոզիտոր, խմբավար, Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանը». nt.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. «Փա­րիզի Հայ Մշա­կույթի տանը տեղադրվեց հու­շա­տախ­տակ՝ Կար­պիս Ափ­րի­կեանի՝ Սի­փան-Կո­միտաս երգչա­խմբի 50 ամյա խմբա­վարու­թյան տարելիցի կապակցությամբ». nt.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 3 (օգնություն)
  4. «Մաէսթրօ Կարպիս Աֆրիկեան երաժշտահանն ու խմբավարը».
  5. «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանի մեծարման երեկո

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]