Կարդաշի (գյուղ, Պուտիվիլի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կարդաշի
ուկրաիներեն՝ Кардаші
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՄարզՍումիի մարզ
ՇրջանՊուտիվիլի շրջան
ԲԾՄ165 մետր
Խոսվող լեզուներՈւկրաիներեն
Բնակչություն89[1] մարդ (2001)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ5442
Փոստային դասիչ41503
Ավտոմոբիլային կոդBM / 19
ՈՒՎՏԿՕԴ5923883809
Կարդաշի (գյուղ, Պուտիվիլի շրջան) (Ուկրաինա)##
Կարդաշի (գյուղ, Պուտիվիլի շրջան) (Ուկրաինա)
Կարդաշի (գյուղ, Պուտիվիլի շրջան) (Սումիի մարզ)##
Կարդաշի (գյուղ, Պուտիվիլի շրջան) (Սումիի մարզ)

Կարդաշի (ուկրաիներեն՝ Кардаші), գյուղ Ուկրաինայի Սումիի մարզի Պուտիվիլի շրջանում։

2001 թվականի տվյալներով Կարդաշի գյուղում բնակվել է 89 մարդ։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարդաշի գյուղը գտնվում է Սեյմ գետի աջ ափից 3,5 կմ հեռավորության վրա։ 1,5 կմ հեռավորության վրա գտնվում են Զոզուլինո և Չեռնոբրովկինո գյուղերը, 4,5 կմ հեռավորության վրա՝ Պուտիվլ քաղաքը։ Անտառային տարածքը հարում է Սպադշչանսկի անտառին։

Ծագում և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի տարածքում կա Կարդաշի անունով 3 բնակավայր։ Թաթարերենից «կարդաշը» թարգմանվում է որպես հարազատ, եղբայր, փոխաբերական իմաստով՝ ընկեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարդաշի գյուղը հիմնադրվել է 16-րդ դարի երկրորդ կեսին։ 1918 թվականի հունվարին գյուղում հաստատվել է խորհրդային իշխանություն։ 1941-1942 թվականներին գյուղացիները սննդով օգնել են Սիդոր Կովպակի Պուտիվլի պարտիզանական ջոկատի մարտիկներին։ Բացի այդ, նրանք հետախուզական տվյալներ են փոխանցել ժողովրդի վրիժառուներին։ Հայրենական մեծ պատերազմի ճակատներում կռվել են 290 գյուղացիներ, որոնցից 103-ը զոհվել են հերոսական մահով, 160-ը արժանացել պետական պարգևների[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ուկրաինայի բնակչության քանակական տեղեկություններ» ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին. (ուկր.)
  2. «История городов и сел». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]