Կամֆորայի ծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամֆորայի ծառ
Կամֆորայի ծառ Ճապոնիայում, մոտ 1000 տարեկան
Կամֆորայի ծառ Ճապոնիայում,
մոտ 1000 տարեկան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Մագնոլիդներ
Կարգ Դափնիներ
Ընտանիք Դափնազգիներ
Ցեղ Cinnamomum
Տեսակ Cinnamomum camphora
Լատիներեն անվանում
Cinnamomum camphora

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 18175
NCBI 13429
EOL 596902

Կամֆորայի ծառ (լատ.՝ Cinnamómum cámphora), դափնազգիների ընտանիքի մշտադալար ծառ։

Նկարագրությունը[խմբագրել]

Բարձրությունը՝ 20—50 մ է, բնի տրամագիծը հասնում է մինչև 5մ։ Տերևները՝ հաստակեղև, բուրավետ, ծաղիկները՝ մանր, սպիտակավուն։
Պտուղները գնդաձև են, մուգ կապույտ։ Բույսի բոլոր մասերը պարունակում են եթերային (կամֆորայի) յուղ և օքսիդացման հետևանքով դրանից ստացվող կամֆորա։

Պտուղները

Կամֆորայի ծառի բնափայտը միջատներից չի վնասվում։

Տարածվածությունը[խմբագրել]

Աճում է Չինաստանի հարավում, Հարավային Ճապոնիայում, Կորեայի Չեժուդո կղզում։
Մշակվում է նաև Ռուսաստանի Դաշնությունում՝ Սև ծովի կովկասյան ափերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png