Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 29, 2012 թ.
- Հայաստանի առաջին տպարանը հիմնել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցին 1771-ին Վաղարշապատում:
- ԱՄՆ-ն 1949-ից ի վեր Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի ունեցել մինչև 1979թ.:
- Հայոց ցեղասպանության թանգարանը Երևանում բացվել է 1995թ. Մեծ եղեռնի 80-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ:
- Իրանի Թավրիզ քաղաքում երկու փողոց կրում են Հայաստան անունը:
- Մաթեմատիկայի հայերեն առաջին տպագիր գիրքը համարվում է 1675-ի «Արհեստ համարողության»-ը:
- Պեկինը Չինաստանի մայրաքաղաքն է դեռևս 1407-ից Յանգ-լո կայսեր հրամանով:
- 66 դետեկտիվ վեպերի հեղինակ է Ագաթա Քրիստին, նրա գրքերը վաճառվել են ավելի քան 130 միլիոն օրինակով:
- Վինսենթ վան Գոգն իր կյաքնի ընթացքում միայն մեկ ստեղծագործություն է վաճառել: