Կալուգայի կերպարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալուգայի կերպարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ, թանգարանի շենք, թանգարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿալուգա
Հիմնադրվել էնոյեմբերի 9, 1917[1]
Այցելուներ15 000 մարդ (2018)[1]
Կայքkmii.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Կալուգայի կերպարվեստի թանգարան, արվեստի թանգարան Կալուգայում։ Հիմնադրվել է 1918 թվականին։ Թանգարանի գլխավոր շենքը Ռուսաստանի ժողովուրդների դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ է և պահպանվում է պետության կողմից[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն հիմնված է բնիկ կալուգացի բժիշկ Նիկանոր Իվանովիչ Վասիլևի (1832-1917) մասնավոր հավաքածուի աշխատանքների վրա։ Թանգարանը բացվել է 1918 թվականի հունիսի 12-ին նրա տանը (ներկայիս հասցեն՝ Ձերժինսկի 81)։

1924 թվականին արվեստի թանգարանը Կալուգայի մնացած թանգարանների հետ միասին վերափոխվել է այսպես կոչված Կալուգայի միացյալ թանգարանի բաժանմունքի։ 1921-1935 թվականներին թանգարանի ղեկավարն է եղել նկարիչ, Կայսերական արվեստների ակադեմիայի շրջանավարտ՝ Վսևոլոդ Նիկոլաևիչ Լևանդովսկին (1884-1935)։ Կալուգայի նահանգի դաստակերտներից նրա փրկած արվեստի գանձերը հարստացրել են մարզային գավառագիտական և արվեստի թանգարանների հավաքածուները։ 1926 թվականին նրա մասնակցությամբ թանգարանում կազմակերպվել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի մասնաճյուղը, կազմակերպվել են Կալուգայի նկարիչների կանոնավոր ցուցահանդեսներ, գործել է գեղարվեստական ստուդիա։

1937-1960 թվականներին թանգարանը ղեկավարել է թանգարանի պատմության մեջ առաջին արվեստաբան Մ. Մ. Դնեպրովսկին։ 1939 թվականին գեղարվեստական բաժինը նորից վերափոխվել է՝ դառնալով Կալուգայի քաղաքային գեղարվեստական թանգարան, ընդգրկվելով Արվեստի գործերով կոմիտեի համակարգում։    

Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ Կալուգայի օկուպացիայի ժամանակ, թանգարանի հավաքածուները պատրաստվել են Գերմանիա ուղարկելու համար։ Զգալի թվով աշխատանքներ կորել են, սակայն ժամանակ չեն ունեցել ամբողջությամբ հեռացնել հավաքածուները։ Թանգարանի աշխատակից Ն. Մ. Մասլովին հաջողվել է թաքցնել արվեստի գործերով արկղերը՝ այդպիսով պահպանելով հավաքածուի մի մասը։ Որոշ իրեր հետագայում  հայտնաբերվել և վերադարձվել են թանգարան։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ Կալուգայի օկուպացիայի ժամանակ, 1944 թվականի աշնանը թանգարանը վերաբացվել է այցելուների համար։ Ֆոնդերը սկսել են համալրվել նոր ցուցանմուշներով։ 1944 թվականից թանգարանը կոչվել է Կալուգայի գեղարվեստի մարզային թանգարան։

1969 թվականին թանգարանին է փոխանցվել Բիլիբին-Չիստոկլետովների քաղաքային դաստակերտի գլխավոր շենքը, որը 19-րդ դարի սկզբի ճարտարապետական հուշարձան է և համարվում է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ։ Ներկայումս թանգարանը զբաղեցնում է քաղաքային դաստակերտի գրեթե ողջ համալիրը։ 1989 թվականից մինչև 1997 թվականը թանգարանի շենքում իրականացվել է ռեստավրացիա։ 1997 թվականի հունիսի 26-ին թանգարանը բացել է նորացված ցուցադրություն այցելուների համար։ 2014 թվականի հուլիսի 17-ին, միավորվելով «Օբրազ» մարզային արվեստի պատկերասրահին, թանգարանը ստացել է իր ներկայիս անվանումը՝ Կալուգայի կերպարվեստի թանգարան։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուի հիմքում ընկած է Ն. Ի. Վասիլևի հավաքածուի  ստեղծագործությունները, որոնք նա 1905 թվականին կտակել է քաղաքին ՝ 77 նկար, 11 քանդակ և 3 ճենապակյա իր։ Թանգարանի բացումից արդեն մեկ տարի անց՝ 1919 թվականին, ցուցանմուշների թիվը մի քանի անգամ ավելացել է շնորհիվ Կալուգայի նահանգի Տարուսա, Մեշչովսկի, Կոզելսկի ուեզդների կալվածքներից վերցված արվեստի գործերի։ Որակի և քանակի առումով ամենակարևորը Գորչակով  իշխանների հավաքածուն է եղել Տարուսսկի ուեզդի Բարիատինո կալվածքից (15-րդ դարի վերջի - 16-րդ դարի սկզբի անհայտ իտալացի նկարչի «Մադոննան կարմրակատարիկով», Բ. Պ. Օմմեգանկի «Ոչխարներ», Աբրահամ վան Բեյերենի «Մրգեր» փորագրանկարների և գծանկարների եզակի հավաքածու)։ Ի. Բ. Լամպիի ընտանեկան դիմանկարները և Կ. Վ. Բարդուի կտավային դիմանկարների շարքը ստացվել են Ժելեզնիկի Դելյանովի կալվածքից, Նիկոլայ Յարոշենկոյի ստեղծագործությունների հրաշալի հավաքածուն ստացվել է Ստեպանովսկոյե կալվածքից (Պավլիշչև Բոր) (այդ թվում «Ուսանողուհին» հայտնի նկարը, որը սկանդալ առաջացրեց պերեդվիժնիկների 11-րդ ցուցահանդեսում), Նիկոլայ Էլլերտի «Ամպամած օր» բնանկարը։ Հավաքածուի հետագա համալրումն իրականացվել է Էրմիտաժից, Տրետյակովյան պատկերասրահից, Պետական թանգարանային ֆոնդից և մասնավոր անձանց հավաքածուներից ստեղծագործություններ փոխանցելով։ Հավաքածուն ներառում է ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ մշակույթի նախարարությունների կողմից նվիրաբերված աշխատանքներ, ինչպես նաև գնումներ մարզային և անհատական ցուցահանդեսներից։

Ներկայումս թանգարանում պահվում են գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի և դեկորատիվ արվեստի ավելի քան 10000 գործեր, որոնցից ավելի քան 200-ը ներկայացված են մշտական ցուցադրություններում։

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարուսայի պատկերասրահ (ք․ Տարուսա, Լենինի փողոց 1ա),
  • Ուլյանովսկի արվեստի պատկերասրահ (գյուղ Ուլյանովո, Լապշովա փողոց 8),
  • Խվաստովիչի արվեստի պատկերասրահ (գյուղ Խվաստովիչ, Լենինի փողոց 28),
  • Մոսալսկի  պատկերասրահ (ք․Մոսալսկ, Խորհրդային  փողոց 14),
  • Տեղեկատվական, կրթական և ցուցահանդեսային կենտրոն (ք․Կալուգա, Լենինի փողոց 103)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пуцко В. Г Калужский музей изобразительных искусств. (к 100-летию музея). — Калуга: Фридгельм, 2018. — 632 с. — 1000 экз. — ISBN 978-5-905756-48-1
  • Обухов В. М Калужский областной художественный музей. — М.: Белый город, 2005. — 63 с. — (Сокровища русского искусства). — ISBN 5-7793-0917-5
  • Калужский областной художественный музей (к 90-летию музея) / сост. С. И. Личенко. — Калуга: Фридгельм, 2008. — 332 с. — ISBN 978-5-902387-52-7
  • Калужский областной художественный музей (Каталог экспозиции отделов русского, советского и западноевропейского искусства) / сост.: М. М. Днепровский и Л. Б. Попова. — Л.: Художник РСФСР, 1959. — 71 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.museum.ru/M1472
  2. «Постановление Совета Министров РСФСР «О дальнейшем улучшении дела охраны памятников культуры в РСФСР» № 1327 от 30.08.1960». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալուգայի կերպարվեստի թանգարան» հոդվածին։