Խանձաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խանձաձոր
39°29′49″ հս. լ. 46°52′42″ ավ. ե. / 39.496944° հս. լ. 46.878333° աե. ե.
Երկիր ԼՂՀ ԼՂՀ
Շրջան Հադրութի
Բարձր. ծովի մակ-ից 1356 մ
Բնակչություն 137[1] մարդ (2005)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Խանձաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Խանձաձոր, գյուղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում[2]։ Տեղակայված է Ձիարաթ լեռան հյուսիս-արևելյան ստորոտին։

Պատմություն[խմբագրել]

Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցը վկայում է՝

Aquote1.png Հիմնուած է Ծամ-ձոր գիւղին արևմտեան կողմում. բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն բէկական. տեղական բերքերն միևնոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս։

Ծուխ 57, ար. 287, իգ. 222.[3]

Aquote2.png


Արցախյան պատերազմ[խմբագրել]

«Օղակ» գործողության ժամանակ գյուղի բնակչությունը ամբողջապես տեղահանման է ենթարկվել Հայաստան Ադրբեջանի ՕՄՕՆ-ի և խորհրդային բանակի կողմից, առաջին անգամ 1991 թվականի մայիսի 13-ից 16-ը, բնակիչների մի մասը կրկին վերադարձել է գյուղ, սակայն 1991 թվականի հունիսի 3-ից 4-ը նորից տեղահանման է ենթակրվել[4]։

Պատերազմից հետո[խմբագրել]

Ներկայիս գյուղը վերահիմնվել է նախկին գյուղի հարևանությամբ, քանի որ պատերազմի ժամանակ գյուղն ամբողջովին ավերվել է։

Տնտեսություն[խմբագրել]

Անասնապահությունից բացի, գյուղացիների մեծ մասը զբաղվում է մեղվաբուծությամբ։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. De Facto and De Jure Population by Administrative Territorial Distribution and Sex - стр. 13
  2. Տվյալ բնակավայրաը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) տարածքում: Դե ֆակտո տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչված պետություն է, որի տարածքի մի մասը (Մարտակերտի և Մարտունու շրջանների արևելյան մասը) օկուպացված է Ադրբեջանի կողմից:
  3. «Արցախ», Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Բագու, 1895, էջ 401
  4. 1991 թվականի հունիսի սկզբին ԼՂԻՄ-ի և հարակից շրջանների հայաբնակ գյուղերի դեպորտացիա