Սարինշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սարինշեն
ադրբ.՝ Şahyeri
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
Այլ անվանումներՇահյերի
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն28 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Սարինշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Սարինշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Սարինշեն, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Մտնում է Ծամձոր համայնքի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում գյուղը անվանել են Սարի շեն, Շաղախ։ 1995 թվականին վերանվանվել է Սարինշեն։ Գյուղը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան Դիզափայտի լեռների արևելյան լանջի բլրապատ մասում, Ջիլանի սարի լեռնաճյուղերի լանջերի հարթավայրային մասում, Ծամձորի հյուսիս–արևմտյան կողմում, Քարագլուխ–Ձորագյուղի հարևանությամբ, Հադրութ քաղաքից 6 կմ դեպի հարավ–արևմուտք։ Ըստ Մակար եպիսկիպոս Բարխուդարյանցի՝ գյուղի Շաղախ անվանումը կապված է մի ավանդազրույցի հետ․

Սուրբ Շաղախն նահատակուելու ժամանակ փախչում է, բայց փախչելիս՝ անօրէններն կտրում են մի ձեռն, որ մնում է այս տեղ, յետոյ կտուած ձեռնին վերայ շինում են մատուռ։ Բայց որովհետև արնաշաղախ է լինում նահատակուելիս, այս պատճառաւ կոչում է Շաղախ–շաղախուած արիւնով

Գյուղում գործել են տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։

Պատմամշակութային կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում և գյուղի հարակից տարածքներում պահպանվել են գյուղի մեջ՝ 19–րդ դարի «սբ․Աստվածածին» եկեղեցին, 17–րդ դարի սբ․«Աստվածածին» խաչքարը, 19–րդ դարի «Վերին» աղբյուրը, գյուղից 1,2 կմ հեռավորության վրա «Շահկախ» հանդամասում՝ 1865 թ․ «Շահկախ» եկեղեցին, 17–րդ դարի «Շահկախ» եկեղեցին, 17–րդ դարի Շահկախ խաչքարը, 17– 19–րդ դարերի «Շահկախ» սրբատեղին, 1875 թ․ «Ուխտավորների տունը», Ծամձոր գյուղի հյուսիսային կողմում՝ 13–րդ դարի «Հանդի ձեռք» կամ «Շաղախ» մատուռը, 19–րդ դարի տապանաքարերը, 19–20–րդ դարերի «Շաղախ» գերեզմանոցը, «Սարի» բերդը, 17–րդ դարի Շաղախ գյուղատեղի մնացորդները[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարինշեն գյուղի բնակիչների նախնիները հիմնականում եկել են Պարսկահայաստանի Ղարադաղ գավառի տարբեր բնակավայրներից։ 2005 թվականի մարդահամարի տվյալներով գյուղի բնակիչների թիվը հասավ 27–ի։ 2015 թվականին Սարինշեն գյուղում բնակվում է 15 մարդ, կա 6 տնտեսություն[3]։ 1988–1989 թթ․ գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ, որը մասնակցել է տարբեր գյուղերի, շրջանների և բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական պայքարներին։ Ինչպես նաև գյուղի բնակիչները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին։ Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 39 32 14

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[5][6][7]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 193–194.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 120.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  7. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված