Պլեթանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Պլեթանց
ադրբ.՝ Bulutan
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
ՂեկավարԱնգին Ծատրյան
Այլ անվանումներԲուլութան
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն58 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Պլեթանց (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Պլեթանց (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Պլեթանց, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 94 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում՝ Հադրութի շրջանում՝ նախկին Դիզակ գավառում։ Պլեթանց գյուղը տեղաբաշխված է Հադրութ քաղաքից 8 կմ դեպի հյուսիսարևելք՝ Ղարաբաղյան լեռնաշղթայի արևելյան լեռնաճյուղերի վերջավորության հարթավայրերի մասում[2]։

Համայնքը լեռնային է, ունի 919,44 հա տարածք, որից 598,19 հա գյուղատնտեսական նշանակություն, 270,49 հա անտառային հողեր։ Պլեթանց համայնքի կազմի մեջ ընդգրկված է Ծաղկավանք գյուղը։ Ծաղկավանք գյուղում բնակվում է 4 մարդ, կա 2 տնտեսություն։

Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` Պլեթանց գյուղի տարածքում «Շենին» և «Իսայի», իսկ Ծաղկավանք գյուղի տարածքում՝ «Շենին» աղբյուրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գոյություն ունի առնվազն 16-րդ դարից։ Գյուղում պահպանվել են 16-18-րդ դարերի գերեզմանոցի մնացորդներ, վերոհիշյալ ժամանակաշրջանից մնացած խաչքարերի բեկորներ[2]։

Պլեթանցում 1651 թվականին կառուցվել է Սբ. Ստեփանոս եկեղեցին։

Գրավոր աղբյուրներում Պլեթանցի պատմության մասին քիչ տվայլներ են պահպանվել։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին գյուղը անվանել է նաև Պլըթան, իսկ խորհրդային տարիներին նաև Բլութան։ 1930 թվականին երբ Արցախում հաստատվեց խորհրդային կարգեր, գյուղում կոլտնտեսություն կազմակերպվեց։ 1998 թվականին հողերի սեփականաշնորհումից հետո գյուղի բնակիչները դարձել են մասնավոր տնտեսատերեր[2]։

Հայրենական մեծ պատերազմի գյուղից մասնակցել է 90 մարդ, զոհվել է 45-ը։ Նրանց հիշատակին հուշարձան է կառուցվել։

Գյուղը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատագրական պայքարի տարիներին գյուղը ծանր զրկանքների շրջան ապրեց։ Հարևան ադրբեջանակաբնակ գյուղերի զինյալներին դիմակայելու նպատակով 1989-1990 թվականներին գյուղում ինքնապաշտպանական ջոկատ էր ստեղծվել, որը 1991-1994 թվականներին պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի զորամասերի կազմում մասնակցել է ԱՀ պաշտպանություն համար մղված մարտերին[2]։

1991 թվականին դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել էր մի քանի ժամով մտնել գյուղ թալանել և հրդեհի մատնել այն։ Հադրութից օգնական ուժեր գալուց հետո բնակավայրը նորից ազատագրվել է։ Գյուղի վերաշինման գործընթացը սկսվել է պատերազմի ավարտից հետո, սակայն բնակչության մի մասն այդպես էլ չվերադարձավ հարազատ օջախ[2]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլեթանց համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 28 մարդ, կա 12 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 66 69 68

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ (Բլութան) Սբ. Ստեփանոս եկեղեցի (1651 թ.), գերեզմանոց (17-19-րդ դարեր), խաչքար (17-րդ դար), ջրաղաց (19-րդ դար)։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին Պլեթանցում գործում էր ութամյա դպրոց։ Վերոհիշյալ դպրոցի շրջանավարտ է ԱրՊՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Սարգսյանը։

Հետպատերազմային տարիներին աշակերտների համապատասխան թվաքանակի բացակայության պայմաններում գյուղի դպրոցը փակվել է[2]։

2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան և բուժկետ[7]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 234–235.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  7. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 129.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)