Արաքսավան (Հադրութի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արաքսավան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն35 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արաքսավան (Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Արաքսավան (Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Արաքսավան, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Մտնում էր Առաջամուղ համայնքի մեջ։ Առաջամուղ գյուղից գտնվում է 11 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքսավանը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում՝ Հադրութի շրջանում՝ նախկին Դիզակ գավառում։ Բնակավայրը գտնվում է Արաքսի ձախափնյակում՝ Առաջամուղ գյուղից 11 կմ հեռավորության վրա[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքսավանի տարածքում նախկին բնակավայրի հետքեր անգամ չեն մնացել։

Ազատագրված տարածքների վերաբնակեցման քաղաքականության շրջաներում 2015 թվականին ԱՀ կառավարությունը Արաքսի ափամերձ տարածքում լայնածավալ ներդրումային ծրագիր է իրագործում։ Արդյունքում ստեղծվել է նոր բնակավայր և անվանակոչվել Արաքսավան[2]։

Վերաբնակչի կարգավիճակով Արաքսավան է տեղափոխվել ՀՀ Վայոց ձորի մարզի և ԱՀ Հադրութի շրջանի բնակավայրերից մի քանի ընտանիքներ։

Գյուղում կառուցվել է գյուղատնտեսական մթերքների վերամշակման գործարան, որը նոր հեռանկարներ է նախագծել վերաբնակների զբաղվածության հնարավորություն ստեղծելու համար[2]։

Սահմանին մոտ գտնվող գոտիներում եղած բնակավայրերի շատացումն ու նորերի կառուցումը ԱՀ անվտանգության ապահովման պարտականությունն է։ 2016 թվականի ապրիլյան պատերազմը կրկին հաստատեց ռազմավարական այդ քայլերի կարևորությունը։ Անվտանգության գոտի հանդիսացող օղակներից մեկն էլ Արաքսավանն է[2]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Արաքսավան գյուղում բնակվում էր 35 մարդ, կար 12 տնտեսություն[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 263.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  6. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 111.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)