Լորնա Սիմփսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորնա Սիմփսոն
Ծնվել էօգոստոսի 13, 1960(1960-08-13)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Կերպարվեստի դպրոց և Արվեստի և դիզայնի ավագ դպրոց
Մասնագիտությունլուսանկարիչ, նկարիչ-փորագրող, վիդեոնկարիչ, գծանկարիչ, ինստալյացիոն արտիստ և կինեմատոգրաֆ
Ոճժամանակակից արվեստ և ֆեմինիստական արվեստ
Ժանրկոնցեպտուալիզմ
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքlsimpsonstudio.com
 Lorna Simpson Վիքիպահեստում

Լորնա Սիմփսոն (անգլ.՝ Lorna Simpson, օգոստոսի 13, 1960(1960-08-13)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի լուսանկարիչ և մուլտիմեդիա նկարիչ, որը ճանաչում է ստացել 1980-1990 թվականներին այնպիսի ստեղծագործությունների շնորհիվ, ինչպիսիք են «Guarded Conditions»-ը և «Square Deal»-ը[5]։ Սիմփսոնի աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ ցուցահանդեսներում ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով։ Նկարչուհու օգտագործած առավել հայտնի ձևերից են ֆոտոտեքստային ինստալյացիաները, ֆոտոկոլաժները և ֆիլմերը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորնա Սիմփսոնը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 13-ին Բրուքլինում (Նյու Յորք)[5]։ Լորնայի ճամայկա-կուբայական ծագում ունեցող հայրը և աֆրոամերիկուհի մայրը[6] քաղաք են տեղափոխվել Միջին Արևմուտքից[7]։ Նյու Յորքում ապագա նկարչուհին մշտապես այցելել է թատրոններ, թանգարաններ, համերգներ և պարային շոուներ[8]։ Սիմփսոնը սովորել է Արվեստի և դիզայնի ավագ դպրոցում, ամռանը մասնակցել է Չիկագոյի արվեստի ինստիտուտի դասընթացներին, երբ հյուր է գնացել տատիկին[7]։

Գեղարվեստական կրթությունը ստացել է Նյու Յորքի կերպարվեստի դպրոցում, որն ավարտել է 1983 թվականին՝ «Լուսանկարչություն» մասնագիտության գեղարվեստի բակալավրի աստիճանով[9]։ Ստաժավորումը անցկացրել է Հարլեմի Թանգարան-ստուդիայում, որտեղ ծանոթացել է այդ թանգարանի նկարիչներից մեկի՝ Դեյվիդ Հեմոնսի ստեղծագործությանը[6]։ Բարձրագույն կրթություն ստանալով՝ մեկնել է Եվրոպա և Աֆրիկա վավերագրական լուսանկարչության հմտությունների զարգացման նպատակով, որ ժանրում կատարվել են նրա առաջին աշխատանքները։ Ճանապարհորդությունների ժամանակ զգացել է, որ հանդիսատեսին գրավելու համար պետք է դուրս գա լուսանկարների սահմաններից։ Հետագայում աշխատել է որպես գրաֆիկական դիզայներ[7]։

Սիմփսոնը 1985 թվականին՝ Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում գեղարվեստի մագիստրոսի աստիճան ստանալուց հետո[9], շարունակել է ընդլայնել իր ստեղծագործական հետաքրքրությունները։ Սան Դիեգոյում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները ընկած էին լուսանկարչության և կոնցեպտուալ արվեստի միջև։ Նրա ուսուցիչներն են եղել կոնցեպտուալիստ Ալլան Կապրոուն, փերֆորմանսի հեղինակներ Էլեոնոր Անտինը, ռեժիսորներ Բաբեթ Մանգոլտեն, Ժան Պիեռ Գորինը և բանաստեղծ Դավիդ Անտինը[10]։ Այդ ժամանակ Սիմփսոնը գտել է իր բնորոշ ոճը՝ «ֆոտո տեքստ»-ը։ Սիմփսոնը գրաֆիկական տեքստ է ավելացրել ստուդիական լուսանկարներին՝ ստեղծագործություն ներմուծելով բոլորովին նոր կոնցեպտուալ իմաստ։ Այս աշխատանքները, որպես կանոն, կապված էին ամերիկյան մշակույթում աֆրոամերիկացի կանանց ընդունման հետ[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական և 1990-ական թվականների ընթացքում Սիմփսոնը մի քանի անհատական ցուցահանդեսներ է անցկացրել ողջ Միացյալ Նահանգներում, և նրա անունը դարձել է ֆոտոտեքստային աշխատանքի հոմանիշը։ Իր վաղ աշխատանքներում փորձել է աֆրոամերիկացի կանանց պատկերել այնպես, որ դա նվաստացուցիչ կամ իրական պատկերում չլինի[11]։ Նրա աշխատանքի վրա ազդեցություն են ունեցել այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Դեյվիդ Համոնսը, Ադրիան Փայփերը և Ֆելիքս-Գոնսալեքս Տորեսը, ինչպես նաև գրողներ Իսմայել Ռիդը, Լենգսթոն Հյուզը, Նտոզակե Շենգը, Էլիս Ուոկերը և Թոնի Մորիսոնը։ 1985 թվականին Սիմփսոնը ստացել է Արվեստի ազգային կրթաթոշակ, իսկ 1990 թվականին դարձել է Վենետիկի բիենալեին մասնակցած առաջին աֆրոամերիկուհին[12]։ Նաև առաջին աֆրոամերիկացին է, որը Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում անցկացրել է Projects 23 անհատական ցուցահանդեսը։ 1990 թվականին Սիմփսոնը ցուցահանդեսներ է ունեցել մի քանի խոշոր թանգարաններում, այդ թվում՝ Դենվերի գեղարվեստի թանգարանում և Պորտլենդի գեղարվեստի թանգարանում։ Միևնույն ժամանակ, նրա աշխատանքները ներկայացվել են The Decade Show: Frameworks of Identity in the 1980s ցուցահանդեսում, որը կազմակերպել էին Իսպանիայի ժամանակակից արվեստի թանգարանը, Ժամանակակից արվեստի նոր թանգարանը և Հարլեմի ստուդիայի թանգարանը։ Սիմփսոնը օգտագործել է մի շարք տեխնիկաներ, այդ թվում՝ 2D լուսանկարչություն, մետաքսագրություն մեծ թաղիքե վահանակների վրա, ինստալյացիա և վիդեոարտ, օրինակ՝ Call Waiting (1997):

1992 թվականի ավարտին Սիմփսոնն սկսել է աստիճանաբար հեռանալ ֆիգուրատիվիզմից և իր ուշադրությունը գրավել են ավելի լայն գեղագիտական խնդիրներ։ Նա պահպանել էր հետաքրքրությունը մարդկային մարմնի նկատմամբ, բայց փորձել է լուծել ստեղծագործական խնդիրները՝ առանց պատկեր կազմելու[13]։ 1997 թվականին Սիմփսոնը դրամաշնորհ է ստացել Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում գտնվող Wexner արվեստի կենտրոնից, որտեղ ցուցադրել է իր լուսանկարչական աշխատանքները։ 2000-ական թվականներին սկսել է տեսաֆիլմեր ստեղծել՝ դիտողների և քննադատների սպասելիքների պատճառով առաջացած ստեղծագործական ճգնաժամից խուսափելու համար։ 2001 թվականին Սիմփսոնը ստացել է Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի մրցանակը, իսկ 2007 թվականին նույն թանգարանում նրա աշխատանքները ներկայացվել են հետադարձ ցուցահանդեսում` նվիրված իր գործունեության 20-ամյակին[5][14]։ Տարիներ շարունակ Սիմփսոնի աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Ժամանակակից արվեստի նոր թանգարանում, Մայամիի Պերես արվեստի թանգարանում, Ուոլքեր արվեստի կենտրոնում, Մինեապոլիսի արվեստի ինստիտուտում, Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարանում[15], Ուիթնի ամերիկյան արվեստի թանգարանում, Հարլեմի ստուդիայում և Վենետիկի բիենալեում[16]։ Իր առաջին եվրոպական ռետրոսպեկտիվ ցուցադրությունը բացվել է 2013 թվականին Փարիզի «Ժյո-դե-պոմ» պատկերասրահում, այնուհետև կայացել է Գերմանիայում, Անգլիայում և Մանչեսթերում[17][18][19][20]։ Սիմփսոնի աշխատանքները կարելի է գտնել Կալիֆոռնիայի և Չիկագոյի պատկերասրահներում, իսկ ավելի հազվադեպ Նյու Յորքի պատկերասրահներում։ Նա այն քիչ աֆրոամերիկացիներից մեկն է, ում աշխատանքները ցուցադրվել են Քուինսի ճամայկայական արվեստի կենտրոնում, այնուհետև նաև` Սոհոյի պատկերասրահում[13]։

Արտաքին պատկերներ
Black America Again (ռեփեր Common-ի ալբոմի շապիկը)


Սիմփսոնի առաջին նկարները լայն հասարակությանը ներկայացվել են 2015 թվականին Վենետիկի 56-րդ բիենալեում, որից հետո ցուցադրվել են «Սալոն 94 Բոուերի»-ում[21][22]։

2016 թվականին Սիմփսոնը ստեղծել է ռեփեր Common-ի «Black America Again» ալբոմի շապիկը։ Նույն թվականին «In the Company of Women» գրքում մի հոդված ձոնված է եղել նրան։ «Վոգ» ամսագրի 2017 թվականի համարում Սիմփսոնը հրապարակել է տասնութ կնոջ դիմանկարների շարք` ներկայացնելով ստեղծագործական մասնագիտությունը։

2010-ական թվականների վերջին Լորնա Սիմփսոնն ընդլայնել է իր ստեղծագործականության սահմանները` ընդգրկելով նաև քանդակագործությունը[23]։ Երբ նրան հարցրել էին իր գործունեության մասին, նա պատասխանել է. «Ես միշտ անում էի ճիշտ այն, ինչ ցանկանում էի` անկախ նրանից, թե ինչ էր սպասվում առջևում։ Ես պարզապես հավատարիմ էի այս սկզբունքին, և արդյունքում ես ավելի երջանիկ դարձա։ Եվ ես չեմ կարող պատկերացնել, որպեսզի փորձեմ ինչ-որ կոնկրետ դիտողի դուրը գալ»[24]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմփսոնին 1980-ական թվականներին առաջին ճանաչումն են բերել լայնածավալ աշխատանքները, որոնք համատեղեւմ էին լուսանկարն ու տեքստը։ Դրանց թեման մարտահրավեր էր սեքսի, ինքնության, ցեղի, մշակույթի, պատմության և հիշողության վերաբերյալ ավանդական պատկերացումներին։ Առաջին հերթին Սիմփսոնը ձգտել է ճանաչել անհատական ինքնությունների և դրանց փոխկապակցվածության ստեղծագործության միջոցով։ Նա քաջ հայտնի է սևամորթ կանանց ինքնության վերաբերյալ իր աշխատանքով, թեև հետաքրքրված է նաև այլ ինքնություններով, ամերիկյան ինքնությամբ, ունիվերսալ կերպարներով և ունիվերսալությամբ[25]։ Սիմփսոնը երկիմաստություն է ավելացնում նաև իր գործին՝ թողնելով «խնդիրներ և հակասություններ, այնպես որ դիտողի ոչ բոլոր հարցերն են պատասխան ստանում»[26]։ Սիմփսոնի ստեղծագործությունների երկիմաստությունը հաճախ թույլ է տալիս հանդիսատեսին խորհել, ընկղմվել ստեղծագործության մեջ և բացահայտել լուրջ հարցեր, որոնք բարձրացնում է աշխատանքը։ Դրական է գնահատվում աշխատանքների հայեցակարգային բարդությունն ու սոցիալական ճշգրտությունը[27], ինչպես նաև քաղաքական հարցերի նկատմամբ ուշադրության գրավումը։ Սիմփսոնը, օգտագործելով կոնցեպտուալիզմի մեթոդները, հետազոտում է, թե ինչպես է մարդու կողմից աշխարհի իմացությունը կազմակերպված[28]։ Պատկերների կրկնությունը «մինիմալիստական լուսանկարներում»[29] և տեքստում ստեղծում է «տեքստի և պատկերի փոխազդեցություններ», որոնք «ապավինում են կրկնությանը՝ պարզելու ռասայականության տարբերությունը»[30]։ Հենվելով այդ սկզբունքների վրա՝ նկարչուհին ստեղծել է թաղիքի վրա տպագրված մեծածավալ լուսանկարներ, որոնք ցուցադրել են հանրային, բայց աննկատ սեռական կապերը։ Սիմփսոնը փորձեր է կատարել վիդեոարտի ոլորտում, որտեղ նրա ուշադրությունը գրավել է կառուցվածքային հաջորդականությունը[15][25]։ Առաջին աշխատանքը եղել է Call Waiting-ը։

Լուսանկարչական տեքստային աշխատանքներում ցուցադրվել են Սիմփսոնի 1989 թվականի Untitled (2 Necklines) սևամորթ կնոջ պարանոցի հատվածի երկու նույնական շրջանաձև լուսանկարներ։ Դրանց միջև ուղղահայաց շարքի սև ուղղանկյունների վրա սպիտակ տառերով գրված են հետևյալ բառերը․ ring, surround, lasso, noose, eye, areola, halo, cuffs, collar, loop։ Ամենաներքևում՝ կարմիր ֆոնի վրա, գրված է «feel the ground sliding from under you» (անգլ. թարգմանաբար՝ «զգա՝ ինչպես է հողը սահում ոտքերիդ տակից») արտահայտությունը, ինչը հստակ ակնարկում է լինչի դատաստանի մասին՝ չնայած, որ պատկերները մնում են անաղմուկ, ոչ առճակատող և էլեգանտ։

Նույն թվականին էլ Սիմփսոնն ստեղծել է Guarded Conditions աշխատանքը, որտեղ հավաքված են կնոջ լուսանկարներ՝ պոլարոիդով արված։ Յուրաքանչյուր նկարում կա միայն պատկերի մեկ հատված, որոնք միասին վերցրած կազմում են վեց կերպարների շարք։ Լուսանկարչի հայացքն ուղղված է թիկունքից, մինչդեռ մոդելի կեցվածքում վախ կա հնարավոր թշնամությունից, որը կարող է ենթադրվել սեռի և մաշկի գույնի պատճառով։ Լուսանկարների տակ գրված են խոցելիության զգացողությունն ուժեղացնող բառեր։ Կերպարանքի մասնատումը և սերիալիզացումը ոչնչացնում և հերքում է մարմնի ամբողջականությունն ու անհատականությունը։ Փորձելով հասկանալ աշխատանքը՝ դիտորդն առաջացնում է բախում սևամորթ կանանց պատմությունների հետ։ Շատ քննադատներ այս գործը կապում են ստրուկների աճուրդի հետ՝ որպես հիշեցում, որ սևամորթ «ստրկացած կանայք հանվել են մարդկային տառապանքների այն շրջանակից, որում նրանք սեռական և դրամական փոխանակման առարկաներ էին»։ Այս կանայք ստիպված էին կանգնել աճուրդի բլոկում և իրենց վաճառքի հանել։ Նրանք օբյեկտ, առարկա են դառնում, որոնք Սիմփսոնը հաճախ ներկայացնում է իր աշխատանքների կենտրոնում։

Չնայած Սիմփսոնի աշխատանքները հաճախ հիմնված են իր իսկ վերապրումների վրա, բայց երկար ժամանակ նա ինքնադիմանկարներ չի ստեղծել։ 2009 թվականին հայտնվել է 1957-2009 շարքը, որը ներառում էր 1957 թվականի «երիտասարդ աֆրոամերիկացի կանանց սև և սպիտակ լուսանկարներ փինապ ոճով», որոնք հակադրում էին ինքնադիմանկարներին, որոնցում Սիմփսոնը վերարտադրել էր ֆոնը և մոդելի դիրքը ներկայիս համատեքստում[31]։

Իր աշխատանքներում Սիմփսոնը հաճախ պատկերել է սևամորթ կանանց և պատկերներին տեքստ է ավելացրել, որպեսզի արտահայտի ժամանակակից հասարակության վերաբերմունքը ռասայական, էթնիկական և սեռային խնդիրների նկատմամբ։ Շատ աշխատանքներում մոդելների դեմքերը մգացված են, ինչի պատճառով դիտորդը չի ցանկանում նրանց նայել։ «Շրջված ֆիգուրներն» օգտագործվել են ոչ միայն «հայացքից հրաժարվելու» համար, այլև «պատկերված կնոջ անձնավորության ցանկացած ընկալումը մերժելու, ինչպես նաև դասակարգման փորձերը ոչնչացնելու և հուզական պրոյեկտման ոչնչացման համար, որոնք սովորաբար ուղեկցում են սևամորթ մարդու լուսանկարչական դիմանկարի ընկալումը»[32]։ Ենթադրվում է նաև, որ գործիչների այս նկարագրությունը «համապատասխանում էր 1980 թվականների և 1990 թվականների սերնդի լուսանկարչական պատկերացումն ընկալելու ձևին»[25]։ Գրաֆիկական տեքստի հետ համատեղ նույն դիմանկարի բազմակի օգտագործման միջոցով Սիմփսոնի «հակապատկերները» մեկնաբանվել են որպես սևամորթների մշակութային ասոցիացիաների գիտական դասակարգում[33]։

Սիմփսոնն իր աշխատանքներին ավելացրել է ձայնային տարրեր՝ ստեղծելով բազմաշերտություն և ընտրելով ստեղծագործության անհրաժեշտ երանգն ու տրամադրությունը։ Corridor տեսաինստալյացիայում, որտեղ մի կադրում համեմատվում են 1960 թվականից տանտիրուհին և 1860 թվականից սպասուհին, երաժշտությունն օգտագործվել է «երկու ժամանակահատվածների հետաքրքիր տեսողական միաձուլում» ստեղծելու համար[34]։ Երաժշտությունը երբեմն հանգստացնող է, երբեմն կտրուկ, վախեցնող և տագնապալի, ինչը հարաբերվում է պատումի հետ։ Լուսանկարներում և ֆիլմերում Սիմփսոնը հաճախ օգտագործել է անորոշ ավարտով պատումներ՝ ցանկանալով ենթադրություններ գրգռել։ Այդպես է արվել նաև Corridor-ի աշխատանքում, որտեղ «իրականում ոչինչ տեղի չի ունենում, դա պարզապես մի կին է առօրյա միջավայրում»։ Բայց դրսևորվող «տեքստուրան» սկսում է հանդիսատեսին պատմել այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, ստիպում է տալ «ի՞նչ է բացակայում նկարում» և «ի՞նչ է փորձում հաղորդել» հարցերը։ Այս բոլոր հարցերը սկսում են ստեղծել պայմաններ, «ժամանակային շրջանակներ» կամ «ժամանակաշրջաններ»՝ դրդելով հանդիսատեսին ստեղծել, պատկերացնել կամ հնարել պատմվածք և հասկանալ, որ «այդ մարդիկ ապրում են որոշակի քաղաքականապես կարևոր ժամանակաշրջանում»[35]։ Այնուհետև հանդիսատեսը կարող է վերաիմաստավորել այդ քաղաքական իրավիճակը՝ այն մեր օրեր տեղափոխելով, նա կարող է ասոցիացիաներ գտնել սեփական քաղաքական մթնոլորտի հետ։ Corridor-ի դեպքում, կանանց ամենօրյա կյանքը, մռայլ տրամադրությունը և մենակությունն ավելի շատ նմանություն ունեն, քան կարելի է ակնկալել։ Սիմփսոնը կրկին ուսումնասիրում է ինքնությունը և հաշվի է առնում անցյալն ու անցյալի ազդեցությունը ներկայի վրա։ Նա հետազոտում է ռասան և դասը, «ամերիկյան ինքնությունը և ռասայի կառուցվածքները»։

2009-2018 թվականներին Սիմփսոնը իր այդ ժամանակվա ամուսնու՝ Ջեյմս Կազեբերի հետ բաժանել է քառահարկ ընկերությունը․ շենքը Դեյվիդ Աջայեի առաջին ավարտված նախագիծն էր Միացյալ Նահանգներում[36]։ 2014 թվականին նա երեք շաբաթ անցկացրել է Փամելա Ջոյների կալվածքում՝ Կալիֆորնիա նահանգի Սոնոմա քաղաքում[7]։ 2018 թվականին տեղափոխվել է Նյու Յորքի նախկին ռազմածովային նավաշինարանի շրջանում գտնվող նոր ստուդիա[6][37]։

Նույն թվականին Սիմփսոնը հեռացել է «Salon 94» պատկերասրահից, որի հետ երկար ժամանակ համագործակցել է Hauser & Wirth պատկերասրահում[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ապրում և աշխատում է Բրուքլինում[38]։ 2007 թվականից 2018 թվականն ամուսնացած է եղել իր նկարիչ ընկերոջ՝ Ջեյմս Կազեբերի հետ[7]։ Նրանք ունեն դուստր՝ նկարիչ և բլոգեր Զորա Կազեբերը[39]։ Դստեր ինստագրամյան էջը հիմնականում մազերի խնամքի և բնական դիմահարդարման մասին է։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985՝ Արվեստի ազգային հիմնադրամի թոշակ (ԱՄՆ)[5]
  • 1987՝ «Workspace Grant», Ջամայկայի արվեստի կենտրոն[40]
  • 1989՝ «Artists Space»-ի տնօրենների միություն (Նյու Յորք)
  • 1990՝ Լուի Քոմֆորտ Թիֆանիի հիմնադրամի պարգև (Նյու Յորք)
  • 1994՝ Մրցանակ նշանավոր աշխատանքի համար, Արվեստի քոլեջների ասոցիացիա (Նյու Յորք)[41]
  • 1997՝ Վեքսների արվեստի կենտրոնի դրամաշնորհ (Կոլումբոս, Օհայո նահանգ)
  • 1998՝ 1998 թվականին Հյուգո Բոսի մրցանակի ֆինալիստ, Սոլոմոնա Գուգենհեյմի հիմնադրամ (Նյու Յորք)
  • 2001՝ Մրցանակ Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի Cartier-ի և Ոսկերչական իրերի ժամանակակից արվեստի հիմնադրամի կողմից (Նյու Յորք)
  • 2003՝ Դրամաշնորհ Քրիստիանա Ջոնսի հիմնադրամից, Քոլգեյթի համալսարան (Համիլթոն, Նյու Յորք նահանգ)
  • 2014՝ «Deutsche Börse Photography Prize»-ի ընտրված մրցանակ[42]
  • 2019՝ Փոլ Գեթի կրծքանշան (Բիրդ Մերիի և Էդ Ռուշոյնի հետ)[43]

Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • lll (Three Wishbones in a Wood Box) 1994։ Փայտե տուփ՝ կերամիկայից, ռետինից և բրոնզից պատրաստված երեք ոսկորներով, որոնք տեղադրված են երկու թաղիքե հիմքերի մեջ։ Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ[44]։
  • Back 1991։ 2 գունավոր polaroid պատկերներ և 3 պլաստմասե աղյուսակներ[45]։
  • Counting 1991։ Լուսափորագրանկար և դրոշմ։ Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ[46] :
  • Five Day Forecast 1991։ 5 լուսանկարներ, ժելատինի արծաթե լուսանկարչական տպագրություն թղթի վրա, 15 փորագրական աղյուսակ։ Թեյթ Մոդեռն, Լոնդոն[47]։
  • Untitled (What should fit here...) 1993։ Լուսափորագրանկար, տպագրություն, ակվարել։ Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ[48]։
  • The Waterbearer 1996։ Արծաթե տպագրություն[41]։
  • Wigs (Portfolio) 1994։ Թաղիքի վրա 21 վիմագրերի, 17 տեքստային ցուցանակների վիմագրական պորտֆելիո։ Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)[49]։
  • Gestures/Reenactments 1985։ Սպիտակ հագուստով սևամորթ տղամարդու 6 լուսանկար՝ մակագրություններով[31]։

Ընտրյալ անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lorna Simpson: Projects 23, Museum of Modern Art, New York, 1990
  • Lorna Simpson, For the Sake of the Viewer, Museum of Contemporary Art Chicago; Contemporary Art Museum Honolulu; Contemporary Arts Center, Cincinnati; Henry Art Gallery, University of Washington. Seattle; Studio Museum in Harlem, New York, 1992-1994
  • Lorna Simpson: Recent Work, John Berggruen Galley, San Francisco, 1993
  • Works by Lorna Simpson, Contemporary Arts Museum Houston, 1993
  • Wigs, Museum of Photographic Arts, San Diego, 1994
  • Lorna Simpson: New Works, Rhono Hoffman Gallery, Chicago, 1994
  • Standing in the Water, Whitney Museum of American Art at Phillip Morris, New York; Fabric Workshop, Philadelphia, 1994
  • Lorna Simpson: Wigs, Albrecht Kemper Museum of Art, Saint Joseph, MO, 1996
  • Lorna Simpson: New Work Series, Miami Art Museum, 1997
  • Lorna Simpson: Interior/Exterior, Full/Empty, Wexner Center for the Arts, Ohio State University, Columbus, 1997-1998
  • Lorna Simpson: Call Waiting, Art Gallery of Ontario, Toronto, 1998
  • Scenarios: Recent Works by Lorna Simpson, Addison Gallery of American Art, Andover, MA; Walker Art Center, Minneapolis; University of Michigan Museum of Art, Ann Arbor; National Museum of Women in the Arts, Washington, DC; Sean Kelly Gallery, New York, 1991-2001
  • CCA Kitakyushu Project Gallery, Kitakyushu, Japan, 2000
  • Lorna Simpson: Easy to Remember, Weatherspoon Art Museum, University of North Carolina, Greensboro, 2002
  • Lorna Simpson: Cameos and Appearances, Whitney Museum of American Art, 2002[50]
  • Consejo Nacional Para la Cultura y las Artes, Mexico City, 2003
  • Compostela: Lorna Simpson, Centro Galego de Arte Contemporanea, Santiago de Compostela, Spain, 2004
  • Lorna Simpson, Corridor, Wohnmaschine, Berlin, 2004
  • Lorna Simpson: 31, Prefix Institute of Contemporary Art, Toronto, 2005
  • Lorna Simpson, organized by American Federation of the Arts; Museum of Contemporary Art, Los Angeles; Miami Art Museum; Whitney Museum of American Art, New York; Kalamazoo Institute of Art, Kalamazoo, MI; Gibbes Museum, Charlestown, SC, 2006-2007[41]
  • 30 Americans, the Rubell Family Collection, Miami, North Carolina Museum of Art, Corcoran Gallery of Art, Chrysler Museum of Art, Milwaukee Art Museum, Frist Center for the Visual Arts, Contemporary Arts Center (New Orleans), Arkansas Arts Center, Detroit Institute of Arts, Cincinnati Art Museum, and Tacoma Art Museum, 2008.[51][52][53]
  • Lorna Simpson: Momentum, Salon 94 Bowery, New York, 2011.[54]
  • Lorna Simpson: Gathered, The Elizabeth A. Sackler Center for Feminist Art at the Brooklyn Museum, 2011.[55]
  • Lorna Simpson, organized by the Foundation for the Exhibition of Photography, Minneapolis and Lausanne, Switzerland; Galerie nationale du Jeu de Paume, Paris; Haus der Kunst, Munich; Addison Gallery of American Art, Andover, MA, 2013 (The first European retrospective of Simpson's work in 2013, which traveled to the Baltic Centre for Contemporary Art in 2014).[18]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Simon, Joan. "Lorna Simpson." New York: Prestel Publishing, 2013. Print.
  • Als, Hilton Lorna Simpson: Works on Paper.
  • Momin, Shamim Lorna Simpson.
  • Simpson, Lorna Lorna Simpson.
  • Simpson, Lorna Lorna Simpson: for the sake of the viewer.
  • Rogers-Lafferty, Sarah Lorna Simpson: interior/exterior, full/empty.
  • Gili, Marta Lorna Simpson.
  • Jones, Kellie Lorna Simpson.
  • Simpson, Lorna Compostela: Lorna Simpson: Centro Galego de Arte Contemporánea, 5 marzo՝ 30 maio 2004, Santiago de Compostela.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Craine A. G. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Swartz A. K. Simpson, Lorna // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T097092
  3. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  4. https://www.anonymouswasawoman.org/previous-recipients/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Lorna Simpson | American photographer». Encyclopædia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 Siddhartha Mitter (June 13, 2019), Lorna Simpson Embraces the Blues New York Times.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Julie L. Belcove (February 23, 2018), Acclaimed artist Lorna Simpson on courage, race and gender Financial Times.
  8. «Interview with Lorna Simpson». Aperture Foundation NY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  9. 9,0 9,1 «BIO՝ Lorna Simpson Studio». lsimpsonstudio.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  10. Cotter, Holland (2007 թ․ մարտի 2). «Lorna Simpson՝ Art՝ Review». The New York Times. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  11. Nika; Elder Lorna Simpson's Fabricated Truths (und) // Art Journal. — Т. 77. — № 1. — doi:10.1080/00043249.2018.1456248
  12. Arango, Jorge (May 2002). "At home with Lorna Simpson: a major player in the world of photography and video composes her personal sanctuary՝ home." Essence.
  13. 13,0 13,1 Huey; Copeland Bye, Bye Black Girl (und) // Art Journal. — Т. 64. — № 2. — С. 62—77. — doi:10.2307/20068384
  14. Cotter, Holland (2007-03-02). "Exploring Identity as a Problematic Condition." The New York Times.
  15. 15,0 15,1 «Exhibitions». lsimpsonstudio.com (անգլերեն). Lorna Simpson Studio. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  16. Jorge; Arango At Home with Lorna Simpson (und) // Essence. — 2002. — Т. 33. — № 1.
  17. «Lorna Simpson». Le Jeu de Paume (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  18. 18,0 18,1 «Baltic Plus | Lorna Simpson». balticplus.uk. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  19. «Phillips Academy՝ Lorna Simpson at the Addison». addison.andover.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  20. «Lorna Simpson». Haus der Kunst (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  21. «This Is How Lorna Simpson Makes a Painting | artnet News». artnet News (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  22. Familiar-Studio.com, Familiar. «Lorna Simpson՝ Salon 94». Salon94 (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  23. Julie; Belcove Acclaimed artist Lorna Simpson on courage, race and gender(անգլ.) // Trade Journals : journal. — 2018.
  24. Fusco, Coco. «Lorna Simpson». BOMB. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  25. 25,0 25,1 25,2 Fusco, Coco (1997 թ․ հոկտեմբերի 1). «Lorna Simpson». BOMB. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  26. Brown, Caroline The Black Female Body in American Literature and Art: Performing Identity.
  27. Enwezor, Okwui Lorna Simpson.
  28. Copeland, Huey Bound to Appear.
  29. Ronica; Smucker Interview with Lorna Simpson (und) // Hurricane Alice. — 1995. — Т. 11. — № 2. — С. 10.
  30. Copeland, Huey Bound to Appear: Art, Slavery, and the Site of Blackness in Multicultural America.
  31. 31,0 31,1 Simon, Joan Lorna Simpson. — Munich, 2013. — ISBN 9783791352664
  32. Copeland, Huey Bound to Appear: Art, Slavery, and the Site of Blackness in Multicultural America. — 2012.
  33. Tate. «Twenty Questions (A Sampler), Lorna Simpson 1986 | Tate». Tate (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  34. Greenfield-Sanders, Timothy; Mitchell, Elvis The Black List. — New York, NY: Simon and Schuster, 2008. — С. 78.
  35. Greenfield-Sanders, Timothy; Mitchell, Elvis The Black List. — New York, NY: Simon and Schuster, 2008. — С. 79.
  36. Antwaun Sargent (Spring 2017), Lorna Simpson at Her David Adjaye–Designed Studio Galerie Magazine.
  37. Julie Baumgardner (February 28, 2018), A new show by artist Lorna Simpson summons fire, ice and history in reverse Wallpaper.
  38. «Lorna Simpson Biography – Lorna Simpson on artnet». www.artnet.com.
  39. «Meet the Art Royalty Daughter Whose Hair Instagrams Speak to a New Generation». Vogue (անգլերեն).
  40. Simpson, Lorna.
  41. 41,0 41,1 41,2 «Simpson, Lorna». Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  42. Vincent, Alice (2014 թ․ մայիսի 12). «Richard Mosse wins Deutsche Börse Photography Prize 2014». The Daily Telegraph. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
  43. «Mary Beard, Ed Ruscha, and Lorna Simpson Awarded Getty Medals». www.artforum.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  44. «lll (Three Wishbones in a Wood Box)». collections.artsmia.org. Minneapolis Institute of Art. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  45. {{{заглавие}}}.
  46. «Counting». collections.artsmia.org. Minneapolis Institute of Art. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  47. «Lorna Simpson, Five day forecast». Tate. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  48. «Untitled (What should fit here...)». collections.artsmia.org/. Minneapolis Institute of Art. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  49. «Wigs (Portfolio)». www.moma.org/learn/moma_learning. Museum of Modern Art. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  50. Glueck, Grace (2002 թ․ հոկտեմբերի 25). «ART IN REVIEW; Lorna Simpson՝- '31' and 'Cameos and Appearances'». The New York Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  51. «30 Americans participate in one extraordinary exhibit». Washington Post. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  52. «30 Americans». rfc.museum (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  53. «Lorna Simpson». rfc.museum (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  54. «Salon 94». Salon94 (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.(չաշխատող հղում)
  55. «Brooklyn Museum: Lorna Simpson: Gathered». www.brooklynmuseum.org. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.


Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brockington, Horace. "Logical Anonymity: Lorna Simpson, Steve McQueen, Stan Douglas." International Review of African American Art 15 No. 3 (1998): 20-29.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորնա Սիմփսոն» հոդվածին։