Լենգսթոն Հյուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Langston Hughes by Carl Van Vechten 1936.jpg

Լենգսթոն Հյուզ (անգլ.՝ Langston Hughes, 1902-1967), ամերիկացի գրող, հրապարակախոս։

Ծնվել է սևամորթ ընտանիքում։ 1929-ին ավարտել է Ֆիլադելֆիայի Լինքոլնի անվան համալսարանը։ Նեգրական բանահյուսության ավանդույթներով են գրված Հյուզի վաղ շրջանի բանաստեղծությունները (ժողովածուներ 1926, 1927, 1932)։ 1932-1933-ին Հյուզը եղել է ԱՍՀՄ-ում («Նեգրը նայում է սովետական Միջին Ասիային», 1934)։ 30-ական վականներից սկսած գրել է արձակ, գլխավորապես, ամերիկյան նեգրերի կյանքից («Ծիծաղ՝ արցունքների միջից», 1930, վեպ, «Սպիտակների բարքերը», 1934, պատմվածքների ժողովածու են)։ Պրոլետարական, ինտերնացիոնալիզմի գաղափարներն են հնչում «Աքոթսբորո» (1932, ) չափածո պիեսում և «Նոր երգ» (1938) ժողովածուում։ Տպագրել է նաև «Հովազն ու մտրակը» (1967) բանաստեղծությունների ժողովածուն, «Հաղթական ծնծղաներ» (1958) վեպը, մի քանի պիեսներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png