Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և թանգարանի շենք
Երկիր ԱՄՆ[1][2]
ՏեղագրությունԼոս Անջելես[1][2]
Կազմված էGeffen Contemporary at MOCA?
Ղեկավարության նստավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Հասցե250 S Grand Ave, Los Angeles, CA 90012-3007[2][4]90012-3007[2][4]
Հիմնադրվել է1979[5][6]
ՏնօրենKlaus Biesenbach?
Կայքmoca.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
Թանգարանի շատրվանը

Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարան (անգլ.՝ The Museum of Contemporary Art, Los Angeles, сокр. MOCA), ժամանակակից արվեստին նվիրված թանգարան Կալիֆոռնիայում՝ Լոս Անջելեսում։

Թանգարանը գտնվում է քաղաքի երեք վայրերում՝ Դաունթաունում, Փոքր Տոկիոյում, Արևմտյան Հոլիվուդում։ Թանգարանը հիմնականում ներառում է 1940 թվականից հետո ստեղծված ամերիկյան և եվրոպական ժամանակակից արվեստի ցուցանմուշներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին «Բևեռլի Հիլզ» հյուրանոցում քաղաքական միջոցների դրամահավաքի ժամանակ Լոս Անջելեսի քաղաքապետ Թոմ Բրեդլին, տեղական խորհրդի անդամ Ջոել Վաքսն ու մեկենաս Մարսիա Սայմոն Վեյսմանը (Marcia Simon Weisman)[7], գտնվելով նույն սեղանի շուրջ, քննարկել են քաղաքում ժամանակակից արվեստի թանգարանի անհրաժեշտության հարցը։ Ավելի ուշ նրանց է միացել Վեյսմանի եղբայրը՝ Նորտոն Սայմոնը (որը տեղ էր որոնում իր շատ արժեքավոր գեղարվեստական հավաքածուի համար), որը 1974-ին դարձել է Փասադենայի գեղարվեստի թանգարանի հավաքածուի պատասխանատու։ Շուտով քաղաքապետին կից Ուիլյամ Մորիսի (William A. Norris) գլխավորությամբ, որը ներկա էր թանգարանի ստեղծմանը, կազմակերպվել է թանգարանային խորհրդատվական կոմիտե։ Նույն թվականին Վեյսմանը և Լոս Անջելեսի ևս հինգ հավաքորդներ ստորագրել են համաձայնագիր, որով խոստացել են իրենց գեղարվեստական հավաքածուների մի մասը՝ 6 մլն դոլար գումարի չափով, տրամադրել թանգարան ստեղծելու համար[8]։

Այսպես սկիզբ է դրվել Լոս Անջելեսի նոր թանգարանի ստեղծմանը։ 1980 թվականին երիտասարդ թանգարանը գրասենյակ ուներ Boyd Street-ում։ Քաղաքի ամենանշանավոր բարերարներն ու հավաքորդները նույն տարում հավաքվել են հոգաբարձուների խորհրդում և նպատակ են դրել գոյության հենց առաջին իսկ տարում թանգարանի համար 10 մլն դոլար հավաքել։ Ռիչարդ Կոշալեկի (Richard Koshalek) ղեկավարությամբ ընտրվել է թանգարանի անձնակազմ, հարաբերություններ են հաստատվել արվեստագետների և գեղարվեստական պատկերասրահների հետ։ Թանգարանի ստեղծումը սկսվել է բարերարներ էլի Բրոդի և Մաքս Պալևսկու, ինչպես նաև Atlantic Richfield Company-ի 1 մլն դոլար նվիրատվությամբ։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմքն են դարձել մի քանի խոշոր մասնավոր հավաքորդների նվերները՝ մոտ 6000 աշխատանք։

1983 թվականին թանգարանը դարձել է նշանակալի իրադարձություն միջազգային արվեստի աշխարհում։ 1984 թվականին ձեռք է բերվել Ջուզեպե Պանցի հավաքածուի մի մասը, որը ներառում է Ժան Ֆորտիեի, Ֆրանց Քլայնի, Ռոյ Լիխտենշտայնի, Քլաս Օլդենբուրգի, Ռոբերտ Ռաուշենբերգի, Մարկ Ռոթկոյի և Անտոն Թեփիեսի աբստրակտ էքսպրեսիոնիզմի և փոփ արտի 80 բնօրինակ գործ։ 1985 թվականին թանգարանն ընդունել է Մայքլ Հեյզերի «Double Negative» աշխատանքը, որը նվիրել է հավաքորդ Վիրջինիա Դվանը։ 1986 թվականին հեռուստատեսության ռեժիսոր Բարի Լոուենը (Barry Lowen) թանգարանին հանձնել է Դեն Ֆլավինի, Էլսվորթ Քելինի, Ագնես Մարտինի, Էլիզաբեթ Մյուռեյի, Ջուլիան Շնաբելի, Ջոել Շապիրոնի, Ֆրենկ Ստելլանի և Սայա Թվոմբլինի մինիմալիստական, պոստմինիմալիզմական և նեոէքսպրեսիոնիստական գեղանկարներիը, քանդակները, լուսանկարները և նկարները։ 1989 թվականին նվիրաբերվել են Ռիտա և Թաֆթ Շրայբերի (Rita and Taft Schreiber) հավաքածուից ցուցանմուշներ, որոնք ներառում են Ջեքսոն Պոլլոքի, Պիտ Մոնդրիանի, Արշիլ Գորկու և այլ հեղինակների 18 գեղանկար և քանդակ։ Հոլիվուդյան գործակալ Ֆիլ Գերշը և նրա կինը՝ Բեատրիսը, (Phil and Beatrice Gersh) նույն թվականին, թանգարանին են հանձնել իրենց հավաքածուից 13 նշանակալի ցուցանմուշ, այդ թվում՝ էդ Ռուշի, Սինդի Շերմանի և Սյուզեն Ռոտենբերգի նկարները։ Թանգարանի համահիմնադիրներից Մարսիա Սայմոն Վեյսմանը կտակել է 83 գեղարվեստական ստեղծագործություն, այդ թվում՝ Վիլեմ դե Կունինգի, Բարնեթ Նյումանի, Ջասպեր Ջոնսի, Ռիչարդ Դիբենկորնի և Սեմ Ֆրենսիսի ստեղծագործությունները։ 1991 թվականին Հոլիվուդյան սցենարիստ Սքոթ Շպիգելը նվիրաբերել է Ժան Միշել Բասկիաի, Մարկ Իներստի, Ռոբերտ Լանգոյի, Սյուզան Ռոտենբերգի, Դեյվիդ Սալի և այլ հեղինակների ստեղծագործություններ։

2004 թվականին Լոս Անջելեսի թանգարանն ստացել է իր 25-ամյա պատմության ընթացքում մասնավոր հավաքորդների նվիրաբերված արվեստի գործերի ամենամեծ խումբը. Բլեյք Բարնը (Blake Byrne)[9], MOCA-ի հոգաբարձուն և պաշտոնաթող հեռուստատեսության ղեկավարը նվիրաբերել են 78 հեղինակի 123 աշխատանք (գեղանկարներ, քանդակներ, նկարներ, տեսանյութեր, և լուսանկարներ)[10]։ Տարիներ շարունակ արվեստի գործի մեծ նվիրատվություններ են ստացվել Lannan Foundation և Ralph M. Parsons Foundation-ի կողմից։

Թանգարանը նաև նվերներ է ստանում հենց ստեղծագործությունների հեղինակներից՝ քանդակագործ Փոլ Մաքարտի, նկարիչներ Էդ Մոզես և Դուգա Էյտկենա, լուսանկարիչ Անդրեաս Գուրսկի։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանն իրականացնում է լայնածավալ ցուցահանդեսային աշխատանքներ՝ անցկացնելով հետպատերազմյան արվեստի վերաբերյալ թեմատիկ ակնարկների ցուցահանդեսներ։ Նաև անցկացվում են նկարիչների աշխատանքների հեղինակային (անհատական) ցուցահանդեսներ։ Թանգարանում անցկացվում են մուլտիգեղարվեստական շոուներ՝ պրովոկացիոն կամ շատ բարդ թեմաներով։ Թանգարանում երկու տարին մեկ անգամ անցկացվում է la Freewaves Festival փառատոնը, որը ներկայացնում է անկախ և փորձարարական լրատվամիջոցները և հյուրընկալում է նոր մեդիան ներկայացնող կրթության, արվեստի, տեխնոլոգիաների և զանգվածային տեղեկատվության միջոցների թեմաներով տարբեր զեկուցողների[11]։

Յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի օր, ժամը 13։ 00-ից 15։ 30-ը, թանգարանում անցկացվում են Sunday Studio-ի վարպետության դասեր, որտեղ ներկայացվում են ընթացիկ ցուցահանդեսների ընտրված աշխատանքները։ Ամեն տարի՝ ամեն գարուն, անցկացվում է Մեծ ընտանիքի օր (Big Family Day)։

Թանգարան է այցելում Լոս Անջելեսի բնակիչների մոտ 60 տոկոսը, 2010 թվականին ընդհանուր հաճախելիությունը կազմել է 236 104 մարդ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Google Maps — 2005.
  3. https://www.charitynavigator.org/ein/953433820
  4. 4,0 4,1 https://www.moca.org/visit
  5. https://www.moca.org/about/mission-and-history
  6. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  7. Marcia Simon Weisman; Patron of Arts
  8. Barbara Isenberg (December 15, 2008), A call for cultural passion Los Angeles Times.
  9. Blake Byrne, Former Television Exec and Renowned Art Collector, Dies at 83
  10. Suzanne Muchnic (December 17, 2004), Trustee's Donation a Milestone for MOCA Los Angeles Times.
  11. Snowden, Don (1991 թ․ փետրվարի 27). «Wave of Enthusiasm for L.A. Freewaves : Video: The second edition of the monthlong festival of independent works attracts artists from diverse backgrounds and cultures». Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
  12. Jori Finkel (March 30, 2011), Attendance at L.A. museums lags behind Los Angeles Times.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։