Ջուլիան Շնաբել
| Ջուլիան Շնաբել | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Ջուլիան Շնաբել |
| Ծննդյան օր՝ | հոկտեմբերի 26, 1951 |
| Ծննդավայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | |
| Աշխատանք՝ | 1979 - ցայսօր |
| Կայք՝ | IMDb |
Ջուլիան Շնաբել ծնվել է 1951, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ: Դեռ պատանեկան տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Բրաունսվիլ, Թեքսաս: 1973 թվականին գեղարվեստի բակալավրի կոչում է ստացել Հյուսթոնի համալսարանում, որն ավարտելուց հետո դիմում է ներկայացրել Նյու Յորքի Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի անկախ ուսումնական ծրագրին: Դիմումին կից կար հացի երկու կտորի արանքում սենդվիչի նման դրված նրա աշխատանքի լուսապատկերը: Շնաբելին իսկույն ընդունեցին: Մաքառելով արվեստի աշխարհում` բուֆետի խոհարար է աշխատել և հաճախել Max's Kansas City ռեստորան-գիշերային ակումբը` միաժամանակ աշխատելով իր գործերի վրա: 1975 թվականին բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Հյուսթոնի Ժամանակակից արվեստի թանգարանում: Նկարչի գործունեությանը զուգահեռ` նկարահանել է երեք ֆիլմ, որոնց սցենարի հեղինակն է. «Բասկիա». կենսագրական ժապավեն նկարիչ Ժան-Միշել Բասկիայի մասին, «Քանի դեռ գիշերը չի իջել»` կուբացի բանաստեղծ Ռեյնալդո Արենասի ինքնակենսագրական գրքի էկրանացումը, որի պրոդյուսերն է նաև, «Սկաֆանդրը և թիթեռը»` Ժան-Դոմինիկ Բոբիի հուշագրության կինոտարբերակը:
Ֆիլմոգրաֆիա [խմբագրել]
- 1996 - Բասկիա
- 2000 - Քանի դեռ գիշերը չի իջել
- 2007 - Սկաֆանդրը և թիթեռը
- 2007 - Բեռլին (վավերագրական)
- 2010 - Միռալ
Մրցանակներ [խմբագրել]
- 2007 - «Կաննի կինոփառատոն» լավագույն ռեժիսոր
- 2008 - «Ոսկե Գլոբուս»լավագույնռեժիսոր