Լիպիցիան ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիպիցիան ձի
Տեսակձիու ցեղատեսակ և ավանդույթ
Բնաշխարհ Սլովենիա[1],  Ավստրիա[1],  Խորվաթիա[1],  Հունգարիա[1],  Չեխիա,  Սլովակիա[1],  Իտալիա[1],  Բոսնիա և Հերցեգովինա[1] և  Ռումինիա[1]
Ձի (Equus ferus caballus)

Լիպիցիան (липицанская, липизанская), ձիավարման և լծկան ձիերի տեսակ։ Բարձրությունը 147-157 սանտիմետր, ունեն բաց մոխրագույն երանգ։ Մարմնեղ լինելով հանդերձ՝ մեծ հնարավորություն ունեն դժվարին հնարքներ սովորելու։

Ցեղատեսակը սկսել են բուծել 1580 թվականից Լիպիցա գյուղում, որի համար էլ ստացել է այդ անվանումը։ Ցեղատեսակը կապված է Վիեննայում գտնվող Իսպանական ձիասպորտի դպրոցի հետ։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մնդավի բարձրությունը 147-157 սանտիմետր է՝ չնայած լծվելու համար բուծված ձիերինը հասնում է մինչև 165 սանտիմետրի[2][3]։

Լիպիցիան ձիերն ունեն եկար գլուխ՝ ուղիղ կամ մի փոքր կոր պրոֆիլով։ Ծնոտը խորն է, ականջները՝ փոքր, աչքերը՝ մեծ և արտահայտիչ, ռունգերը՝ փքվող։ Ունեն կոր, ամուր պարանոց, մնդավը՝ ցածր, մկանուտ և լայն։ Նրանք ունեն լայն, կոր մեջք, լայն գավակ և մկանուտ ուսեր։ Ոտքերը մկանուտ են և ուժեղ՝ լայն հոդերով[4]։

Սովորաբար նրանք դանդաղ են մեծանում, բայց մյուս ցեղատեսակներից ավելի շատ են ակտիվ կյանք վարում։ Քսան տարեկան ձիերը ձիավարության Իսպանական դպրոցում բարդ վարժություններ են կատարում[3]։

Գունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպիցիանների մեծ մասը լինում է բաց մոխրագույն՝ սպիտակին մոտ, հազվադեպ հանդիպում են աշխետ և սև։ Մոխրագույն մյուս ձիերի նման նրանք ունեն սև մաշկ և սպիտակ մազածածկույթ, մուգ աչքեր։ Նրանք մուգ են ծնվում և կյանքի 6-10 տարվա ընթացքում աստիճանաբար ավելի բաց երանգ են ստանում։ Նրանց հաճախ սխալմամբ շփոթում են սպիտակ ձիերի հետ, բայց սպիտակ ձիերը հենց սպիտակ են ծնվում և ունենում են բաց մաշկ[2][5]։

Մինչև 18-րդ դարը գույնը զգալիորեն ավելի բազմազան էր, բայց սպիտակությունը որոշվում էր գերիշխող գենով[2][5]։ Սպիտակն այն գույնն էր, որը գերադասում էր կայսերական ընտանիքը, ուստի ձիաբուծողները նախընտրում էին այն[6]։ Այնուամենայնիվ, Իսպանական ձիավարության դպրոցում մինչև հիմա պահպանվում է հին ավանդույթը՝ ունենալ գոնե մեկ մուգ քուռակ[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity, Liste représentative du patrimoine culturel immatériel de l’humanité, Lista Representativa del Patrimonio Cultural Inmaterial de la Humanidad
  2. 2,0 2,1 2,2 «Lipizzan Origins». Հյուսիսային Ամերիկայի լիպիցյան ցեղի ասոցիացիա. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 Էդվարդս, Ձիու հանրագիտարան, էջ.111.
  4. Bongianni, Simon & Schuster’s Guide to Horses and Ponies, Entry 37.
  5. 5,0 5,1 «"Բրդի գույնի գենետիկայի ներածություն"». Անասնաբուժական. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «Lipizzaner». Breeds of Livestock. Oklahoma State University. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. Swinney, Աշխարհի ձիերի ցեղեր, p.52.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տ. Լիվանովա, Ամեն ինչ ձիերի մասին — М.: АСТ-ПРЕСС СКД, 2002. — 384 էջ.: ил. — (սերիա «1000 խորհուրդ»)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիպիցիան ձի» հոդվածին։